o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏԸ ԴԱՌՆՈՒՄ Է  ՊԵՏՔԱՐԱՆԱԲՈ՞ՒՅՐ

14.02.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
 ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏԸ ԴԱՌՆՈՒՄ Է  ՊԵՏՔԱՐԱՆԱԲՈ՞ՒՅՐ


Երբ պարզ դարձավ, որ Արամ Գ. Սարգսյանը եւ Վիկտոր Դալլաքյանը բռնել են Սեյրան Օհանյանի եւ օսկանյանական կուսակցության հետ կազմած դաշինքը լքելու ճանապարհը, իսկ Պարույր Հայրիկյանը անխնա քննադատում է այդ նույն դաշինքը, որին ինքը միացել է, Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնվեց «ՕՕ դաշինք» հապավումը: Ճիշտ է, անհարմար բան ստացվեց, սակայն դա նշանակում է ոչ թե հանրային օգտագործման համապատասխան հիմնարկության դռան գիրը, այլ` հիմնական դեմքերի ազգանունների հապավումը` Օհանյան-Օսկանյան: Բայց ե՛ւ այդ դաշինքում, ե՛ւ ընդհանրապես ընդդիմադիր դաշտում, վիճակը եւ բարոյահոգեբանական մթնոլորտը, մեղմ ասած, բարվոք չէ: «ՕՕ»-Ն ԴԱՐՁԱՎ «ՕՀՕ»
Հիմա էլ, երբ հրապարակվել է Սեյրան Օհանյան-Րաֆֆի Հովհաննիսյան-Վարդան Օսկանյան դաշինքի հռչակագիրը, շրջանառության մեջ հայտնվեց «ՕՀՕ» հապավումը: Բայց ներսում հետաքրքիր բաներ են տեղի ունեցել: Այսպես, դաշինքը լքած Վիկտոր Դալլաքյանը մեղադրանք հնչեցրեց, թե ընտրությունների ցուցակը կազմում էր Սամվել Բաբայանը, ով առաջ էր տանում Օսկանյանի կուսակցությանը: Դրան ի պատասխան` Սամվել Բաբայանը հայտարարեց` «լավ եմ անում», ու պնդեց, որ «մարդ-կուսակցությունները» ցուցակի առաջին տասնյակում ընդհանրապես անելիք չունեն: Ընդ որում, նա օգտագործեց «տղա ջան» եւ «թոշակառուներ»` նախկին դաշնակիցների հասցեին: Բայց, խոշոր հաշվով, եթե նայենք, արդյո՞ք դա դաշինք է: Սեյրան Օհանյանը անհատ է` զուտ պաշտոնանկ արված նախարար, «Ժառանգությունը» ներկայացված է կուսակցության մնացորդների տեսքով, ու քչից-շատից կուսակցական կառույցը Վարդան Սիվիլիթասիչի կուսակցությունը: Սամվել Բաբայանն էլ, ըստ էության, անհատ է, քանզի «Դաշինք» անունով կուսակցությունը, որին նա 2007-ին մասնակցեց ընտրություններին, վաղուց գոյություն չունի: 
Ըստ էության, դաշինքի մասին այդտեղ խոսել կարելի է զուտ պայմանական: Դա ավելի շուտ Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունն է, գումարած անհատներ: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա ժամանակին «Ժառանգության» առաջնորդը ահավոր մեղադրանք էր ներկայացնում Սեյրան Օհանյանին եւ պահանջում նրա հրաժարականը, Օսկանյանին էլ անվանում էր Մեղրին ծախող եւ մարտի 1-ի մեղավորներից մեկը: Թե ինչպես են այժմ այդ մարդիկ նույն կաթսայում եփվում` դա առնվազն վկայում է գաղափարայնության եւ սկզբունքայնության իսպառ բացակայության մասին: Բայց նաեւ հարց է` ռեալ որեւէ ռեսուրս չունենալով` այդ դաշինքակուսակցությունը ինչի՞ վրա է հույսը դրել: 

Վանեցյանի օրինակը դառնում է վարակիչ

ՈՒՄ ԵՆ 
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ «ՊԱՏԺԵԼ» ԾԱՌՈՒԿՅԱՆԱԿԱՆՆԵՐԸ
Ի դեպ, Սամվել Բաբայանից էապես ավելի շուտ «մարդ-կուսակցությունների» մասին խոսում էր ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Դե, ԲՀԿ-ի ճոխ համագումարին նա ԲՀԿ-ի ղեկավարի պաշտոնը անհապաղ զիջեց Գագիկ Ծառուկյանին, եւ ընդհանրապես, ամբողջ համագումարը Ծառուկյանին ԲՀԿ նախագահ ընտրելու համար էր գումարված:ԲՀԿառաջնորդից էլ լրագրողները տեղեկացան, որ կարեւոր է Դուբայ այցելած լինել, Հարվարդ ավարտած չլինել եւ տաքսիստների հետ լավ լինել: Գումարած դրան, ԲՀԿ առաջնորդը հայտնեց, որ կպատժվեն բոլոր նրանք, ովքեր վատ կարտահայտվեն ԲՀԿ-ի մասին: 
Հիմա, ըստ էության` Ծաուկյան դաշինքի մասին խոսելն ավելորդ է: Փաստացի առկա է ԲՀԿ գումարած որոշ անհատներ: Ծառուկյան-Օհանյան հանդիպում, ինչպես տեղեկացրել էր Վիկտոր Դալլաքյանը` եղել էր, սակայն վերջինիս վկայությամբ նախկին նախարարը հնչեցրել էր առաջարկություններ, որոնք Ծառուկյանը համարել էր ոչ իրատեսական: Արդյո՞ք Օհանյանը նույնպես հետագայում կհայտնվի այդտեղ` դժվար թե, ամբիցիաները չեն թողնի: 

ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ՊՈՊՈՒԼԻԶՄ ԵՎ ԱՆՄԱԿԱՐԴԱԿ 
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Ամենաագրեսիվը, սակայն, ՀՎԿ դարձած ՕԵԿ-ի համագումարն էր: Արթուր Բաղդասարյանը խոստացավ վատ աշխատող կուսակիցների «կաշին քերթել», իսկ մեծն մանկավարժ Հեղինե Բիշարյանն էլ սպառնաց սեփական մատներով հանել բոլոր նրանց աչքերը, ովքեր կհամարձակվեն քննադատել ՀՎԿ-ն: Դե, դա արդեն անմակարդակության վերջն է, որից հետո կուսակցական ելույթներում մնում է միայն սեռական հայհոյանքներ հնչեցնել: Փաստորեն ունենք քաղաքական ուժ, ուր քաղաքական գործիչների հետ խոսում են «տղա ջան»-ով, ունենք քաղաքական ուժ, որը խոստանում է քննադատողներին պատժել, եւ ունենք «կաշի քերթող» եւ «աչքեր հանող» քաղաքական ուժ: 
Գումարած դրան, ընտրարշավի ընդդիմադիր մասնակիցները իրենց պոպուլիզմը կառուցում են այդ թվում եւ պատերազմող երկրի անվտանգության համակարգի հաշվին: ՀԱԿ-ն իր առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանով հանդերձ, խոստանում է հայերին պատերազմից ազատել` հողեր հանձնելով եւ թուրքի տակ պառկելով, ՕԵԿ-ը խոսում է «18 տարեկաններին առաջնագիծ չուղարկելու» եւ նրանց պայմանագրայիններով փոխարինելու մասին (թե որտեղից են այդքան պայմանագրային ճարելու` երեւի թե Չինաստանից կամ Անգլիայից կներմուծեն), Նաիրա Զոհրաբյանն էլ առաջարկում է Լուկաշենկոյի ոչ բարեկամական քայլերին պատասխանել Հայաստանը ՀԱՊԿ-ից հանելով (դե, գրողի ծոցը անվտանգության այդ բաղադրիչը, միայ  թե չդիպչել այն երկրի շահերին, ուր «շեֆի» բիզնեսները կան...): Դե, իսկ «Ելք» դաշինքն ու «Ազատ դեմոկրատներն» էլ առաջարկում են հրաժարվել ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից ու գնալ ՆԱՏՕ, թեեւ անգամ վրացիների փորձը վկայում է, որ ՆԱՏՕ-ում ոչ ոքի գրկաբաց չեն սպասում, եւ գումարած դրան` ԱՄՆ նախագահ Թրամփն էլ, կարծես թե, չի ցանկանում ՆԱՏՕ-ի վրա ամերիկյան հարկատուների փողերը ծախսել:
Կարճ ասած, ծայրահեղ անպատասխանատու վերաբերմունք երկրի կարեւորագույն խնդիրների հանդեպ, գումարած դրան` անհարգալից վերաբերմունք ընտրողների հանդեպ: 
ԻՆՉ ԵԼՔ ԿԱՐՈՂ ԵՆ 
ՈՒՆԵՆԱԼ 
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հիմա ինչպե՞ս կողմնորոշվի ընտրողը, որ տեսնում է զրո պատասխանատվություն ունեցող եւ փողոցի, քուչի բառապաշարով խոսող ընդդիմություն, ընդ որում` նաեւ առնչվում է «ընդդիմադիր մականունավոր» բավականին նոր երեւույթի հետ: Խոսքը, բնականաբար, բողոքավոր ընտրողի մասին է: Արդյո՞ք ներկայիս ընդդիմությունը այդ ընտրողին ընտրելու հնարավորություն է թողել: Պարզ է, որ այդպիսի ընդդիմադիրների հետ ոչ ոք հույս չի կապի, եւ անվճար նրանց ձայն տվող չի լինի: 
Իսկ եթե բողոքավոր ընտրողը, այնուամենայնիվ, չի ուզում իր քվեն փոխանակել զուտ նյութական մեկանգամյա ինչ-որ բանով, կամ կոպիտ ասած` ընտրակաշառքով, ապա նրան մնում է կամ ճարահատյալ գնալ քվեարկել ՀՀԿ-ի օգտին, կամ ընդհանրապես չմասնակցել ընտրություններին: Առավել եւս, որ ՀՀԿ-ի համամասնական ցուցակը բեռնաթափվում է մականունավորներից, իշխող կուսակցության գործիչները չեն գործածում անհարգալից բառապաշար, անպատասխանատու բաներ էլ չեն խոստանում: 
Անշուշտ, իշխող կուսակցությունը ապագա ԱԺ-ում մեծամասնություն ունենալու է: Սակայն ցավալի է, որ խորհրդարանական ընդդիմությունը ներկայացված է լինելու գաղափարազուրկ, մանդատի մեռած, անսկզբունքային անհատներով: Եվ դա այն դեպքում, երբ Սահմանադրությամբ այժմ մի շարք կարեւոր գործառույթներ ամրագրված են որպես ընդդիմության մենաշնորհ: Միգուցե, երիտասարդ սերո՞ւնդը զրոյից սկսի ստեղծել նոր ընդդիմություն, որ գոնե հաջորդ խորհրդարանում կարգին ընդդիմության առկայությունը ապահովվի: Ի վերջո, հո չպե՞տք է ստեղծվի հատուկ «ընդդիմության նախարարություն», որի պարտականությունը կլինի ընդդիմություն ձեւավորելը: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Հոգեկան առողջությունը կարող է աննկատելիորեն քայքայվել. Օրվա խորհրդին անդրադառնում է հայտնի հոգեբանը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА