o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայրս արտագնա աշխատանքի է, պապս 41 հազար թոշակ է ստանում, ապրում ենք. մարալիկցի 16-ամյա աղջնակը՝ իրեն զանգահարած վարչապետին

28.03.2020 13:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայրս արտագնա աշխատանքի է, պապս 41 հազար թոշակ է ստանում, ապրում ենք. մարալիկցի 16-ամյա աղջնակը՝ իրեն զանգահարած վարչապետին

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակել է զանգահարել ՀՀ քաղաքացիներին, նա պատահական բջջային հեռախոսհամարի զանգեց, որին պատասխանեց Մարալիկի 16-ամյա բնակչուհին:

Վարչապետը հետաքրքրվեց, թե երիտասադրության հայացքով այս ամեն ինչն ինչպես է, աղջիկն էլ նշեց, որ ավելի լավ կլիներ՝ դպրոց գնային, չնայած որ հեռավար դասերը նորմալ անցկացնում են:

Ինձ համար անհասանելի է Տաթիկ Ռեւազյանի մտքի թռիչքը. 3-6 ամսվա լավ աշխատանքի արդյունքում կարելի սեւ ցուցակից դուրս գալ. Հակոբ Ճաղարյան

Այնուհետև վարչապետը հետաքրքրվեց նրա ընտանիքի սոցիալական վիճակից, արդյոք ծնողներն աշխատանք ունեն: «Հայրս արտագնա աշխատանքի է մեկնել, մայրս տնային տնտեսուհի է, հիմա հայրս Հայաստանում չէ, Մոսկվայում է»,- ասաց աղջիկը:

Աղջիկն ասաց, որ հայրը դեռ չի աշխատում, մեկ շաբաթից նոր հավանաբար կսկսի աշխատել: Իսկ, թե ինչով են ապրում, նա պատասխանեց, որ պապը թոշակ է ստանում 41 հազար դրամ, հայրիկի աշխատավարձից էլ դեռ կա, և ամեն ինչ նորմալ է:

Փաշինյանը հետաքրրքրվեց, թե աղջկա հայրը երբ է վերջին անգամ գումար ուղարկել, նա էլ պատասխանեց, որ այս տարի դեռ չի ուղարկել: Աղջիկն ասաց, որ ընտանիքում 5 հոգի են։

«40 հազար դրամով ե՞ք 4 հոգով հիմա ապրում»,- հարցրեց վարչպետը: Աղջիկն էլ արձագանքեց. «Հայրիկի բերած փողից դեռ կա, կարողանում ենք գոյատևել, բայց հայրիկը շուտ-շուտ ուղարկում է, ամեն ինչ նորմալ է»:

Ապա Փաշինյանը խոսեց աղջնակի եղբոր հետ, ով ուսանող է և զուգահեռ աշխատում է «Դիջիթեք» ընկերությունում:

«Վայ, մեր Մարիամն էլ է այնտեղ աշխատում, գիտե՞ս»,- հարցրեց Փաշինյանը: Երիտասարդն էլ պատասխանեց, որ գիտի և միասին են աշխատում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА