ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆՆ»  ԱՌԱՆՑ ԽՈՍՆԱԿ ՉԻ ՄՆԱ

23.02.2016 15:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆՆ»   ԱՌԱՆՑ ԽՈՍՆԱԿ ՉԻ ՄՆԱ

 

Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն ի գիտություն լրագրողների` հայտարարել էր, որ այսուհետ չի իրականացնելու ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականությունները: Թե ինչո՞վ է պայմանավորված Վ. Բաբայանի հրաժարականը ու ո՞վ կլինի ԲՀԿ նոր խոսնակը, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության եւ համանուն կուսակցության ղեկավար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՑ, ով նախեւառաջ նշեց.-Որքանով տեղյակ եմ, պատճառը Վահան Բաբայանը նշել է իր հարցազրույցներից մեկում եւ ասել, որ չի ցանկանում կուսակցության պաշտոնական դիրքորոշումը ներկայացնել եւ դրա համար ունի անձնական դրդապատճառներ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հարգել է Վահան Բաբայանի որոշումը, եւ, կարծում եմ, որ մեր գործընկերը որպես ոչ այլեւս խոսնակ, այլ որպես մեր խմբակցության պատգամավոր` շատ ավելի ազատ կլինի ու կաշկանդված չի լինի այս կամ այն հարցի վերաբերյալ իր անձնական դիրքորոշումը ներկայացնելու համար:

Ադրբեջանը դարձյալ խախտել է պարտավորությունները ԵԱՀԿ-ի առջեւ. ԱԳՆ խոսնակ

– Այսինքն` կուսակցությունում ներքին կոնֆլիկտ կա՞:

– Դրանք մեր ներքին կուսակցական խնդիրներն են: Լինենք անկեղծ, մամուլի խոսնակի դեպքում, անգամ անձնական ներկայացված կարծիքը ընկալվում է որպես կուսակցության պաշտոնական դիրքորոշում: Ուստի` Վահան Բաբայանի անձնական որոշումն է եղել հրաժարվել մամուլի խոսնակի պաշտոնից, եւ մենք հարգել ենք նրա այդ որոշումը:

– Որոշվա՞ծ է, թե հետայսու ով է լինելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակը:

– Ոչ, նման հարց մենք չենք քննարկել: Առաջիկայում կքննարկենք մամուլի խոսնակի խնդիրը եւ մեր հարգարժան գործընկեր լրագրողներին կներկայացնենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի նոր խոսնակին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА