o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գործադիրը որոշեց` Միհրան Պողոսյանի մասին հաջորդ դասին

08.12.2017 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Գործադիրը որոշեց` Միհրան Պողոսյանի մասին հաջորդ դասին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը կառավարությանն առաջարկել էր «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարել: Սակայն երեկ գործադիրի նիստում նախագիծը ներկայացնող ՀՀ արդարադատության նախարար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նշեց. «Հարցի էությունն այն է, որ առաջարկվում է մի շարք վարչական իրավախախտումներով հնարավորություն ընձեռել անձին, որ եթե ութօրյա ժամկետում կամովին կատարի վճարումը, ապա ունենա զեղչված վարչական տուգանք: Մեր դիրքորոշումը դրական է, սակայն առաջարկում ենք ձեռնպահ մնալ այս նախագծի ներկայացումից ներկա փուլում»: Ըստ նրա` այս փուլում ձեռնպահ մնալու պատճառներից մեկն այն է, որ ներկայացվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգիրքը, եւ առաջարկ կա դա քննարկել այդ քննարկումերի թվում: Իսկ որպես երկրորդ հանգամանք, Դ. Հարությունյանն ասաց, որ մտահոգություններ կան այս կամ այն տուգանքի վերաբերյալ. «Պետք է նշեմ, որ շատ երկրներում նմանատիպ կարգավորումներ կան, մենք կարծում ենք, որ մեր պարագայում պետք է որոշակի սահմանափակումներ մտցվեն, եթե ընդունենք այս հայեցակարգային մոտեցումը»: Այստեղ հարցեր առաջացան նաեւ ՀՀ վարչապետ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ մոտ. «Խոսքը տուգանքների՞ մասին էր, այսինքն` նախագծով առաջարկվում է մոտիվացնել, որ արագ վճարեն տուգանքները եւ դատական ու այլ պրոցեսների կրճատո՞ւմ ենք ակնկալում: Ո՞րն է մեր վերաբերմունքը»: Դ. Հարությունյանն էլ ի պատասխան ասաց, որ ընդհանուր առմամբ` դրական վերաբերմունք ունեն, բայց առաջարկում է այս պահին ձեռնպահ մնալ: Վարչապետն էլ արձագանքեց. «Մեկ անգամ եւս հարցը վերանայենք ու նորից քննարկենք»:

«Նախարարն ասեց` կարաք գնաք Սեւան չոփիկ-չոփիկ անեք, բայց արդեն ուշ ա». թեժ քննարկում ԱԺ-ում (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА