o C     12. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Ի ԶՈՐՈՒ ՉԷ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼ

08.07.2020 22:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Ի ԶՈՐՈՒ ՉԷ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼ

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին գրավոր հարցում էինք ուղարկել հետեւյալ բովանդակությամբ. «Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական հաքերները երկու ֆայլով հրապարակել են կորոնավիրուսով վարակակիրների անձնական նոր տվյալներ-անուններ, հասցեներ եւ բջջային հեռախոսները: Մոտ հազար հոգու տվյալ կա: Խնդրում ենք հնարավորության սահմաններում տեղեկություն տրամադրել, թե ի՞նչ հնարավոր եղանակով է մեր թշնամական երկրին հասանելի դարձել ՀՀ քաղաքացիների տվյալները: Այն դեպքում, երբ պարետատունը վստահեցնում էր, որ անձնական տվյալները չեն կարող հասանելի դառնալ որեւէ անձի»: Ստացել ենք հետեւյալ պատասխանը. «Ի պատասխան Ձեր հարցման` տեղեկացնում ենք, որ համացանցում տեղ գտած հրապարակումների համաձայն` ադրբեջանցի հաքերների կողմից էլեկտրոնային փոստը կոտրելու միջոցով ձեռք են բերվել եւ համացանցում հրապարակվել Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ եւ կոնտակտավոր անձանց տվյալներ: Ստուգմամբ պարզվել է, որ տվյալների արտահոսքը տեղի է ունեցել ադրբեջանցի հաքերների կողմից ՀՀ մարզերից մեկի համայնքային բուժամբուլատորիայի էլփոստի կոտրման եւ նամակագրությունների կորզման արդյունքում: Նշված բուժամբուլատորիայի էլփոստի հասցեն ներկայումս փոփոխվել է: Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ նման երեւույթները հետագայում բացառելու ուղղությամբ»:

Ուղևորահոսքն ապահովելու նպատակով սահմանների բացման վերաբերյալ քննարկումներ ունենք Ռուսաստանի հետ․ Տիգրան Ավինյան

Այսպիսով ֆիքսենք. պարետատունը խոստովանում է, որ անկախ նրանից, թե որ օղակի, խոշոր հաշվով, հենց պետության ձախողման արդյունքում է ՀՀ քաղաքացիների տվյալները հայտնվել հակառակորդ պետության ձեռքին: Այն դեպքում, երբ, օրինակ, գաղտնալսումների հայտնի օրենքն ընդունելիս նույն պետությունը բազում երդումներ տվեց, թե որեւէ արտահոսք չի կարող լինել: Ու հիմա, ո՞րն է երաշխիքը, որ մեկ այլ «համայնքային ամբուլատորայի» կամ պետական այլ փոքրիկ կառույցի մեղքով նույնը չի կրկնվի:

Նավթի գները նվազել են ԱՄՆ-ում հում նավթի պաշարների ավելացման մասին տվյալների հայտնվելուց հետո

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА