ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արմատներով հայ «Միսս Ավստրիա 2017»-ը մասնակցելու է նաև «Միսս Տիեզերք»-ին, (լուսանկարներ)

02.11.2017 13:36 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Արմատներով հայ «Միսս Ավստրիա 2017»-ը մասնակցելու է նաև «Միսս Տիեզերք»-ին, (լուսանկարներ)

Նոյեմբերին կայանալիք «Միսս Տիեզերք 2017» մրցույթին մասնակցող Սելին Շրենքը, որը նաև ճանաչվել է «Միսս Ավստրիա 2017», հայկական արմատներ ունի:

Միլիոնատեր հայի կինը կրկին բարձունքում է. Ուիլյամսն առաջին հաղթանակը տարավ ԱՄՆ–ում

Այս մասին տեղեկանում ենք մրցույթի կայքը և գեղեցկուհու կենսագրությունը ուսումնասիրելիս:

Սելին Շրենքի ինստագրամյան էջում նշված է, որ նա կիսով չափ հայ է, կիսով չափ՝ ավստրիացի:

Մրցույթի կայքում նշված է, որ 19-ամյա Սելին Շրենքը ուսուցչուհի է, տիրապետում է 3 լեզուների՝ անգլերեն, գերմաներեն և հայերեն:

Սելինը հպարտ է բազմալեզու լինելու համար, պատրաստ է նպաստել մշակութային բազմազանությանը, ինչպես նաև կօգնի վերացնել մշակութային բացերը:

66-րդ «Միսս Տիեզերք» մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 26-ին, Լաս Վեգասում, ԱՄՆ: Աշխարհի շուրջ 100 կանայք կմրցեն այդ պատվավոր տիտղոսին արժանանալու համար: Տիեզերքի գեղեցկուհուն կթագադրի «Միսս տիեզերք 2017»-ի տիտղոսակիր, ֆրանսուհի Իրիս Միտենարը:

Սելին Շրենք

Սելին Շրենք

Սելին Շրենք

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА