Ով կարող է առաջադրվել նախագահի թեկնածու Բանակի, ամենամեծ կորստի, չներվող ցավի եւ ամենամեծ ձեռքբերման մասին առաջին անգամ խոսում է «Ազգային հերոս» Տիրան Խաչատրյանը Հերթական «գաստրոլյորի» անփառունակ հեռացումը «Մարտի 15-ից հանրային սննդի վայրերում կարգելվի ծխախոտի օգտագործումը». Անահիտ Ավանեսյան Ի՞նչ տարբերություն ադրբեջանական կապիտալ է, թե՞ ոչ.Վարդան Ոսկանյան Բաց նամակ ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանին Հիմա մի լայքով կամ մի ստատուսով աշխատանքի են ընդունում և ազատում. Աննա Մկրտչյան Չմեղադրեք խուճապ տարածելու համար, մենք կրկին թմրելու և ճակատագրական սխալ գործելու իրավունք չունենք.Նաիրի Հոխիկյան Հայաստանում Ժողովրդավարությունը սպանվել է հենց ժողովրդավարության «մարտիկների» ձեռքերով. Արտակ Զաքարյան Խիստ տրամաբանական կլինի, որ այս խորհրդարանն իր համար նախագահ ընտրի կապիտուլյանտի գրպանային «ընդդիմադիրներից» մեկին.Նարեկ Սամսոնյան


Ինչպե՞ս են հայտնիները զարգացնում իրենց էջերը. ո՞վ է այս հարցում օգնում նրանց

Մշակութային

Համացանցն օրեցօր ավելի մեծ տեղ է զբաղեցնում մարդկանց կյանքում, դե իսկ հայտնի լինելու դեպքում այն նաեւ աշխատանքի մի մասն է: Տարբեր երկրներում աստղերն իրենց համացանցային հարթակներն օգտագործում են թե՛ իրենց արվեստի տարածման, թե՛ գումար վաստակելու համար: Հայաստանում եւ արտերկրում ապրող հայ հայտնիները եւս ակտիվ օգտագործում են սոցիալական տարբեր հարթակներ՝ Youtube, Instagram, Tik-Tok եւ այլն, իսկ արդյո՞ք նրանք կարողանում են այս ճանապարհով գումար վաստակել, եւ ինչպե՞ս են զարգացնում իրենց էջերը. այս հարցերի պատասխանները փորձել ենք ստանալ SMM մասնագետ Արմեն Ասրյանից, որը զբաղվում է հայ հայտնիներից շատերի Youtube-յան ալիքներով եւ մյուս սոցիալական հարթակներով: Արմեն Ասրյանը երկար տարիների գործունեության ընթացքում իր մասնագիտական գիտելիքներն օգտագործել ու աշխատել է տարբեր ժանրի երգիչների հետ՝ Սիլվա Հակոբյան, Սոնա Սարգսյան, Վաչե Ամարյան, Արամ Mp3, Քրիստինե Պեպելյան, Իվետա Մուկուչյան, Կարեն Բոքսյան եւ այլք:

«Համագործակցում եմ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների մեծամասնության հետ, բայց ուզում եմ նշել, որ էջերի առաջխաղացումը ապահովում եմ ոչ արհեստական եղանակով՝ տվյալ սոցիալական հարթակի գովազդային արշավների կազմակերպման, ճիշտ լսարանի թիրախավորման, աշխատանքի ու ռազմավարության մշակման միջոցով։ Կան մարդիկ, որ կարծում են, թե կարելի է ուղղակի թվերն ավելացնել, բայց նախ իմաստ չկա, բացի այդ ամեն ավելացված թիվ դատարկ լսարան է, հարկավոր է նպատակային ընտրել հետեւորդներին: Թե՛ սկսնակ մարդու, թե՛ հայտնիների համար հարկավոր է նախ բովանդակություն ունենալ էջում, որից հետո շատ կարեւոր է դիզայնն ու վիզուալ ճիշտ մատուցումը: Մարքեթինգի մասնագետ լինելուց զատ, ես վեբ ու գրաֆիկ դիզայներ եմ, ինչն օգնում է աշխատանքիս որակն էլ ավելի բարձրացնել: Հարկավոր է նշել, որ հիմա հատկապես Tik-Tok-ում եւ Instagram-ում շատ կարեւոր է գեղեցիկ ու գրագետ կոնտենտ մատուցել, քանի որ գոյություն ունի երեք վայրկյանի սկզբունքը՝ եթե մարդուն հենց սկզբի մի քանի վայրկյանում գրավեց ու հետաքրքրեց նկարը կամ էջը, ապա կշարունակի հավանել ու հետեւել: Հաջորդ քայլն արդեն բովանդակությունն է, թե ինչպես կվարեն էջն ու ինչ կառաջարկեն: Youtube-ում այլ մոտեցումներ են»,- ասում է Արմեն Ասրյանը:

Խոսելով այն մասին, թե ո՞րն է Youtube-ի առանձնահատկությունը եւ արդյոք համացանցում միլիոններ վաստակելը Հայաստանում հնարավոր է, մասնագետը նշում է. «Երգիչների համար ըստ կարեւորության առաջին հարթակը Youtube-ն է: Օրինակ Facebook-ը եկամտի աղբյուր չէ հայ հայտնիների համար, իսկ Youtube-ը գումար տրամադրում է, բայց անպայման հարկավոր է նշել, որ դա միլիոնների ու շատ մեծ գումարների մասին չէ: Ամեն ինչ կախված է նրանից, թե դիտումները ո՞ր երկրներից են: Հայաստանից ունեցած դիտումների համար Youtube-ը շատ չնչին գումարներ է տալիս՝ ԱՄՆ-ից 1000 դիտման համար տրամադրվող գումարը 4-5 դոլլար է, իսկ նույն քանակի Հայաստանից դիտման համար տալիս է մի քանի ցենտ: Գաղտնիք չէ, որ հայ հայտնիների լսարանի մոտ 70 %-ը Հայաստանից է: Եթե ոմանց տեսահոլովակների կամ հաղորդումների դիտումները միլիոնավոր են, ապա դա դեռ չի նշանակում, որ նրանք միլիոններ են վաստակել Youtube-ում»:

Մասնագետը նշում է, որ Youtube-ում նախ օգտատերը պետք է դառնա ընկերության գործընկեր՝ 1000 հետեւորդ ու 4000 րոպե ժամաքանակ ունենալու դեպքում, որից հետո պետք է հայց ուղարկի, հաստատվի գործընկերությունը ու սկսի աշխատել ալիքը: Առանց մասնագետի օգնության էլ այս գործընթացը հնարավոր է անել, բայց մարքեթինգի մասնագետի եւ դիզայների օգնությամբ ավելի որակյալ է արվում աշխատանքը: Արմեն Ասրյանն ինքն է զբաղվում էջերի լսարանի թիրախավորմամբ, տեսանյութի տեղադրմամբ, կոնտենտի ձեւավորմամբ եւ մշակմամբ, պրեմիերաների բացումով ու կառավարումով, ինչը հեշտացնում է օգտատերերի աշխատանքը: Նա բացի հայտնիներից օգնում է նաեւ տարբեր բիզնես էջերի զարգացմանը՝ ապահովելով վերլուծություն:

«Գումար վաստակելու մյուս տարբերակը գովազդն է, երբ նյութն այնքան հետաքրքիր է, որ Youtube-ը որոշում է իր գովազդը դնել դրա մեջ: Նրանք ժամաքանակն են հաշվի առնում, թե որքան մարդ է նայել ու արդյոք մինչեւ վերջ դիտել են տեսանյութը, քանի հոգի է կիսատ նայել ու չի շարունակել»,- եզրափակում է Արմեն Ասրյանը:

Ով կարող է առաջադրվել նախագահի թեկնածուԲանակի, ամենամեծ կորստի, չներվող ցավի եւ ամենամեծ ձեռքբերման մասին առաջին անգամ խոսում է «Ազգային հերոս» Տիրան ԽաչատրյանըՀերթական «գաստրոլյորի» անփառունակ հեռացումը«Մարտի 15-ից հանրային սննդի վայրերում կարգելվի ծխախոտի օգտագործումը». Անահիտ ԱվանեսյանԻ՞նչ տարբերություն ադրբեջանական կապիտալ է, թե՞ ոչ.Վարդան ՈսկանյանԱդրբեջանը կանոնավոր ավտոբուսային երթուղիներ է սկսել դեպի Շուշի և ԱկնաԲաց նամակ ՄԻՊ թեկնածու Քրիստինե ԳրիգորյանինՀիմա մի լայքով կամ մի ստատուսով աշխատանքի են ընդունում և ազատում. Աննա ՄկրտչյանՉմեղադրեք խուճապ տարածելու համար, մենք կրկին թմրելու և ճակատագրական սխալ գործելու իրավունք չունենք.Նաիրի ՀոխիկյանՀայաստանում Ժողովրդավարությունը սպանվել է հենց ժողովրդավարության «մարտիկների» ձեռքերով. Արտակ ԶաքարյանԽիստ տրամաբանական կլինի, որ այս խորհրդարանն իր համար նախագահ ընտրի կապիտուլյանտի գրպանային «ընդդիմադիրներից» մեկին.Նարեկ ՍամսոնյանՊատրոն Դավոն» ազատ արձակվեց«Արմեն Սարգսյանի հրաժարականը կարող է նշանակել երկու բան». Աղասի Ենոքյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 688 նոր դեպք. մահվան դեպք չի գրանցվել«ՄԻՊ-ի թեկնածուին Նիկոլ Փաշինյանի իշխանության պաշտպանը լինելու մանդատ են տալիս»․ Աննա Մկրտչյան«Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե ոչ». Աննա Գրիգորյանի հարցը՝ ՄԻՊ–ի թեկնածուինՀայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվել է 819 841 մարդԵրևանի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցված էՀՀ նախագահը մեկ շաբաթ ժամանակ ունի հրաժարականի դիմումը հետ վերցնելու համարՀունվարի 24-ի աստղագուշակԱԺ-ն շարունակում է հերթական նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂՀունվարի 24. Օրվա խորհուրդԷլեկտրաէներգիայի անջատումների հասցեներըԻմացա՞ք, ինչու նախագահ կոչվածը հրաժարական տվեց. Տիգրան Ուրիխանյանը փակագծեր է բացումՄեր երազանքների փոշիացման բաժնեկից եւ պատասխանատու եք նաեւ դուք. Լիլիթ Գալստյանն՝ Արմեն ՍարգսյանինԿա երկու տարբերակ. ով է լինելու հաջորդ ՀՀ նախագահը27 պատգամավոր իրավունք ունի առաջադրելու նախագահի թեկնածու. Հրանտ ՍարկիսովԷսքան հացադուլ արի, որ Նիկոլը գնա, բայց Արմենը գնաց. Մգեր ԱրմենիաՀՀ Նախագահի հրաժարականը սարսափելի ահազանգ է՝ սպասվելիք հակահայ գործողությունների. Լիլիթ ՄանասերյանԱռջևում ծայրագույն բարդ պրոցեսներ են զարգանալու` ընդդեմ մեր պետության և պետականության. Գևորգ Գևորգյան«Հայեր ջան դուխով»-տակ տժժացող նիկո՛լ, ՀՀ Պաշտապանության նախարար Սուրո՛… ինձ հետաքրիքր ա էլի. ձեր դուխը սկսվում ա Մյասնիկյան պողոտայից ու ավարտվում ա Փարավոն ռեստորանային համալիրո՞ւմ…հը՞ նիկոլԱպօրինություն մինչեւ վերջին վայրկյանը. հրաժարականի մասին հայտարարած նախագահը հրամանագիր է ստորագրել«Ռուսերեն մի դիպուկ բառ կա՝ слизняк. Սրա դեպքում կարելի է ասել՝ улизняк…». Արմեն Աշոտյանը` Արմեն Սարգսյանի հրաժարականի մասինՄխիթարյանի հիասքանչ գոլային փոխանցումը «Էմպոլիի» դեմ խաղում. տեսանյութԱլեն Սիմոնյանին ԱԺ նախագահի պաշտոնում պետք է փոխարինի Հակոբ ԱրշակյանըԱրմեն Սարգսյանը հրաժարականի դիմումը գրել է արտերկրից. Մանրամասներ նախագահի հրաժարականից.InfoPort.amՆոր նախագահ ընտրելը Նիկոլի համար բարդություններ ունիՄանուել Պետրոսյանը` շախմատի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոնԱնձնական հարցերը լուծված են, բիզնեսը կազմակերպված, շահերն իրացված...Ինչու Ռոնալդուն չդարձավ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստԻրավիճակի իրապես բարդ լինելը հաստատվում է նաև Հանրապետության նախագահի հրաժարականով. ՎարդեւանյանՀունվարի 24-ի հոսանքազրկումների մասինՈրոշումը բացարձակապես էմոցիոնալ չէ. ՀՀ նախագահը հրաժարական տվեցՀայաստանի 11 ակումբ կստանա ՈւԵՖԱ-ի համերաշխության գումարներՈրտեղ է եղել Մարիամ Փաշինյանը երեկ. նա չի մասնակցել հարսանիքին (Տեսանյութ)Հարյուր հազար բելգիացիներ ընդդեմ ուժայինների. ցույցերը վերածվել են փողոցային պատերազմի (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ամերիկացի գիտնականները մոտեցել են երեխաների մոտ վտանգավոր ուռուցքաբանական հիվանդությունների բուժմանը Ադրբեջանի հետ համերաշխության, սահմանագծման ու սահմանազատման տարածքների մասին խոսող իշխանությունները գիտե՞ն, որ կան շատ տարածքներ, որոնք խորհրդային կամ Google քարտեզներով պատկանում են Հայաստանին.Նաիրի ՀոխիկյանՆիկո՛լ Անհող, որտեղի՞ց պատմության ուսուցիչ Սուրիկին "փարավոնյան" հարսանիքի գումարները.Գագիկ ՀամբարյանՍատանա կա, կա Սատանա
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ