o C     16. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

06.06.2017 19:45 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Վերջերս շատ ենք առիթ ունեցել վատ արտահայտվել Մեծ Բրիտանիայի մասին` այն բանից հետո, որ ամենացինիկ ձեւով նրանց դեսպանատունը Երեւանում փորձել է պղծություն քարոզել: Բայց այժմ ուզում ենք այդ երկրի մասին, ինչքան էլ զարմանալի լինի, դրական բան ասել: Ավելի ճիշտ` իսկական անգլիական ջենտլմեն ՌԻՉԱՐԴ ԷՆՋԵԼԻ մասին: Ականատես լինելով վերջին ահաբեկչական հարձակմանը` նա իրադարձություններից հետո վերադարձել է ռեստորան, հաշիվը վճարելու եւ մատուցողներին թեյավճար թողնելու համար: Ռիչարդ Էնջելը պատմել է BuzzFeed-ին, որ անցած գիշեր ընկերների հետ նստած է եղել ռեստորանում: Հանկարծ անվտանգության աշխատողները փակել են դռները: Նա հիշում է, թե ինչպես են մարդիկ պառկել հատակին, թաքնվել սեղանների հետեւում: Դե ինչ, այդ դրական օրինակը մեր աչքի առաջ ունենալով, մնում է մաղթել, որ այդ ջենտլմենը օրինակ ծառայի, հատկապես` այն քաղաքական գործիչներին, ովքեր վերջերս շատ են խոսում «ջենտլմենական պայմանավորվածությունների» մասին: 

ԶԱՐՄԱՆՔ

Դրական առումով մեզ զարմացրեց եւ մշակույթի նախարար ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԸ. «Հեռուսատեսությունը, ինչպես նաեւ մշակույթի, արվեստի բոլոր տեսակները պետք է առաջնորդվեն ոչ թե պահանջարկով, այլ իրենց առաջարկով ձեւավորեն պահանջարկ: Այս առումով Մշակույթի նախարարությունը եւս ծրագիր ունի, եւ մենք համագործակցում ենք տարբեր մասնավոր հեռուստաընկերությունների հետ»: Նախարարը նաեւ տեղակացրեց, որ սեպտեմբերից Հ1-ով բազմասերիանոց նորմալ ֆիլմ է ցուցադրվելու. «Այդ գեղարվեստական ֆիլմն  իր որակով հակակշիռ դառնա այն սերիալներին, որոնք այսօր եթերում գոյություն ունեն»: Դե ինչ, մնում է բացականչել «վերջապե՛ս» եւ հուսալ, որ այդ ծրագրերը կիրականանան, ու այսուհետ հարկադրված չենք լինի լսել ոմանց լպիրշ ու ցինիկ դատողությունները, թե լավ ենք անում, որ ցանկացած դեգեներատի բերում ենք եթեր, քանզի, իբր թե դրա պահանջարկը կա:

Ռուսաստանի նախագահ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ վերջերս ՆԱՏՕ-ի անդամներին, առանց այլեւայլության, անվանել էր վասալ: Զարմանալի, իսկ միգուցե, լրիվ օրինաչափ «պատահականությամբ» հայտնի է դարձել, որ ժամանակին նրան Բաքվում փորձում էին սպանել: Օրերս «Արգումենտի նեդելի» թերթը հրապարակել է հայտնի լրագրող Անդրեյ Կարաուլովի հարցազրույցը, որում վերջինս բացահայտում է, որ Պուտինի դեմ եղել է 6 մահափորձ, որից մեկը Բաքվում: Ժամանակին այդ մասին նրան պատմել էր Հեյդար Ալիեւը եւ Ադրբեջանի անվտանգության կոմիտեի պետ Նամիկ Աբասովը: Դեպքը եղել է 2002 թվականին: Մարդասպանը պետք է ռումբը իր մոտ պահելով մոտենար Պուտինին եւ պայթեցներ իրեն ՌԴ նախագահի հետ միասին: Մարդասպանն այսօր գտնվում է բանտում` Բաքվից 42 կմ հեռավորության վրա եւ կրում է ցմահ բանտարկություն: Լավ, այսքանից հետո զարմանալի է մնում, թե ինչու շարունակվում են տարատեսակ խաղերը այնպիսի ծայրահեղ ոչ հուսալի «գործընկերոջ» հետ, ինչպիսին Բաքուն է: 

Իսկ ՖԵՅՍԲՈՒՔԸ պարզվում է, կարող է նաեւ ծայրահեղ վտանգավոր լինել: Զարմանալի է` Քննչական կոմիտեի տվյալներով` Երեւանի մի բնակիչ էր, որ բոլորին ցնցեց` Լոռիում փորձելով Ֆեյսբուքի ուղիղ եթերում ինքնասպանություն կատարել: Կարծում եք` դա պատահականությո՞ւն է. ինչքան էլ զարմանալի լինի` ոչ: Այ, եթե խորանաք անգլալեզու համապատասխան տեղեկատվություն մեջ, թե ինչ սկզբունքով է Ֆեյսբուքը հեռացնում տեքստեր, նկարներ եւ տեսանյութեր, ապա կհայտնաբերեք ապշեցուցիչ որոշում, որ Ֆեյսբուքը չի դադարեցնում այն ուղիղ եթերները, ուր մարդիկ ինքնավնասման փորձ են կատարում: Այսինքն` ստացվում է, որ կամա թե ակամա այդ սոցիալական ցանցը հանդես է գալիս որպես ինքնասպանությունների քարոզիչ, թեեւ ինքնասպանություն քարոզող նյութերը իբր թե արգելված են այդտեղ:

Զարմացած է 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА