o C     28. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հաղթելու կարողությունը մենք ժառանգել ենք մեր պապերից. Վահե Էնֆիաջյան

08.05.2020 08:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՂԹԱՆԱԿԻ 75-ԱՄՅԱԿ
Հաղթելու կարողությունը մենք ժառանգել ենք մեր պապերից. Վահե Էնֆիաջյան

Մեծ Հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ` «Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո, առանց քաղաքական տարբերակման՝ ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների ծնողների, պապերի ու տատերի այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները: 

Մայիսի 28-ը փոխեց մեր բոլորի ճակատագիրը` տալով հնարավորություն մեծանալ սեփական Երկրում. Լեգենդար զինվորական Սարգիս Ստեփանյանը

Պարզվում է` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում իրենց մասնակցությունն են ունեցել նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԻ պապերը: Շնորհավորելով Հայրենական մեծ պատերազմում մեր փառապանծ հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ՝ պատգամավորը շեշտեց, որ մեր վետերանների գործն անմահ է եւ արժանի ամենաբարձր գնահատանքի։

- Պատիվ ունեմ ասելու, որ երկու պապերս էլ եղել են Հայրենական Մեծ պատերազմի մասնակից։ Մայրական կողմից պապս` Սարգիս Արտաշեսի Կարապետյանը, կռվել է առաջնագծում եւ, ինչպես ինքն էր պատմում, մարտական կռիվների թոհ ու բոհով անցնելով հասել է մինչեւ Եվրոպա։ Իսկ հայրական կողմից պապս` Լեւոն Արամի Էնֆիաջյանը, կռվել է թիկունքում եւ, ինչպես նա էր փաստում, չնայած իր մեծ ցանկությանը առաջին գծում չի կռվել, որի պատճառը առողջական խնդիրներ են եղել, սակայն թիկունքում կռիվը ոչ պակաս թեժ է եղել ու պատասխանատու։ 

Դեռ մանկուց մասնակցել եմ մայիսի 9-ին տեղի ունեցող միջոցառումներին։ Հայ ժողովուրդն իսկապես ծանրակշիռ ավանդ ու դեր ունի պատերազմի հաղթանակում: Եկեք չմոռանանք, որ պատերազմին աշխարհի բոլոր կողմերից շուրջ 600.000 հայ է մասնակից եղել։ Իսկապես կարեւորում եմ այդ օրը, այն հրաշալի հնարավորություն է եւս մեկ անգամ հիշելու բոլոր մասնակիցների սխրանքները եւ հպարտությամբ շնորհակալություն հայտնելու բոլոր մասնակիցներին։ Կարեւորելով Հայրենական Մեծ պատերազմին հայերի մասնակցությունը՝ հանդես եմ եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկել էի ՀՀ-ում բնակվող թվով` 276 վետերանների տալ 100.000 դրամ պատվովճար։  Ինչպես արդեն նշել եմ, մենք կկարեւորենք, կխոսենք, բայց նրանք այն տարիքում են, այն սոցիալական վիճակում են, որ շատերը առողջական խնդիրներ ունեն, մենք անպայման պետք է ֆինանսապես կարեւորենք եւ յուրաքանչյուր ամսվա համար նվազագույն չափով ֆինանսական օգնություն ցուցաբերենք։ Եվս մեկ անգամ հպարտությամբ շնորհավորում եմ Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձի առթիվ եւ փաստում, որ հաղթելու կարողությունը մենք ժառանգել ենք մեր պապերից։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Նկար 1-ում՝ Լեւոն Արամի Էնֆիաջյան, նկար 2-ում՝` Սարգիս Արտաշեսի Կարապետյան:

Հ.Գ.-1- Այս շարքում հրապարակված մյուս հոդվածները կարդացե՛ք այստեղ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА