o C     04. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քաջ Նազարն արդեն սպեցնազ ա բաց թողնում ժողովրդի վրա. Գուրգեն Եղիազարյանը` Նիկոլ Փաշինյանի մասին

03.06.2020 17:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Քաջ Նազարն արդեն սպեցնազ ա բաց թողնում ժողովրդի վրա. Գուրգեն Եղիազարյանը` Նիկոլ Փաշինյանի մասին

Այսօր վաղ առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան հերթական լայվի ժամանակ հերթական «մտքի գոհարները» շռայլեց «հպարտ» քաղաքացիներին,մասնավորապես` վարչապետ Փաշինյանը նախ նշեց,որ «եթե մեղավոր ա կառավարությունը, ապա մեղավոր ա նաեւ ժողովուրդը»,ապա ասաց «Ես մեղավոր եմ, որ վարակվել եմ. ուրեմն բոլորս վարակվե՞նք. Հիմա որ վատանամ, բոլորս պետք է վատանա՞նք»,Փաշինյանը նաև հարց հղեց «հպարտ» քաղաքացիներին,«հիմա ուզո՞ւմ եք սպեցնազը հանեմ ծեծե՞մ,ջարդե՞մ»:Ահա այսօրինակ հայտարարությունները հանրության շրջանում ոչ միայն հիասթափության նոր ալիք են բարձրացնում,այլև շարժում շատերի զայրույթը: Iravunk.com-ը վերոնշյալ հայտարարությունների մասին զրուցեց քաղաքական վերլուծաբան Գուրգեն Եզիազարյանի հետ:

Տեր-Պետրոսյանը Փաշինյանի հետ հեռախոսազրույց է ունեցել

Գուրգեն Եղիազարյանը նախ նշեց, որ ժողովրդին մեղադրելը Նիկոլ Փաշինյանի հազվադեպ ճիշտ հայտարարությունն է,քանի որ Փաշինյանը բացարձակ ճշմարտություն է ասել:Այո, այս ապիկար ժողովուրդը,մյուս ապիկարին ընտրել է վարչապետ:Գուրգեն Եղիազարյանը նաև նշեց,որ եթե Նիկոլ Փաշինյանի խոսքերն ավելի լուրջ դիտարկենք,ապա պետք է փաստել,որ գործ ունենք կատարյալ զառանցանքների հետ:Նիկոլ Փաշինյանն ուղղակի տվայտանքների մեջ է, նշեց մեր զրուցակիցը: Էդ ի՞նչ սպեցնազի մասին ա խոսում էդ ինչե՞ր ա երազում մարդ չի հասկանում:Ուրեմն ասֆալտին փռողը, ժող-ջանին ստորացնողը, հեգնողը էս ինչե՞ր ա խոսում, էս ո՞վ ա սա ընդհանրապես:

Գուրգեն Եղիազարյանը նաև նշեց հետևյալը` Էս Քաջ Նազարը արդեն սպեցնազ ա բաց թողնում ժողովրդի վրա, էս ի՞նչ հիմարություններ ա սա դուրս տալիս:

Գուրգեն Եզիազարյանի խոսքով՝ «Սա թյուրիմացություն ա,սա երկրի ղեկավար չի,ես արդեն զզվում եմ սրա մասին խոսել»:

Iravunk.com-ի այն հարցին, թե արդյո՞ք հավատում եք, որ Նիկոլ Փաշինյանն ընտանյոք հանդերձ վարակվել է կորոնավիրուսով, մեր զրուցակիցը նշեց հետևյալը.

«Իհարկե չեմ հավատում: Ստի տունը հրդեհվում է ոչ ոք չի հավատում: Սրա բերանում մի ճիշտ բառ չկա»:

Iravunk.com-ը նաև հարց ուղղեց, թե վերջապես ե՞րբ հրաժարական կներկայացնի Նիկոլ Փաշինյանը:Գուրգեն Եղիազարյանն ի պատասխան մեր հարցին նշեց,որ Նիկոլ Փաշինյանը ծամոնի պես կպել է վարչապետի աթոռից: Այ տղա ինչի՞ էս խառնվել իրար ու չեղարկել հանրաքվեն, որովհետև հասկացել ես,որ «ռադ» ես լինելու:

Մեր զրուցակիցը նշեց,որ վարչապետի սիրելի ժող-ջանից մնացել են ընդամենը մի քանի հազարը: «Սրանից անգամ իջևանցիներն են զզվում, հավելեց Գուրգեն Եղիազարյանը: Քավորին անգամ չի կարողանում քանի ամիս ա սարքի քաղաքապետ: Իջևանցիները կարգին լուրջ մարդիկ են, սա որտեղի՞ց ա դուրս պրծել չեմ հասկանում»:

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА