o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Լիվերպուլն» ու «Արսենալը» կպայքարեն Անգլիայի Սուպերգավաթի համար

02.08.2020 14:40 ՍՊՈՐՏ
«Լիվերպուլն» ու «Արսենալը» կպայքարեն Անգլիայի Սուպերգավաթի համար

Օգոստոսի 29-ին, «Ուեմբլի» ստադիոնում կայանալիք Անգլիայի Սուպերգավաթի խաղում կմրցեն երկրի չեմպիոն «Լիվերպուլը» և գավաթակիր «Արսենալը»:

«Զինագործները» երկրի գավաթի եզրափակիչում ընդունեցին «Չելսիին» և լարված խաղում առավելության հասան 2-1 հաշվով, ինչն էլ հնարավորություն ընձեռեց պայքարելու սուպերգավաթի համար։

Օբամեյանգի դուբլի շնորհիվ «Արսենալը» նվաճեց Անգլիայի գավաթը

«Լիվերպուլը» 30 տարի դադարից հետո առաջին անգամ նվաճեց երկրի չեմպիոնի տիտղոսն ու այժմ կպայքարի սուպերգավաթակիր դառնալու համար։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА