o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հրապարակ». Փաշինյանի կողմից ոչ մի նոր ու համոզիչ փաստարկ, թե ինչու է ողջ երկիրը 2-3 ամսով կրկին մտցնում ընտրական մսաղացի մեջ, և ինչով է պահանջված այս հանրաքվեն

22.02.2020 11:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Հրապարակ». Փաշինյանի կողմից ոչ մի նոր ու համոզիչ փաստարկ, թե ինչու է ողջ երկիրը 2-3 ամսով կրկին մտցնում ընտրական մսաղացի մեջ, և ինչով է պահանջված այս հանրաքվեն

«Մարդ բարի, խելացի, հանդուրժող խոսքի կարոտ մնաց։ Երեկ լսում եմ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ հերթական անգամ հույս փայփայելով, որ ինչ-որ դրական փոփոխություններ կլինեն, և վարչապետ Փաշինյանը որոշակի հետևություններ արած կլինի քննադատություններից ու վերանայած կլինի իր ագրեսիվ պահվածքը։ Հաճելիորեն զարմացած եմ, որ անգամ Պետրոս Ղազարյանն է ինչ-որ հետևություններ արել և հարցերից մեկում մոտավորապես ասում է՝ Դուք ամբողջ երկրի վարչապետն եք, Դուք իրավունք չունեք ագրեսիվ խոսք ասելու, անգամ եթե հակառակորդներն ասում են։

Հարցազրույցի սկզբի հանդարտ տոնը հուսադրող է, և ես շունչս պահած սպասում եմ, որ պահպանվելու է այդ տոնը, և վերջում շնորհավորելու եմ հայ ժողովրդին, որ Փաշինյանը վարչապետ «դառնալու» ճանապարհին է՝ դադարել է ագրեսիվ հայտարարություններ անել, նախկիններին փնովել, պատերին ծեփել, մանիպուլյացիաներ անել, մոլորեցնել մարդկանց։

Արտակարգ դրության պայմաններում պետք է անհապաղ կասեցվի ԴԱՀԿ-ի կողմից ֆիզիկական անձանց դրամային հաշիվների կալանքները և արգելվի նոր կալանքներ սահմանելը. Արման Աբովյան

 

Գոնե այն փուլում, երբ հանրային աջակցության կարիքն ունի և քվե է ակնկալում ընտրողներից, զգույշ է արտահայտվում, չի վիրավորում մարդկանց, չի փնովում քաղաքական հակառակորդներին։ Համերաշխության և սիրո մթնոլորտ է փորձում ձևավորել երկրում՝ ինչպես հայտարարել էր 2018-ի հեղափոխության օրերին։

Ավաղ։ Ինչպես ասում են՝ կարմիր կովն իր կաշին չի փոխում։ Խոսքն ինչ-որ պահից նորից դառնում է ագրեսիվ, նորից հիշում է թիրախները, անգամ Արցախի մասին խոսելիս չի խնայում հակառակորդներին։ Շարունակում է ծեփել ու պառկեցնել, վիրավորել ու անարգանքի սյունին գամել։ Ու այս բոլորի հետ նաև ոչ մի նոր ու համոզիչ փաստարկ, թե ինչու է ողջ երկիրը 2-3 ամսով կրկին մտցնում ընտրական մսաղացի մեջ, ինչով է պահանջված այս հանրաքվեն, և ինչով է իրեն խանգարում այս Սահմանադրական դատարանը։ Ափսոս»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА