o C     20. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»՝ ՄԻԱՅՆ «ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

18.01.2020 20:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»՝ ՄԻԱՅՆ  «ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Բուռն հեղափոխական 2018թ.-ից հետո նոր իշխանությունները խոստանում էին, որ 2019թ.-ը կդառնա ներքաղաքական կայունության հաստատման, արդարության նոր քաղաքական «դիմանկարի» ձեւավորման տարի: Բայց փոխարենը, լսվեցին միայն հնչեղ քրեական գործերի մասին: Միգուցե հենց դա՞ է «Նոր Հայաստան» տանող ճանապարհը, որ մեղսագործներին բռնեն ու դատեն: Մինչդեռ, եթե առանձնացնում ենք հիմնական հնչեղ գործերը, ապա բռնելու մասին շատ լսեցինք, իսկ դատելու մասին՝ ոչ: Համենայնդեպս, բազում քրեական գործերից առանձնացնեք հնչեղները՝ տեսնելով, թե ինչ արդյունքներ եղան:

Շուտով միջազգային արբիտրաժային դատարանը կստանա «Սանիթեք» ընկերության հայցը

Ամենաաղմկահարույց քրեական գործերից մեկը 2019թ. էր փոխանցվել 2018թ.-ից: Խոսքը ՀՀ ազգային անվտանգության ծառայության այն ժամանակվա պետ Արթուր Վանեցյանի եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնալսման մասին է: Որոշ ժամանակ անց հայտնվեց նաեւ ՀՀ վարչապետի եւ ԱԱԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսումը: Այդ ամենը մեկ բան էր նշանակում՝ եթե գաղտնալսվում են պետության բարձր պաշտոնյաները, ապա վտանգված պետք է համարվեր պետության անվտանգությունը: Վարչապետ Փաշինյանը մինչեւ իսկ ահազանգեց. «Ժողովուրդ, իմացա՞ք, դավադիրները գաղտնալսման երկրորդ մասն են տարածել: Ժամանակին սրա մասին էի պատմում ԱԺ ամբիոնից: Քիչ անց ուղիղ եթեր կմտնեմ»: Վարչապետի նման գրառումն առնվազն ակնարկ էր, որ մոտավորապես հայտնի են գաղտնալսողները, այսինքն՝ նրանց փաստացի հայտնաբերումը պետք է որ խնդիր չլիներ: Բայց ահա ողջ անցած տարվա ընթացքում քննությունը վարող Քննչական կոմիտեից ստացանք նույն ձանձրացնող պատասխանը՝ «Քննությունը շարունակվում է»: Ի դեպ, չմոռանանք, որ այդ գործի շրջանակներում օրերս հարցաքննվեց նաեւ վարչապետ Փաշինյանը: Գաղտնալսման հրապարակումից եւ գործ հարուցելուց ավելի քան մեկ տարի անց... Լավ էլի, գոնե իրավապահներն այսքան անլուրջ չլինենԱնցած տարվա աղմկահարույց դրվագներից մեկն էր 2019թ. ապրիլի 4-ին «Սպայկա» ընկերության սեփականատեր եւ տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանքը՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ: Ապրիլի 4-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, նրան մեղադրանք է առաջադրվել` առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու հետ կապված: Տարբեր գնահատականներով, խոսքը ավելի քան երկու միլիարդ դրամի մասին էրՄայիսի 4-ին, սակայն, ՊԵԿ-ը հաղորդագրություն էր տարածել, որ «Սպայկա» ՍՊԸ գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը, ինչպես նաեւ  հաշվի առնելով այն, որ քրեական գործի շրջանակներում վերջինս միասնական հաշվեհամարին վճարել է մեկ միլիարդ դրամ, ուստի նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել՝ խափանման միջոցը` կալանավորումը փոփոխելու մասինՍակայն մնում է խիստ անհասկանալի, թե ինչի՞ համար է «Սպայկա» ՍՊԸ տնօրեն Դավիթ Ղազարյանը վճարել այդ 1 միլիարդը, եւ պետությունն ինչո՞ւ է վերցրել: Եթե ընկերությունն  իրոք հարկերը թաքցրել է, ապա պետությունն առանց նվիրատվության էլ կարող էր իր կորուստները վերականգնել, իսկ մեղավորը պետք է օրենքով սահմանված կարգով պատասխան տար: Բայց ահա տարին ուր որ է կլրանա, Ղազարյանի փաստաբաններն էլ քանիցս տեղեկացրել են, թե նախաքննությունը շարունակվում է: Սակայն այսքան ժամանակը պետք է բավարար լիներ՝ գործը ավարտին հասցնելու համար, եւ այն տպավորությունն է, որ այդ նախաքննությունը դեռ շատ երկար «կշարունակվի»: Մեկ այլ աղմկահարույց միջադեպ էր մայիսի 7-ին Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղի ունեցած սկանդալային իրավիճակը: Բուժկենտրոնում միանգամից ՀՀ վեց քաղաքացի գրեթե զրկվել է տեսողությունից, երբ նրանց վրա կիրառվել էր շվեյցարական Ռոշ ընկերության «Avastin» դեղամիջոցը: Կլինիկայի ղեկավարությունն էլ անմիջապես հայտարարեց` դեղամիջոցը ձեռք է բերվել «Նատալի Ֆարմ» ընկերությունից, ընկերությունից պնդեցին, թե «Avastin»-ը նախատեսված չէ ներաչքային ներարկման համար: Այսպիսով, ունեինք ծանրագույն եւ աղմկահարույց հանցանք՝ ՀՀ մի խումբ քաղաքացիների մարմնական ծանր վնասի պատճառում: Բացահայտելու մի ինչ-որ բան էլ չկար՝ պետք էր պարզապես պարզել դեղամիջոցի որակը, ինչպես նաեւ, եթե այն թույլատրելի՞ է տվյալ հիվանդության համար: Ու թեեւ դեպքի առթիվ քրգործ հարուցվեց, սակայն գրեթե 9 ամիս անց ո՛չ փորձաքննության արդյունքները կան, եւ ո՛չ էլ՝ որեւէ մեղադրյալ: Եվս մեկ անգամ փորձեցինք պարզաբանում ստանալ, ու էլի ՔԿ լրատվական բաժնից ստացանք նույն պատասխանը. «Փորձաքննության արդյունքները դեռ պատրաստ չեն, գործով ներգրավված եւ կարգավիճակ ունեցող մարդ չկա»:

«Սաքունցներն ամոթից գետինն են մտնելու, երբ այդ նյութերը հրապարակենք» (Տեսանյութ)

2019 թվականի հուլիսի 2-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էին հասցրել «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի` «Մասիվցի Անդիկի» դին: Այս դեպքում, ճիշտ է, եղավ տեղեկատվություն, որ սպանության մեջ կասկածվողին օժանդակող անձը կալանավորվել է: Սակայն ո՛չ սպանություն կատարողի եւ ո՛չ էլ՝ պատվիրատուի հետ կապված այդպես էլ որեւէ նոր հաղորդագրություն չեղավ: Ի՞նչ ընթացքում է սույն քրեական գործը, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում «օրենքով գողին» սպանողին հայտնաբերելու ուղղությամբ` փորձեցինք հետաքրքրվել ՔԿ լրատվականից, որտեղից նույն ստանդարտ պատասխանը եկավ՝ «Սպանություն իրականացնողը հետախուզման մեջ է, իսկ քննությունը շարունակվում է»:

«ԿԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ, ՈՐ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՄՆԱ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՐԻ ԱՅԴ ՀՈԴՎԱԾՈՎ»

Օգոստոսի 2-ին «Երեւան-Սեւան» ճանապարհին  տեղի ունեցած պայթյուն: Պայթյունի հետեւանքով վնասվել էին ճանապարհածածկույթը եւ երկու մեքենա: Մեքենաները պատկանում էին Աժ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին: Կատարվածից շատ չանցած` պարզ դարձավ, որ պայթյունը միտումնավոր է եղել, եւ պայթուցիկ սարքն էլ հեռակառավարվել է կողքին գտնվող չգործող հյուրանոցից: Այս գործով արդեն մեղադրանք է առաջադրվել նախկինում 3 անգամ դատապարտված անձանցՍակայն այդպես էլ օդից կախված մնաց ինչպես պատվիրատուի, այնպես էլ՝ դրդապատճառների հարցը: Թե ով է, ի վերջո, նախապատրաստել եւ պատվիրել հանրային նշանակություն ունեցող մայրուղու վրա, այն էլ՝ «Նոր Հայաստանում» նման մահափորձ, էլի փորձեցինք պարզել ՔԿ-ից, եւ երեւի պատասխանն արդեն կռահեցիք՝ այդ ուղղությամբ ակտիվ քայլեր են ձեռնարկվում, եւ նախաքննությունը շարունակվում էՇատ չանցած՝ օգոստոսի 29-ին «Սուպերնախարար» մականունը ստացած նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գագիկ Խաչատրյանին եւ նրա եղբորորդուն մեղադրանք առաջադրվեց: Գագիկ Խաչատրյանին կասկածում էին առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու եւ պետությանը հսկայական վնասներ պատճառելու մեջԵվ նույն սցենարը, ինչ «Սպայկայի» դեպքում. հղում անելով իր աղբյուրներին, գրել էր. «Մեր տեղեկություններով` ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը վճարել է 100 միլիոն դոլարից մի փոքր ավելի գումար: Սակայն իշխանությունները պահանջում են, որ նա վճարի 500 միլիոն, ինքը` Խաչատրյանը, հրաժարվում է կատարել»: Արդյունքում, թեեւ Գ.Խաչատրյանը մինչ օրս շարունակում է մնալ կալանքի տակ, բայց էլի ամիսներով «նախաքննությունը շարունակվում է», ու վերջն այդպես էլ չի երեւում:

«Դատախազության ներկայացուցիչները թքած ունենալով դատարանի վրա՝ ընկած են սիթիներով Նոր տարվա առեւտուր են անում»

Ամենաաղմկահարույց գործերից մեկն էլ կարելի է համարել նոյեմբերի 22-ին ԱԱԾ-ի ներկայացրած բացահայտումը: Այն է՝ երեք տասնյակ հայ երեխաների ապօրինի որդեգրել են Իտալիայի քաղաքացիների կողմից: Այս փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որը տեղափոխվել է Քննչական կոմիտե: Ըստ գործի նյութերի` Հայաստանի երկու քաղաքացի, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, մի շարք գերատեսչություններում եւ մանկատներում, կազմակերպել են օտարերկրյա քաղաքացիների կողմից ապօրինի որդեգրումներ: Այն տպավորությունն էր, որ գոնե այս անգամ ամիսներով չենք սպասի: Առավել եւս, որ ի հայտ եկան մեղադրյալներ. գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվեց Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին, ինչպես նաեւ «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին: Բայց ահա, հենց հերթը հասավ նման ահավոր հանցագործության մեջ մեղադրվողներին կալանավորելուն, գործը միանգամից «լռվեց-մնաց»: Սույն գործով այս պահի դրությամբ որեւէ նորություն չկա, համենայնդեպս, ՔԿ լրատվականից մեզ տվեցին նույն պատասխանը, որ. «Նախաքննությունը շարունակվում է»:

ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԿԲԱՑԱՀԱՅՏՎԻ՞ 5 ԱՄՍԱԿԱՆ ՓՈՔՐԻԿԻ ՄԱՀՎԱՆ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ

Ու տեսնես «Նոր Հայաստանում» վերջապես կլինի՞ որեւէ լուրջ գործ (Ռոբերտ Քոչարյանի եւ Մանվել Գրիգորյանի գործերը այդպիսիք համարելը մեծ երեւակայություն կպահանջի), որի նախաքննությունը կավարտվի, ու գործը կհասնի դատարան:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА