o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

18.03.2020 21:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք այն պատմությունը, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը գրել էր Փաշինյանների կողմից աստղաբաշխական գներով սեւ խավիար գնելու պատմության մասին, որը դարձել էր քրեական հետապնդման առարկա: Հիշեցնենք նաեւ, որ Նիկոլի միջնեկ դստեր` ՇՈՒՇԱՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ անունից քաղհայց էր ներկայացվել դատարան: Եվ ահա դա ունեցավ զարմանալի շարունակություն: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ չի ընդունել Շուշան Փաշինյանի անունից տրված առաջին հայցադիմումն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի: Դատարանը գտել է, որ հայցվորի ներկայացուցչի կողմից չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ եւ 122-րդ հոդվածի դրույթները, ինչը հիմք է հայցադիմումը վերադարձնելու համար: Հայցը երկրորդ անգամ է ներկայացվել մարտի 13-ին: Այստեղ զարմանալի է հետեւյալը` լավ, մեր գործը չէ, որ Նիկոլն իր զավակներին դարձնում է հայցվոր, բայց մի՞թե խելքը գլխին իրավաբաններ էլ չունեք: Բայց որ հիշում ենք, թե դատարաններն ինչպես էին թերի լինելու պատճառաբանությամբ վերադարձնում մասնագիտությամբ փաստաբան Ռուստամ  Բադասյանի հայցերը, այլեւս զարմանալու տեղ չի մնում:

ԶԱՐՄԱՆՔ

Հարգելի լրագրողներ, փորձագետներ եւ այլն, իսկ դուք գիտե՞ք, որ զարմանալիորեն բոլորդ պոտենցիալ ԽՈՒՃԱՊԱՐԱՐՆԵՐ եք եւ ցանկացած պահի կարող եք ընկնել զանգվածային լրատվության ոլորտում խուճապ հարուցող հրապարակումների` արտակարգ դրության ռեժիմը խախտելու հոդվածի տակ: Այդ զարմանալի երեւույթի առնչությամբ մեր գործընկեր, «Ադեկվադ» միաբանության անդամ Լիկա Թումանյանը դիպուկ դիտարկումներ ունի: Բազում ոլորտներ թվարկելուց հետո նա նշում է. «Չես կարող վերլուծել կառվարության արդյունավետությունը. խուճապ կառաջացնես: Չես կարող մատնանշել առկա սխալները. խուճապ է: Տպավորություն է, որ իրական վտանգը կառավարության համար ոչ թե պանդեմիան է, այլ մարդկանց տեղեկացվածությունը դրա մասին ու իրենց աշխատանքի մասին: Էլ չեմ խոսում սոցցանցային անվերահսկելիության մասին. դա ուղղակի հնարավոր չէ: Կա՛մ անջատեք ինտերնետը (չի կարելի, խուճապ է), կա՛մ դուք ոչինչ չեք վերահսկում, բալա ջան»: Դե ինչ, թերեւս մնում է շառից ու փորձանքից խուսափելու համար գնալ աղոթելու Խուճապի վանք, սակայն դա էլ կարող է դիտվել արտակարգ դրության խախտում:

ԶԱՐՄԱՆՔ

Իհարկե լավ է, որ մեր շատ սիրելի պարետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ սկսել է զբաղվել նաեւ սանիտարահիգիենիկ հարցերով, սակայն պետք է նրան հայտնենք մի զարմանալի իրողության մասին` բացի Երեւանից կան նաեւ մարզեր: Մենք բազմիցս անդրադարձել ենք թե՛ մայրաքաղաք Երեւանում, թե՛ մարզերում առկա սանիտարահիգիենիկ վիճակին: Հանրության ուշադրության կենտրոնում հիմնականում մայրաքաղաքն է, սակայն մարզերում իրավիճակը պակաս մտահոգիչ չէ: Այսպես, խմբագրությունում ահազանգ ստացանք, որ Աբովյան քաղաքի երկրորդ միկրոշրջանում մի շարք բազմաբնակարան շենքեր կանգնած են խայտառակ խնդրի առաջ: Խնդիրն այն է, որ բնակիչները արդեն մի քանի օր է ելքեր են փնտրում խցանված աղբատարերը բացելու համար: Բնակիչների խոսքով` ամեն օր դիմում են համապատասխան մարմիններին, սակայն իրավիճակը նույնն է: Ուստի խնդրում ենք պարետատանը մեզ զարմացնել` օպերատիվորեն աբովյանցիների այդ ահազանգի հետքերով գնալով:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА