o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեկնարկեց Գեղարվեստական տպագրության առաջին միջազգային բիենալեն

28.10.2017 15:58 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մեկնարկեց Գեղարվեստական տպագրության առաջին միջազգային բիենալեն

‹‹Մշակույթների երկխոսություն›› կազմակերպության նախաձեռնությամբ հոկտեմբերի 25-ին Երեւանում առաջին անգամ մեկնարկեց Գեղարվեստական տպագրության միջազգային բիենալե, որը տեղի կունենա Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ / ACCEA):

​​​​​​​«Դատարկ արտաքին գեղեցկությամբ չի փրկվի ոչինչ». հայ մոդելը մասնակցում է միջազգային մրցույթի

Այսօր թվային տեխնոլոգիաների միջոցով գեղարվեստական տպագրության նմուշի ստեղծումը դյուրին գործընթաց է, մինչդեռ դասական եղանակով տպագրական տախտակի (կլիշեի) պատրաստումը խրթին է եւ ժամանակատար: Այնուամենայնիվ, որքան էլ զարմանալի է, որոշ արվեստագետներ շարունակում են հրաժարվել թվային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից եւ նախընտրում են աշխատատար` վտանգավոր թթուների, թունավոր լուծիչների, յուղային հիմքով տպագրական ներկերի կիրառմամբ ուղեկցվող ավանդական եղանակները: Թերեւս, գեղարվեստական տպագրության հմայքն ու էությունը թաքնված են այդ երկարատեւ եւ դժվարին գործընթացներում:

Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալեի նպատակը ավանդական գեղարվեստական տպագրության ոլորտում առկա մերօրյա զարգացումները, միտումների ուսումնասիրությունն ու բացահայտումն է, ինչպես նաեւ դասական, այսօր հազվադեպ հանդիպող տեխնիկաների եւ արդի գաղափարների միախառնման եւ միահյուսման մշտադիտարկումը:

Բիենալեին կներկայացվի 227 արվեստագետների 447 աշխատանք` 50 երկրներիցՄիջազգային ժյուրիի կազմում են անվանի մասնագետներ Գերմանիայից, Էստոնիայից, Շվեյցարիայից, Լեհաստանից եւ Հայաստանից  /Ինգա Հեամեգի (Էստոնիա), Ախիմ Կյոնեկե (Գերմանիա), Մաթեուշ Օտրեբա (Լեհաստան), Ալեքսանդրա Շտեհելի (Շվեյցարիա), Սոնա Հարությունյան (Հայաստան)/ :

Բիենալեի կազմկոմիտեի կողմից սահմանվել են գլխավոր, առաջին, երկրորդ, երրորդ մրցանակներ: Լավագույն աշխատանքները կարժանանան նաեւ Բիենալեի պատվոգրերի:

Երեւանյան բիենալեն վստահաբար տարածաշրջանում գեղարվեստական տպագրությամբ զբաղվող արվեստագետների համար միջազգային նոր հարթակ կդառնա եւ կխթանի ոլորտի մասնագետների, ուսանողների, արվեստասեր հանրության հետաքրքրությունը դեպի արվեստի այս ճյուղը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА