o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վաղարշակ պապիս անունը մեծ պատվով եմ կրում. Վաղարշակ Հակոբյան

05.05.2020 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ 75-ԱՄՅԱԿ
Վաղարշակ պապիս անունը մեծ պատվով եմ կրում. Վաղարշակ Հակոբյան

Մեծ հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ` «Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո, առանց քաղաքական տարբերակման՝ ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների պապերի այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները: Պարզվում է` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում իրենց մասնակցությունն են ունեցել նաեւ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ պապերը:

Հայաստանն օր օրի ավելի է կտրվում աշխարհից. Անդրանիկ Նիկողոսյան

- Մեր ընտանիքում այդ մեծերն էին Վաղարշակ Տեր-Հակոբյանը՝ պապիս հայրը, ում անունն էլ պատվով կրում եմ, եւ Ասլիբեկ Մաթեւոսյանը՝ տատիկիս հայրը: Երկուսն էլ մասնակցել են Մեծ հայրենական պատերազմին, ինչն էլ ինձ եւ ամբողջ ընտանիքիս, ինչպես նաեւ հետագա սերունդների համար ուղեցույց կլինի դժվարությունների հաղթահարման ճանապարհին:

- Ի՞նչ հուշեր կան նրանց հետ կապված, ի՞նչ են պատմել պատերազմից Ձեր հարազատներին:

- Պապիս հայրը՝ Վաղարշակ Տեր-Հակոբյանը, ծնունդով Հրազդան շրջանի նախկին Ռնդամալ, ներկայիս՝ Ջրառատ գյուղից էր: Նրա հետ կապված հիշողություններ ունի ոչ միայն մեր ընտանիքը, նաեւ ողջ հայրենի գյուղը, ինչն, իհարկե, մեծ պատիվ է ինձ համար: Վ. Տեր-Հակոբյանը պատերազմին մասնակցել է ամենասկզբից՝ 1941 թվականից: Նա տիրապետում էր թե՛ գերմաներեն, թե՛ ռուսերեն լեզուներին, ինչն էլ շատ օգնեց ՝ իհարկե, չգիտակցված, բարի կամքի եւ ընտանիքի հանդեպ զգացած կարոտի շնորհիվ: Ռազմական գործողությունների արդյունքում Վաղարշակ պապը դարձել էր նացիստական համակենտրոնացման ճամբարի կալանավոր: Ինչպես հայտնի է, բոլոր կալանավորները պարտադիր կերպով կատարում էին տարբեր տեսակի աշխատանքներ: Իրեն բաժին ընկած աշխատանքը հողագործությունն էր, եւ մի օր հերթական «աշխատանքային ժամերի» ավարտից հետո, ճամբար վերադառնալու ընթացքում, տեղի է ունենում մի դրվագ՝ դառնալով շրջադարձային: Վաղարշակ պապը վերադարձի ճանապարհին դաշտում նկատում է մի կնոջ, ով երեխան գրկին կարտոֆիլի բերք է հավաքում: Մոտենում է կալանավորներին հսկող գերմանացի մի սպայի՝ խնդրելով թույլտվություն, այդ կնոջն օգնելու համար՝ պատճառաբանելով, որ ինքն էլ ընտանիք ու երեխաներ ունի եւ գիտի՝ ինչ դժվար աշխատանք է դա: Սպան տալիս է իր համաձայնությունը, քանզի ճանաչում է այդ կնոջը, որը գերմանացի գնդապետներից մեկի կինն էր: Բերքը հավաքելուց հետո այդ կինը` իր երախտագիտությունը հայտնելու նպատակով, սննդի մի փոքր պաշար է տալիս Վաղարշակ պապին, եւ նա կրկին ճամբար է ներկայանում: Գալիս է ճամբար, կիսվում եղած սնունդով մի քանի այլ կալանավորների հետ, երբ հանկարծ գերմանացի սպան գալիս է եւ հայտնում, որ նրան սպասում է գնդապետը: Ներկայանում է գնդապետին, որը պարզվում է՝ գերմանացի կնոջ ամուսինն է: Գնդապետը հարցաքննում է նրան՝ հարցնելով նաեւ, արդյո՞ք ունի ընտանիք կամ երեխաներ, ինչին Վաղարշակ պապը հպարտությամբ պատասխանում է. «Այո՜, ունեմ կին եւ 6 զավակ»: Այս խոսակցությունից հետո արդեն 1947 թվականին, պատերազմի ավարտից 2 տարի անց Վաղարշակ պապը վերադառնում է հայրենի գյուղ՝ «արձակուրդի»: Հրաչ պապիս՝ վեց զավակների ամենափոքրի խոսքերով, ով այսօրվա պես հիշում է ամեն մանրուք, հայրը տուն է գալիս գիշերով՝ բացելով դուռը, առաջինը, ինչ անում է, համոզվելն է, որ բոլոր 6 զավակներն էլ ողջ են, հետո ամուր գրկում է մորը եւ շնորհակալություն ասում՝ ընտանիքը պահպանելու համար:

– Մինչեւ ե՞րբ է ապրել Վաղարշակ պապը:

– Այդ ուրախությունն էլ երկար չպետք է տեւեր, քանզի Վաղարշակ պապը պարտավոր էր վերադառնալ նացիստական համակենտրոնացման ճամբար: Վերադարձի նախազգուշացման գրությունը գալիս է Հրազդանի ոստիկանական բաժանմունք: Այս նամակին ուղարկվում է պատասխան նամակ՝ Վաղարշակ Տեր-Հակոբյանի մահվան լուրով: Այսպիսով՝ Վ. Տեր-Հակոբյանը շարունակում է ապրել հայրենի գյուղում մինչեւ 1971 թվականը, երբ էլ մահանում է: Իսկ տատիկիս հայրը՝ Ասլիբեկ Մաթեւոսյանը, ով նույնպես Ջրառատ գյուղից էր, եւս իր մասնակցությունն ու ներդրումն է ունեցել ԽՍՀՄ Հայրենական մեծ պատերազմում: Թողնելով իր ընտանիքը՝ կնոջն ու 4 զավակներին, գնում է ռազմաճակատ՝ հակառակորդի դեմ պայքար մղելու, սակայն, այլեւս չի վերադառնում: 

- Որտե՞ղ է կռվել, մինչեւ ո՞ւր է հասել Ասլիբեկ պապը:

​​​​​​​Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի պատասխանը Լեւոն Տեր-Պետրոսյանին

- Պատերազմի ամբողջ ընթացքում խորհրդային զորքերի կազմում կռվել է ռազմաճակատում։ Լինելով վաշտի հրամանատար՝ Ասլիբեկ պապը հասնում է մինչեւ Բեռլին։ Արդեն 1945 թվականի մայիսին՝ իր մասնակցությունն է ունենում նաեւ պատերազմի պաշտոնական հաղթանակի ընթացքին։ Սակայն, ինչպես հայտնի է, պատերազմի պաշտոնական ավարտից հետո Գերմանիայի տարածքում դեռեւս կային պարտիզանական եւ նացիստական խմբեր, ովքեր ոչ պաշտոնական բանակի կազմում, այլ իրենց անհատական կազմով պայքար էին մղում խորհրդային զորքերի դեմ՝ կազմակերպելով հարձակումներ տարբեր շրջաններում։ Ասլիբեկ Մաթեւոսյանը՝ լինելով խորհրդային զորքերի կազմում, շարունակում է մնալ Գերմանիայում եւ մասնակցում է ամրացման գործողություններին եւ արդեն 1945 թվականի մայիսի 11/12-ին (օրը հստակ հայտնի չէ) Գերմանիայում զոհվում է թշնամու գնդակից։ Կնքում է իր մահկանացուն պատերազմի պաշտոնական ավարտից հետո՝ վերջին կարեւորագույն փուլում։ Ասլիբեկ Մաթեւոսյանը թաղված է Գերմանիայում՝ Եղբայրական գերեզմանում։

- Ինչպե՞ս եք Դուք վերաբերում Հայրենական Մեծ պատերազմին հայերի մասնակցությանը:

- Կցանկանամ մատնանշել հատկապես այս առիթով, որ պատերազմն սկսվելու հենց առաջին իսկ օրվանից հայ ժողովուրդը, Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների հետ, մեկ մարդու պես ոտքի կանգնեց պաշտպանելու իր Հայրենիքը: Պատերազմ  տեսած ժողովուրդն ամենից լավն է գնահատում խաղաղության գինը: Հայրենական Մեծ պատերազմին հայերի դերակատարումը շատ կարեւոր է եւ անգնահատելի։ Մեր Մեծերը, մեր հերոսները իրենց կյանքի գնով պահպանել են այն կապույտ երկինքը, որի տակ բոլորս շարունակում ենք հպարտ եւ խաղաղ ապրել։ :

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Այս շարքում հրապարակված մյուս հոդվածները կարդացե՛ք այստեղ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА