o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տեբաս․ «Մեսիի հեռանալը ողբերգություն չի լինի Լա Լիգայի համար»

07.04.2020 23:31 ՍՊՈՐՏ
Տեբաս․ «Մեսիի հեռանալը ողբերգություն չի լինի Լա Լիգայի համար»

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի՝ իտալական «Ինտեր» հավանական տեղափոխության վերաբերյալ տարածված լուրերը:

«Ես չեմ կարծում, թե Մեսիի՝ Ա սերիա տեղափոխությունը կարող է լուծել պարտքերի և բարձր աշխատավարձերի հետ կապված նրանց խնդիրները: Ա սերիայի թվերն ընդգծում են նրանց տնտեսական խնդիրները, որոնք Մեսին, անխոս, չի լուծի:

«Ռոման» ամեն հնարավորը կանի Մխիթարյանին ձեռք բերելու համար». Ջանլուկա դի Մարցիո

Ես կցանկանայի, որ Մեսին մնար այստեղ՝ Լա Լիգայում, սակայն եթե նա հեռանա, ողբերգություն չի լինի:

Ասում էին՝ Լա Լիգան առանց Կրիշտիանու Ռոնալդուի մեծ գումարներ կկորցնի, բայց դրա փոխարեն միայն մեծացնում ենք եկամուտները: Նման ֆուտբոլիստների ներկայությունն օգնում է, սակայն նրանք առաջնության անբաժանելի մասը չեն»,- Տեբասի խոսքերը մեջբերում է Goal․com-ը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА