o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՒՐ ԿԳՆԱՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ

22.01.2020 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՈՒՐ ԿԳՆԱՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ

Եվ այսպես, այսօրվանից տրվում է Թրամփի իմպիչմենտի գործով Սենատի լսումները: Իհարկե, քիչ հավանական է, որ այդ գործընթացը կավարտվի նախագահի պաշտոնանկությամբ: Չնայած, այդ հարցով ինտրիգը դեռ պահպանվում է, հաշվի առնելով, որ այս ամսվա սկզբներից սկսած տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք, ինչ խոսք, բացասաբար անդրադարձան Թրամփի վարկանիշի վրա, ինչը որոշակիորեն բարձրացրեց իմպիչմենտի մինչ այդ գրեթե զրոյական հավանականությունը:

«Եթե վերընտրվի Թրամփը, Իրանին ծանր օրեր են սպասելու». Ռոբերտ Մարգարյան

 

ԹՐԱՄՓԻ ԻՄՊԻՉՄԵՆՏԸ ՍԿՍՎՈՒՄ Է

Թրամփի վարկանիշի վրա ազդող գործոններից են Իրանի շուրջ ծավալված հայտնի իրավիճակը, ավելի կոնկրետ, որ գնալով ծայրահեղ սրացումների, այնուամենայնիվ, Սպիտակ տունը վերջնարդյունքում հայտնվեց պարտվածի վիճակում: Ավելին, Իրանի կողմից ամերիկյան ռազմաբազայի անպատիժ հրթիռակոծությունն ԱՄՆ-ի հեղինակությանն ուղղված մի այնպիսի հարված էր, ինչպիսին երկար տասնամյակներ չէր եղել: Ընդ որում, Թեհրանն այդպիսով Վաշինգտոնի համար բացեց «Պանդորայի տուփը». իրանական հրթիռակոծությունից հետո, թե քանի ուժային հարված է հասցվել ամերիկյան այս կամ այն կառույցին, արդեն դժվար է հաշվել: Եվ վերջին փաստը. նախօրեին դեռ անհայտ ինչ-որ ուժեր հարված հասցրեցին Իրաքում ամերիկյան դեսպանատանը, ինչը հավասարազոր է հենց Վաշինգտոնի ուղղությամբ հրթիռներ արձակելուն: Եվ ոչինչ, էլի «ահեղ դատաստան» չհաջորդեց, իսկ նման դիրքային եւ հեղինակային թուլացում թույլ տալու համար անգամ Թրամփի թիմակիցներն են սկսել մռայլ հայացքներ գցել նրա ուղղությամբ: Կարճ ասած, ինչքան էլ որ Թրամփը, բառի բուն իմաստով, շարունակում է ԱՄՆ-ն հրապարակավ համարել տիեզերքի կենտրոնը, փաստն այն է, որ հեղինակության ու նաեւ դրա հետեւանքով՝ աշխարհաքաղաքական դիրքերի կորուստի վերականգնումը, եթե, իհարկե, չշարունակեն մինչ այս արված թույլ տրված տարօրինակ եւ ակնհայտորեն սխալ քայլերի շարանը, դեռ երկար ժամանակ կպահանջիԱռավել եւս, որ իմպիչմենտային լսումները ավարտվելուն պես, եթե իհարկե դրանք Թրամփի համար բարեհաջող լինեն, նա միանգամից մտնելու է նախընտրական պայքարի փուլ, որն աննախադեպ ծանր է լինելու: Այսինքն, ամերիկյան քաղաքական էլիտայի հիմնական կենտրոնացվածությունը մի անորոշ ժամանակով շարունակելու է մնալ ներքին գզվրտոցի վրա, որի արդյունքում արտաքին ու, մասնավորապես՝ Հայաստանը շրջապատող տարածաշրջանի ուղղությամբ ամերիկյան քաղաքականության ինչ-որ արտառոց ակտիվության հավանականությունը էապես նվազում է:

Ինչու Թրամփն աշխատանքից ազատեց հակաիրանական հայացքներով հայտնի Բոլթոնին (Բացահայտում)

 

ՌԴ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հասկանալի է նաեւ, ներամերիկյան այս երկարատեւ ծանր մթնոլորտն առիթ է, որ Մոսկվան շարունակի ամրապնդել իր դիրքերը եւ էլի, մասնավորապես` Հարավային Կովկաս-Մերձավոր Արեւելք ընդհանուր ուղղությամբ: Առիթ է նաեւ, որ տարածաշրջանային հիմնական ուժերը եւս քայլեր կատարեն՝ սեփական դիրքերի ամրապնդման հետ կապված: Եվ ուրեմն, այս իրավիճակն ի՞նչ է խոստանում Հայաստանին: Մեր ընդհանուր տարածաշրջանային իրավիճակի հետ կապված նախ նկատենք, որ եթե բավականին հասկանալի եւ կանխատեսելի են ՌԴ-Իրան հարաբերություններն ու դրանից բխող հետեւանքները, ապա նույնքան անորոշ է ՌԴ-Թուրքիա առնչությունները: Իրողությունը հետեւյալն է. թեեւ Մոսկվա-Անկարա ուղղակի տնտեսական, քաղաքական եւ անգամ ռազմաքաղաքական հարաբերություններում վերելք ապրող դինամիկա, բայց նաեւ՝ առկա են Մոսկվա-Անկարա ոչ ուղղակի բախումներ անգամ այնպիսի կետերում, որոնց հետ կապված կան պաշտոնական պայմանավորվածություններ: Օրինակ` սիրիական Իդլիբում, Լիբիայի խնդրի հետ կապված եւ այլն: Մինչեւ իսկ քիչ չեն դեպքերը, երբ Անկարային ենթակա խմբավորումները փորձում են ռազմական հարված հասցնել ռուսներին: Ճիշտ է, արժանանալով դաժան պատասխանի, բայց այն, որ Անկարան իր հովանավորյալներին հաճախ չի զսպում, շատ բան է ասում ռուս-թուրքական հարաբերությունների «հակառակ երեսի» մասին: Արդյունքում՝ Մոսկվա-Անկարա հարաբերությունների այդ բոլոր հակասական իրողությունները բերում են մեկ հիմնական տրամաբանության. որքան էլ որ մի շարք խոշոր ծրագրերի հետ կապված տնտեսական շահը պարտադրում է կողմերին՝ գնալ հարաբերությունների զարգացման, սակայն պատրաստ լինելով նաեւ շահերի հակադրման դեպքում գնալ համեմատաբար փոքր բախումների: Ընդ որում, թուրքերը կարծես թե փորձում են նման իրավիճակներում «դոզան չանցնել»՝ չմոռանալ ռուսների համեմատ ռազմական հնարավորությունների էական տարբերությունը: Գնալով միայն ընդգծված դարձող այդ իրավիճակում, իհարկե, պետք է հաշվի առնել մեկ էական հանգամանք. Հայաստանը եւ ողջ Հարավային Կովկասը եւս ռուս-թուրքական շահերի հակասության կիզակետում են, այսինքն, մեր տարածաշրջանում եւս ուղղակի բախումների հավանականությունը գնալով միայն ավելանում է:

ՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ

 

ԹԱՅՄ-ԱՈՒԹՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է

Անցած տարվա որոշակի սրացումներից հետո այս պահին հարավկովկասյան խաղատախտակին կարծես թե դադարի փուլ է: Այդ թվում՝ արցախյան գործընթացի, տարածաշրջանի երկրների հետ ՌԴ-ի հարաբերությունների առնչությամբ: Դա իր որոշակի տրամաբանությունն ունի. նախ Իրանի շուրջ սրացումները երկրորդ պլանում թողեց հարավկովկասյան գոտին: Ապա, ՌԴ-ն անցավ ներքին վերակառուցման փուլ, դեռ անգամ նոր կառավարություն չունի: Սակայն Իրանի շուրջ պատկերն արդեն հասկանալի ընթացքի մեջ է, ռուսական կառավարությունն էլ ուր որ է կստեղծվի, եւ ենթադրելի է, որ առանց ԱԳ նախարարի փոփոխության: Այսինքն` սպասելի է, որ ամենամոտ ժամանակներս, մասնավորապես, հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված, հստակեցումներ կլինեն: Ինչ վերաբերում է Արցախին, ապա  ընտրություններ են Ադրբեջանում, ապա կլինեն Արցախում եւս: Այսինքն, մոտակա երկու-երեք ամիսներին կտրուկ տեղաշարժերն իրատեսական չեն, բայց նաեւ միանգամայն ռեալ է, որ այս ընթացքում կդրվեն նման տեղաշարժերի հիմքերը: Հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված, հիշեցնենք, որ օրակարգում երկու առանցքային հարց կա, որը, ըստ ժամանակին հնչեցված պաշտոնական հայտարարությունների, պետք է դրվեն այս տարեսկզբին` նախնական խոսակցությունների համաձայն՝ փետրվարի սկզբներին վարչապետ Փաշինյանին սպասվող մոսկովյան այցի հիմքում: Խոսքը նախ ռուսական ռազմաբազայի հնարավորությունների կրկնապատկման մասին երկրների ղեկավարների մակարդակով պայմանավորվածություն ձեռք բերել-չբերելու մասին է, ապա, թե վերջապես կստորագրվի՞ Հայաստանում ամերիկյան բիոլաբորատորիաների վերահսկելիության մասին հայտնի պայմանագիրը, որի մասին խոսեց նաեւ Լավրովը՝ վերջին հայաստանյան այցի ժամանակ, իսկ ահա անցած տարեվերջին մեր երկրում ռուսական դեսպանը տեղեկացրեց, որ պայմանագիրը գործնականում պատրաստ է, այսինքն, այն կարող է ներկայացվել ստորագրման Փաշինյանի այդ այցի ժամանակ: Իհարկե, մի կողմից՝ ամերիկյան դիրքերի թուլացումը Փաշինյանի ձեռքերը նկատելիորեն ազատում են նման արմատական քայլերի գնալու հարցում: Առավել եւս, որ նա այս տարի խուսափեց նաեւ Դավոսում երեւալուց, երեւի հիշելով, թե անցած տարի ինչպես էին նրան այդ համաժողովի շրջանակներում խեղճ տեսքով նստեցրել Ալիեւի կողքին, ինչը ռուսների հետ հարաբերությունների սրացման եւս մեկ պատճառ դարձավ: Ընդ որում, Դավոսում չերեւալը նաեւ տարաբնույթ սորոսներից գոնե ցուցադրաբար հեռու մնալու մասին ակնարկի տեսք ուներ, եւ դա էլ կարելի է հասկանալ, հաշվի առնելով Կովկաս-Մերձավոր Արեւելք ուղղությամբ ձեւավորվող հայտնի իրավիճակը: Վերջապես, ժամանակին նման դավոսները Փաշինյանի համար արեւմտյան այրերին տեսնելու եւ փող խնդրելու լավ առիթ էր, բայց հիմա երեւում է, որ արեւմտյան «ոսկե սարերի» մասին հեքիաթներին արդեն նաեւ Վովայիչը չի հավատում: Այս ամենին եթե գումարենք նաեւ արդեն հավերժական դարձած գազի գնի հարցը, ապա ենթադրելի է, որ սպասվող մոսկովյան այցի ժամանակ Փաշինյանը պատրաստակամորեն կողմ կգնա ինչպես բիոլաբորատորիաների եւ ռազմաբազայի, այնպես էլ Մոսկվայի առաջ քաշած մի շարք այլ թեմաներին: Ենթադրելի է նաեւ, որ այդ թեմաների թվում է լինելու նաեւ Արցախը, հաշվի առնելով, որ ներկայումս, որպես արցախյան ուղղությամբ խաղաղարարներ, Իրանի սահմանին զորքի տեղակայումը Մոսկվայի համար առավել քան պահանջված է դարձել: Թեկուզեւ այն պարզ պատճառով, որ ամերիկյան ներքաղաքական բախումները Թրամփի առաջ կարող են դնել ինչ-որ «հերոսական արարքներ» կատարելու անհրաժեշտություն, իսկ ահա Իրանը եղել եւ մնում է դրա համար ամենահարմար օբյեկտներից մեկը: Մինչդեռ ռուսական ռազմական ներկայությունն Իրանի սահմանին նման քայլերի հետ կապված հրապուրանքի վրա սառը ջուր լցնելու ազդեցություն կարող է թողնել: Գումարած դրան, արցախյան սահմանին ռուսական զորքերի ներկայությունը նաեւ Թուրքիայի համար ինչ-որ բան պոկելու ցանկությունից, իսկ Բաքվին՝ ավելորդ խաղերից հեռու պահելու միջոց է: Սակայն մյուս կողմից էլ, ներհայաստանյան սորոսածին չինովնիկությունն էլ իր հերթին է դեռ ակտիվորեն փորձում դրսից ստացած փողերն արդարացնել, եւ այն, որ Հայաստանում սկսել են մեկը մյուսի ետեւից առնվազն տարօրինակ դեպքեր տեղի ունենալ իրավապահ համակարգի եւ ԱԱԾ նախկին ղեկավարների հետ կապված: Անձանց, որոնք պետք է որ լուրջ տեղեկատվություն ունենային մեր երկրում գործող «շպիոնների» հետ կապված, որոնց մասին մի պահ նաեւ Փաշինյանն էր խոսում՝ խոստանալով բացահայտել: Եվ նման անձանց շարքից դուրս գալը եւս ակնարկ է, որ «շպիոնական դասակարգը» դեռ բավարար միջոցներ եւ հնարավորություններ ունի: Ամեն դեպքում այն, որ Փաշինյանը գնալով խորացող հակասությունների մեջ է մտել իր իսկ յուրայինների հետ, թերեւս աչքի առաջ է, եւ նման «զսպաշապիկը» նրան ի՞նչ իրական հարաբերություններ կպարտադրի Մոսկվայի հետ, այստեղ դեռ հարցականներ կան:

«Պարոն Թրամփ, ճանաչի՛ր Ցեղասպանությունը»․ մոմավառություն Սպիտակ տան առջև․ «Ամերիկայի ձայն»

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА