o C     03. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սա եւս անհետեւանք չի մնա, եւ հայ-ռուսական հարաբերությունների «փայլը» ավելի կխորանա»

19.05.2020 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Սա եւս անհետեւանք չի մնա, եւ հայ-ռուսական հարաբերությունների «փայլը» ավելի կխորանա»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առցանց ասուլիսի ժամանակ, ըստ էությանանկեղծացավ, որ բանակցային սեղանի շուրջ քննարկվում են հնարավոր բոլոր լուծումների տարբերակները: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց ԱԺ հինգերորդ եւ վեցերորդ գումարման պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

Արմեն Դարբինյանը 2018թ․-ի՞ն էր սխալ՝ Նիկոլ գովերգելով, թե՞ հիմա՝ հայհոյելով

Տիկին Կարապետյան, չէ՞ որ, առանց Արցախի, հենց Փաշինյանն էր ասել, որ ոչինչ չի քննարկվելու: Ինչպե՞ս սա հասկանանք:

Ցավոք, իրարամերժ արտահայտություններն ու էմոցիաներն անպակաս են այս երկու տարիների ընթացքում, ինչը որեւէ լավ բանի չի հանգեցնելու, հատկապես` դիվանագիտական հարթակներում: Չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ է մտնում «բոլոր տարբերակներ» ասվածի մեջ: Սա հաղթող կողմի կեցվածք չէ: Ինձ համար խիստ վտանգավոր հնչեց Փաշինյանի պնդումը, որ նա մերժել է նախկինում բանակցվող փաստաթուղթը. եթե անգամ դա այդպես է, ապա նոր փաստաթուղթ, որ ընդունելի լինի մեզ համար, խիստ դժվար կլինի ունենալ: Սրանում կարելի է համոզվել առավել եւս` ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի մասնակի գաղտնազերծումից հետո:

Հիմա էլ Նիկոլին սիրող ամերիկահայերը պաշտպանում են նեգրերին

Ի դեպ, վարչապետը, խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին, այդպես էլ չհստակեցրեց` ՌԴ ԱԳ նախարարի փուլային տարբերակի մասին հայտնի հայտարարությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը` այո՞, թե` ոչ, թեպետ նման ուղիղ հարց հնչեցրել էր «Իրավունքը», ինչը Փաշինյանի խոսնակը զգուշորեն շրջանցեց: Կարո՞ղ ենք արձանագրել, որ Լավրովին պատասխան այդպես էլ չտրվեց:

Վարչապետը հայ-ռուսական հարաբերությունները կրկին «փայլուն» որակեց, ինչը, առնվազն անազնիվ է սեփական ժողովրդի նկատմամբ: Այս ընթացքում մենք քանիցս ականատեսն ենք եղել Ռուսաստանի կողմից ուղարկվող չքողարկված «մեսիջների», եւ խնդիր, այնուամենայնիվ, կա: «Փայլուն հարաբերություններ» որակելուց հետո ինձ մոտ լուրջ կասկած է ձեւավորվել, որ խնդիրն ավելի խորն է, քան մենք պատկերացնում ենք:

Մահացել է ԱԺ նախկին նախագահ, Բելառուսում ՀՀ նախկին դեսպան Արմեն Խաչատրյանը

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրները կո՞ղմ են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին, թե՞ բանակցային սեղանին փուլային տարբերակ է քննարկվում, մասնավորապես նշեց. «Այդ մեկնաբանություններն անելիս պետք է ուշադրություն դարձնել, որ ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը հայտարարեց, որ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունն օգտակար չի համարում»: Փաստացի, սա նշանակո՞ւմ է, որ փուլային տարբերակն իրոք քննարկվում է, եւ Փաշինյանն ընդունում է, որ այն օգտակար չէ մեզ համար:

Վարչապետը չունի լիազորություն սոցիալական կայքերում նման թեմաներով հանդես գալու. Գոհար Մելոյան

Մեկ պետության ԱԳ նախարարի արտահայտությունը մեկնաբանելիս, մեկ այլ պետության գերատեսչության բացասական կարծիքը հնչեցնելն այսօրվա ասուլիսի ամենասեւ կետերից էր: Ստացվում է, որ սեփական ուժերով չի ստացվում չեզոքացնել փուլային տարբերակի եւ նրա բաղկացուցիչ դրույթների ի հայտ գալը, Հայաստանի վարչապետը դիմում է այլ ուժերի: Գուցե եւ ԱՄՆ կարող է իրեն թույլ տալ Ռուսաստանի հետ խոսել նման բառապաշարով, բայց Հայաստանի մեջբերումը համաչափ չի կարող դիտվել: Ես գտնում եմ, որ սա եւս անհետեւանք չի մնա, եւ հայ-ռուսական հարաբերությունների «փայլը» էլ ավելի կխորանա:

Քանի որ Նիկոլն իր սխալը չի ընդունում... դուք ձեր երկու տարվա առաջվա սխալ ընտրությունը բարձրաձայն ընդունեք և իրեն ուղիղ ասեք այդ մասին. Արմեն Աշոտյան

– «Իրավունքի» հարցին ի պատասխան` պարզվեց, որ մայիսի 9-ին Պուտին եւ Փաշինյան հեռախոսազրույց տեղի չի ունեցել, որովհետեւ վարչապետը տեղում չէր, Ստեփանակերտ էր գնացել: Համենայնդեպս, այդպիսին էր Ն. Փաշինյանի արդարացումը: Ի՞նչ եք կարծում` սա կարո՞ղ է լուրջ պատճառ դիտարկվել դաշնակից երկրի համար:

Հայրենական մեծ պատերազմում մեր տարած համատեղ հաղթանակի կապակցությամբ շնորհավորելը ոչ միայն հաճելի քայլ է մեծ խաղացողների համար, այլեւ` հոյակապ առիթ եւս մեկ անգամ փաստելու երկու երկրների ժողովուրդների պատմական համատեղ անցած ճանապարհը: Չզանգահարելու համար պետք է, որ լիներ ավելի ծանրակշիռ պատճառ: Չեմ կարծում, որ ժամանակակից աշխարհում զանգ կատարելը խնդիր է:

Նիկոլի հեռացման երկու սցենարները

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА