o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 908-ի, երկրում կա 42 282 ախտահարված

10.04.2020 11:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 908-ի, երկրում կա 42 282 ախտահարված

Թուրքիայի առողջապահության նախարարությունը ներկայացրել է երկրում կորոնավիրուսով վարակման և դրա հետևանքով մահվան դեպքերի վերջին տվյալները: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը:

Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ ցուցանիշները շարունակում են աճել:

Վերջին օրվա ընթացքում Թուրքիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 96 մարդ, մահացածների ընդհանուր թիվը հասել է 908-ի: Մեկ օրվա ընթացքում Թուրքիայում անցկացվել է 28 578 թեստ, որոնցից 4056-ը դրական պատասխան է տվել: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42 282-ի:

Համաճարակի սկզբից, ընդհանուր առմամբ, Թուրքիայում կատարվել է 276 338 թեստավորում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  1 605 277 դեպք, 95 751-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 356 925 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում:

«Վատ լուրեր ունեմ․ կորոնավիրուսի նոր դեպքերն արդեն 697 են»․ Նիկոլ

   

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА