o C     06. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կարեւոր է, որ մարդիկ շփվելիս հեռավորություն պահպանեն». Կոնստանտին Օրբելյան (տեսանյութ)

16.03.2020 21:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
«Կարեւոր է, որ մարդիկ շփվելիս հեռավորություն պահպանեն». Կոնստանտին Օրբելյան (տեսանյութ)

Վերջին օրերին ողջ աշխարհում պանդեմիա է հայտարարված, համաշխարհային օպերային թատրոնները նույնիսկ օնլայն են իրենց ներկայացումները խաղում` առանց հանդիսատեսի: «Իրավունք TV»-ի հետ զրույցում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆՆ ասաց, որ հնարավոր է օպերային թատրոնն էլ անցնի առցանց ուղիղ հեռարձակման. «Հնարավոր է, որ մենք էլ անենք ուղիղ հեռարձակում, մեր ֆեյսբուքյան էջում, եթե մեզ թույլ տան աշխատել: Գրեթե մեկ շաբաթ առաջ մեր թատրոնում լեցուն դահլիճներ էին` «Կախարդական սրինգ» օպերայի, «Դիմակահանդես» բալետի եւ «Անուշ» օպերայի ժամանակ, լավ հանդիսատես ունեինք, բայց կարծում եմ` այսօր կարեւոր է, որ մարդիկ շփվելիս հեռավորություն  պահպանեն, ձեռքերը հաճախակի լվանան: Իհարկե, այս ամենը սարսափելի է, բայց մենք այն իրականության մեջ ենք, որ պետք է դա անենք: Այո, այլ երկրները արդեն փակել են թատրոնները, նույնիսկ` Մետրոպոլիտեն օպերան` 20 օրով, իսկ նման բան երբեք տեղի չի ունեցել: ԱՄՆ-ում, Ֆրանսիայում եւս, իսկ Գերմանիայում դեռ չեն փակել թատրոնը, բայց առցանց ներկայացում են խաղում, եւ ովքեր գնել են տոմսերը կարող են մտնել առցանց եւ դիտել ներկայացումները: Իսկ  բեմում նվագախումբն է եւ երգչախումբը, ու հանդիսատես չկա դահլիճում, ինչն իհարկե շատ տխուր է արտիստների համար»:

Ովքեր են ֆեյսբուքյան «ֆրոնտավիկներն» ու ինչու է մեր դեմոսն անգամ օխլոսանում. Աննա Աբրահամյան (Տեսանյութ)

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում, իսկ տպագիր տարբերակը կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունքում»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА