o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՅՍՊԵ՞Ս ԵՆ ՕՐԵՆՔԻ ԱՌԱՋ ԲՈԼՈՐԸ ՀԱՎԱՍԱՐ

05.05.2020 21:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԱՅՍՊԵ՞Ս ԵՆ ՕՐԵՆՔԻ ԱՌԱՋ ԲՈԼՈՐԸ ՀԱՎԱՍԱՐ

Երկու տարի առաջ՝ այս օրերին՝ ապրիլի 14-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում ստացվեց հաղորդում: Այն մասին, որ՝ «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ն. Փաշինյանը հավաքի մի խումբ մասնակիցների հետ միասին, շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողի դիմադրությունը հաղթահարելով, մուտք են գործել պետական պահպանության ենթակա ռազմավարական օբյեկտ հանդիսացող եւ ՀՀ ոստիկանության պահպանության ներքո գտնվող «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲ ընկերության շենք: Այդ ընթացքում հավաքի մասնակիցները, վնասելով գույքը, փակ վիճակում գտնվող դուռը կոտրելով, մտել են ընկերության սենյակներից մեկը: Ոստիկանության ծառայողը Ն. Փաշինյանից պահանջել է հավաքի մասնակիցներին դուրս բերել շենքից եւ ազատել զավթված շենքը: Սակայն հավաքի կազմակերպիչը չի կատարել պահանջը, ինչպես նաեւ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չի փոխանցել հավաքի մասնակիցներին՝ դրանով չկատարելով հավաքի բնականոն ընթացքն ապահովելու՝ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված իր պարտականությունը: Ներխուժած անձինք իրենց գործողություններով խոչընդոտել են ընկերության բնականոն գործունեությունը, իսկ Ն. Փաշինյանը, պահելով շենքը, իրեն ուղիղ եթեր տրամադրելու պահանջ էր ներկայացրել: ՀՀ գլխավոր դատախազության կողմից հանձնարարվել էր ՀՀ ոստիկանությանը՝ վերը նշված երկու դեպքերի առթիվ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նախապատրաստել նյութեր՝ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունն ստուգելու նպատակով»:

Հիշեք` էժան վարքագիծ բոլորը կարող են ունենալ , իսկ դուք եղեք շատ բարձր ու երբեք մի մոռացեք` կյանքը բումերանգ է. Մանկավարժ

Ի վերջո ի՞նչ ընթացք ստացավ դատախազի հանձնարարականը, փորձեցինք գրավոր հարցմամբ պարզել ՀՀ Գլխավոր դատախազությունից, որտեղից մեզ պատասխանել են. «2018 թվականին ցուցարարների կողմից ԵՊՀ կենտրոնական մասնաշենք եւ «Հանրային Ռադիո» ՓԲԸ ներխուժելու առթիվ ՀՀ Ոստիկանության կենտրոնական բաժնում նախապատրաստվել են նյութեր, ապա հարուցվել քրեական գործ: Կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների գնահատման արդյունքում վարույթն իրականացնող քննիչի կողմից 2018թ. հունիսի 21-ին կայացվել է քրեական հետապնդում չիրականացնելու եւ գործով վարույթը կարճելու մասին»:

Սրանք բոլորը ճառ ասողներ են. Քաղաքացիները Փաշինյանի կառավարության մասին

Հասկանալի է, այսպես էլ պետք է լիներ: Միայն թե, եւս մեկ անգամ ֆիքսենք փաստը, հաշվի առնելով, որ Նիկոլը հաճախ է խոսում օրենքի առաջ բոլորի հավասար լինելու մասին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА