ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՐՔԱՆՈ՞Վ Է ԻՐԱՎԱՉԱՓ ՎԱՐԴԳԵՍ ԳԱՍՊԱՐԻԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ

01.03.2016 15:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
ՈՐՔԱՆՈ՞Վ Է ԻՐԱՎԱՉԱՓ ՎԱՐԴԳԵՍ ԳԱՍՊԱՐԻԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ

Իրավական գնահատական տալու համար բավարար չէ լրատվության կողմից տրված տեղեկատվությունը, որը կարող է լինել թերի կամ չափազանցված: Անհրաժեշտ է ծանոթանալ գործի փաստացի հանգամանքներին, որից հետո նոր անել հետեւություններ: Ավելին, հաճախ «Չորրորդ իշխանության» PR-ի շնորհիվ տվյալ անձի կատարած գործողությունն այնքան է չափազանցվում, որ վերջինս դառնում է ինչպես «ազգի հերոս», այնպես էլ` «ազգի դավաճան»: Նման ծայրահեղ մոտեցումների արդյունքում միշտ շահում է ինչ-որ խումբ, կուսակցություն եւ այլն, բայց ոչ երբեք` հասարակությունը: Վարդգես Գասպարիի գործով, հիմք ընդունելով մամուլի տեղեկատվությունը, անհրաժեշտ է հարուցել քրեական գործ, մանրակրկիտ քննության ենթարկել եւ հրապարակայնորեն գնահատական տալ ինչպես քաղաքացի Վարդգես Գասպարիի, այնպես էլ՝ բոլոր պետական լիազոր մարմինների կատարած գործողություններին կամ անգործությանը` Գասպարիի նկատմամբ: 

Վահե Գրիգորյանի ինքնահռչակումը ոտնձգություն է դատական իշխանության անկախության նկատմամբ. «Ազգային օրակարգ»

Այսօր հասարակության կարծիքն ուժային մարմինների հանդեպ բնավ չի խոսում ի նպաստ այդ կառույցների: Դրան խթանում է լրատվական դաշտը` հաճախ իրականությանը չհամապատասխանող կամ չափազանցված հրապարակումներով ¥էլ չեմ խոսում պատվերով հրապարակումների մասին¤, որոնք, որպես կանոն, պարարտ հող են ագրեսիայի, ատելության` բխող բոլոր կործանարար հետեւանքներով: Սակայն պետք է փաստել, որ լրատվության նմանօրինակ հոդվածների օգտակար գործողության գործակիցը հավասար է լինելու զրոյի, եթե երկրի քաղաքացին իր խախտված իրավունքների պաշտպանությունը տեսնի եւ զգա իրավապահ մարմինների հետ շփման ժամանակ: Հասարակության մեջ ձեւավորված է այն կարծրատիպը, որ մարդը պաշտպանված չէ պետական իշխանության ինքնիրավ գործողություններից եւ չարաշահումներից: Այսօր հասարակության զգալի հատվածը վստահ չէ, որ իրավապահների գործունեությունը հիմնված է օրինականության, անձի իրավունքների եւ ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության եւ հրապարակայնության սկզբունքների վրա: Ավելին, հարկադրանքի միջոց կիրառող յուրաքանչյուր պետական լիազոր մարմնի ներկայացուցիչ, լինի ոստիկան, բանտի, գաղութի աշխատակից, թե հարկադիր կատարող, տեղյա՞կ է, որ հարկադրական բնույթի լիազորությունների իրականացումը պետք է ուղղված լինի ոչ թե իր կամ իր վերադասի ամբիցիաներին տուրք տալուն,  այլ՝ սահմանադրությամբ եւ օրենքներով հետապնդվող նպատակներին, իսկ դրանց հասնելու միջոցները պետք է լինեն անհրաժեշտ եւ ամենագլխավորը` չափավոր: Հակառակ պարագայում ունենալու ենք հասարակությունից օտարված ուժային կառույցներ` բխող բոլոր կործանարար հետեւանքներով:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ 

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«Լեւ գրուպ» փաստաբանական 

գրասենյակի հիմնադիր նախագահ

www.levgroup.am

Հարցեր կարող եք ուղարկել նաեւ 

iravunk@iravunk.com հասցեով

 

Հ.Գ.- Հաջորդ թեման վերաբերելու է կոմունալ ծառայությունների պարտքի պատճառով անջատումներին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА