o C     21. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփը հերքել է անձնական հեռախոսից օգտվելու մասին լուրերը

07.12.2019 12:46 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփը հերքել է անձնական հեռախոսից օգտվելու մասին լուրերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում հերքել է ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ ինքն օգտագործում է անձնական բջջային հեռախոս՝ չնայած արտասահմանյան հատուկ ծառայությունների կողմից գաղտնի խոսակցությունների և հաղորդագրությունների գաղտնալսման սպառնալիքին

«Մենք չենք անդամակցի այդ միությանը». Ուզբեկստանի նախագահն իր երկրի` ԵԱՏՄ-ին հնարավոր անդամակցության մասին

Շաբաթ CNN հեռուստաալիքը, վկայակոչելով նախկին պաշտոնյաներին և հետախուզական ծառայությունների աշխատակիցներին, հայտնել էր, որ Թրամփը շարունակում է օգտագործել անձնական բջջային հեռախոս, որը նա ունեցել էր մինչև ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելը: Հաղորդվում է, որ դա վերաբերում է նաև վերջին մի քանի շաբաթների ընթացքում կատարած զանգերին, հակառակ բազմաթիվ նախազգուշացումներին, որ այդ գործողությունները կարող են իրեն խոցելի դարձնել արտասահմանյան դիտարկման համար:

«Դրանք բացարձակապես կեղծ տեղեկություններ և հաղորդագրություններ են: Արդեն քանի տարի է՝ անձնական հեռախոս չունեմ: Օգտագործում եմ միայն կառավարության կողմից հաստատված և թողարկված հեռախոսները»,-  գրել է Թրամփը

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ նախկին iPhone-ները՝ շատ ավելի լավն էին, քան այժմյան iPhone-ները՝ անուղղակիորեն հաստատելով, որ օգտվում է iPhone-ից:

Սպիտակ տան ղեկավարը բազմիցս քննադատվել է անձնական հեռախոսից օգտվելու համար: Քննադատների տեսանկյունից՝ դա կարող է թույլ տալ օտարերկրյա հատուկ ծառայություններին գաղտնալսել նախագահի զանգերը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА