o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայտարարվել է Մ11-Ախպրաձոր 14,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթ

20.03.2020 11:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայտարարվել է Մ11-Ախպրաձոր 14,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտը Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում հայտարարել է Գեղարքունիքի մարզի Մ11-Ախպրաձոր կմ 0+000-կմ 7+828 և Մ11-Ախպրաձոր կմ 7+828-կմ 14+480
ճանապարհային հատվածների վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթ։

Գագիկ Բեգլարյանը մեղադրվում է 233 միլիոն դրամի գույքի յուրացման մեջ․ հայտարարվել է հետախուզում

Շուրջ 14,5 կմ երկարությամբ ճանապարհն անցնում է մարզի Ծովակ, Լճավան, Մաքենիս և Ախպրաձոր համայնքներով։

Մրցույթին մասնակցել ցանկացող հայտատու կազմակերպությունները պետք է ունենան համապատասխան շինարարական աշխատանքների իրականացման փորձ և ռեսուրսներ, ինչը մանրամասն ներկայացված է մրցութային փաստաթղթերում:

Հետաքրքրված իրավասու հայտատուներն ամբողջական մրցութային փաստաթղթերը կարող են ներբեռնել, ինչպես նաև մրցույթի վերաբերյալ այլ մանրամասների կարող են ծանոթանալ www.gnumner.am կամ www.armeps.am կայքերից։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի մայիսի 7-ն է։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА