ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ զորքերն Իրաքից հեռանում են

07.01.2020 09:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՁՄԵՌՎԱ ՀԱՆԳԻՍՏ
ԱՄՆ զորքերն Իրաքից հեռանում են

Միացյալ Նահանգները ձեռնամուխ է եղել Իրաքի տարածքից ռազմական կոնտինգենտի դուրսբերմանը։  Այս մասին առաջինը հայտնել են արաբական լրատվական գործակալությունները՝ վկայակոչելով ամերիկյան ծովային հետեւակայինների հրամանատարության պաշտոնական հարցումը։ Reuters գործակալությունը եւս հաստատել էր տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հայտարարել է Իրաքից զորքերի դուրսբերման մասին: Որպես այդ գործողությունների արդարացում հաղորդվում է, որ Իրաքից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումը պայմանավորված է «երկրի ինքնիշխանության նկատմամբ հարգանքով», թեեւ հասկանալի է, որ սա պարզապես փախուստ է: 

Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելլիի գլխավորած պատվիրակությանը

«Ֆրանս Պրես» գործակալությունը հայտնում է, որ Պենտագոնը Բաղդադին հայտարարել է Իրաքից հեռանալու իր որոշման մասին: Այդ որոշումն ընդունվել է մեկ օր անց այն բանից հետո, երբ Իրաքի խորհրդարանը երկրի կառավարությանը կոչ արեց՝ վռնդել օտարերկրյա օկուպացիոն զորքերը: ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչն այդ տեղեկությունը հաստատել է արևմտյան ԶԼՄ-ներին ։ 

Իրաքյան պարբերականների հրապարակած փաստաթղթում ԱՄՆ բանակի գեներալ Ուիլյամ Սիլի երրորդը հայտնել է, որ առաջիկա մի քանի օրերին զորքերը կվերադարձվեն մշտական տեղակայման վայրեր: Նման մանեւրն ապահովելու համար կոալիցիայի ղեկավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի զորքերի անվտանգ դուրսբերման ուղղությամբ։ Սահմանված ժամանակահատվածում սպասվում է Բաղդադի «կանաչ գոտու» վրա ամերիկյան ռազմատրանսպորտային ուղղաթիռների թռիչքների թվի ավելացում, ասված է պաշտոնական հարցման մեջ: Անվտանգության ապահովման համար կգործարկվեն AH-64 «Ապաչ» հարվածային ուղղաթիռները։ 

Թել Ավիվում ցնցված են այդ տեղեկատվությունից։ «ԱՄՆ-ն Իրաքի կառավարությանը հայտնել է, որ երկրից դուրս կբերի իր ողջ զորակազմը։ Դա ամերիկյան ռազմավարության մասին է։ Իրաքը բաժին կհասնի Իրանին՝ ամբողջությամբ։ Վատ լուրեր»,- տագնապով գրում է իսրայելցի քաղաքական գործիչ, Կնեսետի պատգամավոր Քսենիա Սվետլովան։ 

Մինչ այդ հայտնի է դարձել նաեւ, որ ամերիկյան դեսպանատան անվտանգությունն ապահովող ծովային հետեւակայինները հյուսվածքային վարագույներ են տեղադրել ներկայացուցչության տարածքում դիտվող վայրերում՝ վախենալով դիպուկահար կրակից:

Միևնույն ժամանակ, ամերիկյան էներգետիկ «Chevron» ընկերությունը տարհանել է աշխատակիցներին Իրաքի հյուսիսային շրջաններում գտնվող նավթային օբյեկտներից։ 

Պենտագոնը մեկնաբանելով գեներալ Սիլին վերագրվող հիշատակված գրությունը, այն համարել է «սեւագիր տարբերակ»։ Սակայն հենց դրանով էլ հաստատել է, որ առնվազն զորքերի դուրսբերման մասին վերջնական որոշման կայացումն ընթացքի մեջ է։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА