7 նշան, որ տղամարդը զղջում է եւ ցանկանում է ետ բերել ձեզ Վանաձորում արձանագրվել է քվեաթերթիկներն ընտրողի կողմից դուրս բերելու դեպք. Իոաննիսյան Թալինում ու Հրազդանում ձյուն է տեղում. Վանաձոր-Դիլիջան, Տաթև-Կապան և Արթիկ-Ալագյազ ճանապարհներին մերկասառույց է Առավոտյան ժամը 8.00-ին բացվել են 984 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին. ԿԸՀ Վանաձորում ընտրական պրոցեսն ընթանում է նորմալ, խախտումներ չկան. Վանաձորի ըտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 327 նոր դեպք. մահացել է 15 քաղաքացի Լեզվակռիվ Լավրովի ու Բլինքենի միջեւ Ուկրաինայում իրավիճակի պատճառով. Bloomberg Ստացվում է, որ նոյեմբերի 16-ի Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով դեռ 21 գերեվարված զինծառայող կա. Տիգրան Աբրահամյան Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի Տեղի ունեցավ խոնարհումի երեկո, նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված 62 Հերոս տղերքին


ՆԱՏՕ-ն նոր Միության ստեղծումը կասեցնելում ռեալ միջոց չունի

Վերջին օրերին կտրուկ սրվեցին Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները: Լարվածությունը հասավ նրան, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց. «Ի պատասխան ՆԱՏՕ-ի գործողություններին՝ մենք դադարեցնում ենք մեր մշտական ներկայացուցչության աշխատանքը ՆԱՏՕ-ում, այդ թվում՝ գլխավոր ռազմական ներկայացուցչի»: Բացի այդ, ՌԴ-ն դադարեցրեց Մոսկվայում ՆԱՏՕ-ի կապի ռազմական առաքելության եւ նրա տեղեկատվական բյուրոյի գործունեությունը: Կարճ ասած, ՌԴ-ի եւ ՆԱՏՕ-ի համագործակցության գործնականում բոլոր ուղիներն արգելափակված են: Սա պատասխանն էր այն բանի, որ Դաշինքն ավելի վաղ հետ էր կանչել ռուսական ներկայացուցչության 8 աշխատակցի հավատարմագրերը եւ կրճատել թույլտվությունների թիվը՝ հասցնելով տասի:

ՍՊԱՍՎԱԾ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՃԳՆԱԺԱՄ

Ի պատասխան, ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն հայտարարեց. «Մենք ի գիտություն ենք ընդունել Ռուսաստանի որոշումը՝ դադարեցնել ՆԱՏՕ-ում իր դիվանագիտական առաքելության եւ Մոսկվայում ՆԱՏՕ-ի կապի ռազմական առաքելության, ինչպես նաեւ Մոսկվայում ՆԱՏՕ-ի տեղեկատվական առաքելության աշխատանքը: Մենք ցավում ենք այդ քայլերի համար»: Ու միաժամանակ լսվեցին սպառնալիքներ, որ ՆԱՏՕ-ն կտրուկ կընդլայնվի դեպի արեւելք: Ակնարկը, հասկանալի է, վերաբերում է նախ՝ Ուկրաինային, ապա՝ Վրաստանին: Համենայնդեպս, այս օրերին ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն այցելեց Վրաստան, այնտեղից՝ Ուկրաինա, որից հետո մասնակցելու է ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների գագաթաժողովին՝ Բրյուսելում: Եվ ահա այդ շրջագայության ընթացքում Պենտագոնի ղեկավարի արած հայտարարությունները փորձագետներին հիմք տվեցին եզրակացնել, որ եթե ոչ ՆԱՏՕ-ին անդամագրման միջոցով, ապա սեփական ուժերով ԱՄՆ-ն կփորձի վերահսկողության տակ պահել Վրաստանը, միգուցե նաեւ մտածի այնտեղ մշտական ռազմական կոնտինգենտի տեղակայման մասին: Իսկ դա, կրկնենք, ՌԴ-ն կընկալի՝ որպես «կարմիր գծերի» խախտում: Կարճ ասած՝ այն, որ ԱՄՆ-ն սրում է (չբացառենք նաեւ, որ դա մեծ «բլեֆ» է՝ ռուսական ռեակցիան ստուգելու համար) առանց այդ էլ առավել քան սուր ՌԴ-ՆԱՏՕ կամ ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները, ընդ որում, սովորույթի համաձայն, մեղադրելով Մոսկվային, թերեւս ակնհայտ է: Իսկ թե ինչու, փորձագետները մի քանի բացատրություն ունեն, նաեւ այն հաշվարկով, որ այդ տարբերակները գործում են համատեղ: Հիմնական վարկածներից մեկը եվրոպական էներգետիկ ճգնաժամն է, որը ծանր հարված է հասցնում Եվրոպայի տնտեսությանը: Քիչ չեն վերլուծական գնահատականները, որ այդ ճգնաժամի արմատները պետք է փնտրել գլոբալ ուլտրալիբերալ երկարամյա քաղաքականության մեջ: Այն է՝ «մաքուր էներգիայի» ոչ ռեալ գաղափարներով եվրոպական էներգետիկան դարձնել խիստ խոցելի եւ այդկերպ Եվրոպայի տնտեսական, այսինքն նաեւ քաղաքական համակարգը պահել անգլոսաքսոնիզմի  վերահսկողության տակ: Ի դեպ, նման հեռանկարի մասին Պուտինը դեռ տարիներ առաջ էր զգուշացնում Եվրոպային, որ հանուն «մաքուր էներգիայի», հրաժարվելով ատոմային էներգետիկայից եւ ածուխից ու չունենալով բավարար ածխաջրածնային պաշարներ, մի օր կանգնելու են «փայտ վառելու հրամայականի առաջ»: Այն ժամանակ  եվրոպացիները դա որպես կատակ ընկալեցին, թեեւ վերջին տարիներին կանցլեր Մերկելն իրավիճակին շատ ավելի ռեալ նայելով, մասնակցեց ու ամերիկյան ծանր հարձակումներից ամեն կերպ պաշտպանեց ՌԴ-ի «Հյուսիսային հոսք 2» ծրագիրը: Եվ ահա  ներկայումս, երբ Եվրոպայում գազի գները աննախադեպ մակարդակի են հասել, մինչդեռ «Հյուսիսային հոսք 2»-ը պատրաստ է շահագործման եւ կփոխի այդ իրավիճակը, Եվրոպայում սկսվել է ՌԴ-ի նկատմամբ վերաբերմունքի կտրուկ փոփոխության փուլ: Արդյունքում, ըստ այս վարկածի, գործադրվում է ուլտրալիբերալ մեխանիզմ համարվող ՆԱՏՕ-ն՝ եվրոպացիների աչքին ՌԴ-ին նորից մահացու վտանգ ներկայացնելու համար:  Եթե ոչ, ապա արդեն սեփական բանակ ստեղծելու եւ ՌԴ-ի հետ ավելի խորքային համագործակցության փորձեր անող Եվրոպան կարող է շատ արագ անգլոսաքսոնական վերահսկողությունից դուրս գալ:

ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունների նման սրացման հաջորդ ծանրակշիռ վարկածներից է  Բելառուսը: Ավելի կոնկրետ՝ ՌԴ-Բելառուս հարաբերությունները, որոնք ընդհուպ մոտեցել են Միութենական պետության հռչակման մակարդակին: Հիշեցնենք,Պուտինը եւ Լուկաշենկոն վերջերս՝ սեպտեմբերի 9-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ համաձայնեցրին երկու երկրների ինտեգրման խորացման բոլոր 28 միութենական ծրագրերը: Սեպտեմբերի 10-ին Միութենական պետության նախարարների խորհուրդը հավանություն  տվեց «2021-2023 թթ. Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի դրույթների իրականացման հիմնական ուղղություններին» եւ 28 միութենական ծրագրերին: Եվ այդ ծրագրերը պլանավորվում է հաստատել Միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի նիստում՝ մի քանի օրից՝ նոյեմբերի 4-ին: Ու դա կդառնա նոր Միության ստեղծման մեկնարկային կետը: Մասնավորապես՝ «19fortyfive»-ն, ՆԱՏՕ-ի հարձակումը ՌԴ-Բելառուս ինտեգրման հետ կապող վարկածն առաջ տանելով, գրում է, թե դա կհանգեցնի ՆԱՏՕ-ի եւ Արեւմուտքի կտրուկ արձագանքին: Ամերիկյան մասնագիտացված ռեսուրսի գնահատմամբ՝ Մոսկվան եւ Մինսկը շուտով «կմիավորվեն բոլոր իմաստներով», այդ թվում՝ ռազմական, եւ Հյուսիսատլանտյան դաշինքում մտահոգված են, որ այդ դեպքում բելառուսական սահմանը ՆԱՏՕ-ի համար կդառնա լիովին անխոցելի: Այդպիսով. «Մոսկվայի ներկայությունը այդ երկրի քաղաքական, տնտեսական եւ ռազմական ոլորտներում կտրուկ հետ է մղում ՆԱՏՕ-ի արեւելյան թեւը դեպի արեւմուտք: Դաշինքի պետությունները բռունցքված են նաեւ ռուսական բանակի եւ սպառազինության մեջ, որոնք գտնվում են Կալինինգրադում»,- գրում է լրատվամիջոցը: Մի խոսքով, այն, ինչը մի ժամանակ «անհավանական սցենար էր թվում», այժմ դարձել է «տագնապալի իրականություն»:

Սակայն Արեւմուտքի միակ մտահոգությունը, թերեւս, միայն բելառուսական սահմանը չէ: Այսպես, օրերս կայացած Անկախ պետությունների համագործակցությունում (ԱՊՀ) պետությունների ղեկավարների խորհրդի նիստում Լուկաշենկոն նման առաջարկ հնչեցրեց՝ Միութենական պետության մշակումներն օգտագործել ԱՊՀ ինտեգրումն ամրապնդելու համար: «Ստեղծված պայմաններում Բելառուսի եւ Ռուսաստանի Միութենական պետության փորձը կրկին կարող է հանդես գալ ինտեգրացիոն գործընթացների լոկոմոտիվով՝ ԵՏՄ-ի եւ ԱՊՀ-ի համար՝ առաջարկելով լավագույն մշակումները: Ես Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն բազմամակարդակ ինտեգրման վրա, որը ստեղծվում է հետխորհրդային տարածքում»: Լուկաշենկոն նաեւ հավելեց. «Աշխարհում անկայունության պայմաններում ԱՊՀ երկրների փոխլրացվող տնտեսությունների կոոպերացիան որոշիչ նշանակություն ունի: Պետք է հասկանալ, որ ոչ մի տեղ ոչ մի շուկաներում մեզ ոչ ոք չի սպասում: Շուկաները վաղուց արդեն բաժանված են: Այդ պատճառով՝ ԱՊՀ-ի դերն ու կշիռն ամրապնդելու նպատակով անհրաժեշտ եմ համարում հետագա իրական քայլեր ձեռնարկել համաշխարհային շուկայում շահերի համատեղ պաշտպանության համար ջանքերը միավորելու ուղղությամբ»:

Կարճ ասած՝ Լուկաշենկոն նախ՝ ԵՏՄ, ապա՝ ԱՊՀ երկրներին հրավիրում է ձեւավորվելիք Միութենական պետություն, ինչի մասին քանիցս ենթադրություն հայտնելու առիթ ունեցել ենք: Նաեւ, որ եթե նոյեմբերի 4-ին անակնկալ չլինի ¥իսկ նման կանխատեսումներ կան¤ եւ հիշատակված պայմանագիրը ստորագրվելով՝ ՌԴ-ի եւ Բելառուսի համար օրենքի տեսք ստանա, ապա նոյեմբերի 5-ից  սկսած այդ հրավերը ԵՏՄ եւ ԱՊՀ երկրների համար կսկսի բավական ակտիվորեն օրակարգային թեմա դառնալ:

ԵՐՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԸ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՉԷ

Այսպիսով, Արեւմուտքն ու, առաջին հերթին, ԱՄՆ-ն կանգնած են ոչ թե միայն ՌԴ-Բելառուս, այլ շատ ավելի մասշտաբային նոր Միութենական պետության ստեղծման հեռանկարի առաջ: Եվ այն, որ ծայրահեղ սրացումների գնալով, փորձում են նման հեռանկարի դեմ ինչ-որ բան անել, տրամաբանական է: Այլ հարց է, թե նման գործողություններին ի՞նչ էֆեկտիվություն կարող են ունենալ: Նախ նկատենք, որ ՆԱՏՕ-ի ներսում առկա են այն կարգի խնդիրներ, որոնք կասկածելի են դարձնում մասշտաբային համատեղ գործողությունների հեռանկարը: Եվրոպան, չմոռանանք, այս պահին առավել քան երբեւէ ունի ռուսական էներգակիրների կարիքը եւ հազիվ թե, բացի հռետորաբանությունից, այլ գործողությունների գնա, առավել եւս՝ ռազմական ուղղվածության: Հաջորդը Թուքիայի խնդիրն է, որ, չմոռանանք, համարվում է ՆԱՏՕ-ի երկրորդ բանակը: Բայց ահա, Թուրքիան սուր խնդիրներ ունի ՆԱՏՕ-ի գործնականում մյուս բոլոր պետությունների հետ: Եվրոպայի՝ ի դեմս Ֆրանսիայի, ապա՝ ԱՄՆ-ի, հարեւան Հունաստանի հետ էլ գրեթե պատերազմի շեմին է հասել: Գումարած դրան, Թուրքիայի տնտեսական վիճակն է շարունակում աչքի առաջ ծանրանալ: Այդ թվում՝ դոլարի նկատմամբ լիրայի մշտական դարձած հակառեկորդների տեսքով (2018 թվականի սկզբից թուրքական արժույթը դոլարի նկատմամբ արժեզրկվել է մոտ 60 տոկոսով): Այս ամենից զատ էլ, Էրդողանը նախօրեին հայտարարեց. «Մարդկության ճակատագիրը չի կարող եւ չպետք է թողնել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած մի բուռ երկրների ողորմությանը...»: Այսինքն, պահանջում է փոխել արդի աշխարհակարգը, որով միանգամից դեմ է գնում ՄԱԿ-ի ԱԽ բոլոր մշտական անդամներին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ն ներկայացնող: Սրան էլ ավելացնենք Չինաստանի, Իրանի եւ այլ երկրների հետ ՌԴ-ի սերտ ռազմական հարաբերությունների փաստը: Մասնավորապես՝ Չինաստանի հետ ՌԴ-ի համատեղ զորավարժանքների քանակն ու մասշտաբները վաղուց են ԱՄՆ-ի համար դարձել ազդակ, որ  մասշտաբային բախման դեպքում կարող  է գործ ունենալ երկու պետությունների հետ միաժամանակ: Թեեւ, ՌԴ-ի միջուկային պոտենցիալն արդեն իսկ նրան դարձնում է ամեն մի սպառնալիքի դիմաց անխոցելի: Արդյունքում, քիչ հավանական է, որ առկա սպառնալիքներով հանդերձ, ԱՄՆ-ն կկարողանա կանգնեցնել ՌԴ-Բելառուս միության ստեղծումը: Եվ եթե այն ստեղծվեց, գրեթե կասկածից դուրս է, որ կծավալվի:

Ի՞ՆՉ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ՆԻԿՈԼԸ ՄՈՍԿՎԱՅԻՆ

Այն, որ ՌԴ-Բելառուս միութենական պետության ստեղծման պես Հայաստանն առաջիններից մեկն է, որ պետք է դրա հետ կապված, այսպես ասած, վերաբերմունք հայտնի, ակնհայտ է: Բնական է՝ վերաբերմունքը դրական է լինելու, եւ այդ դեպքում կհարցնեն՝ եթե լավ բան է, ինչո՞ւ դուք էլ չմիանաք: Չնայած, կան խոսակցություններ, որ այդ հարցն արդեն իսկ տվել են մեր ներկայիս ղեկավարներին: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ հայաստանյան իշխանական համակարգը լցված է արեւմտամոլներով, որոնց համար նոր Միություն կոչվածը էն գլխից էր մերժելի, երբ հազիվ էր Հայաստանը մտել ԵՏՄ: Ու հիմա, ճակատագրի հեգնանք, հենց նմաններն են տալու հարցի պատասխանը՝ իսկ  չե՞ք  ցանկանա միանալ Միութենական պետությանը: Ուրեմն, ի՞նչ պատասխան կարող է լինել: Հասկանալի է, դրսի  տիկնիկավարները էն գլխից են հրահանգել՝ ռուսների հետ ոչ մի առնչություն, ավելին, անգամ ռուսական բազան պետք է հանել: Բայց իրողություններն այլ են, Մոսկվային դեմ գնալու դեպքում ինչ է լինելու սահմանների հարցը: Իհարկե, կա թուրքերին միջանցք տալու տարբերակը, որը հաստատ կողջունեն նաեւ հեռավոր բրիտանիաներն ու այնտեղից եկած «պաղպաղակասերները»: Սակայն նման սցենարի դեպքում, բացի ռուսական բաց եւ ներքին նախազգուշացումներից, նաեւ Իրանը, առանց դես ու դեն ընկնելու, հասկացրեց բոլորին՝  ոչ մի միջանցք, այլապես մինչեւ իսկ զորքերը գործի կդնի: Սրանից զատ,  օրերս Մոսկվայից եւս հերթական անգամ գրեթե նույն ազդակը եկավ: Այն է՝ ռուսական  եւ իրանական Գլխավոր շտաբի պետերը հավաստիացրին՝ երկու երկրների նաեւ ռազմական համագործակցությունը շարունակում է զարգանալ, իսկ գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության «առանցքային հարցերի մեծ մասում մեր դիրքորոշումները համընկնում են կամ շատ մոտ են»:

Ուղղակիորեն մեզ  չէր վերաբերում, բայց հաշվի առնելով վերջին իրադարձությունները, դժվար չէ կռահել, որ «տարածաշրջանային անվտանգության» հարցերի թվում է նաեւ Հայաստանի շուրջ իրավիճակը, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցք» լինել-չլինելը, եւ այդ հարցում եւս Մոսկվայի եւ Թեհրանի մոտեցումները նույնն են: Իսկ դա նշանակում է, որ անկախ նրանից, թե Հայաստանում «Զանգեզուրի միջանցքի» ինչ ջատագովներ կան, մեկ է՝ դրա իրականացման հարցում ունեն զրոյական շանսեր: Իսկ դրա այլընտրանքը, չմոռանանք, վերագործարկվող կոմունիկացիաները ՌԴ-ի երկարաժամկետ վերահսկողության տակ անցնելու հեռանկարն է, որի պարագայում Միութենական պետության հետ կապված հարցադրմանը մեր չինովնիկության տալիք պատասխանն էս գլխից է միանշանակ: Առավել եւս, երբ սրան ենք ավելացնում այն տնտեսական ակտիվությունը, որը ՌԴ-ն սկսել է ի ցույց դնել Հայաստանում: Այդ թվում, առաջիկայում 1 մլրդ դոլարի ներդրում կատարելու խոստումը, որի մասին երեկ Հայ-ռուսական ութերորդ միջտարածաշրջանային համաժողովի շրջանակում հայտնեց ՌԴ տնտեսական զարգացման հարցերով փոխնախարար Դմիտրի Վոլվաչը: Սակայն նաեւ այս հանգամանքին նայենք: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նույն համաժողովի շրջանակներում լրագրողներին տեղեկացրեց, որ Հայաստանի համար գազի ձեռքբերման սակագին «Գազպրոմի» հետ դեռ սահմանված չէ, «բանակցում» են: Այսինքն, դեռ գազ ենք ստանում 165 դոլարով, այն դեպքում, երբ Եվրոպայում 1000 դոլարի կարգի է: Ընդ որում, ՌԴ-ի հետ հակասություններով հայտնի Մոլդովան էլ գազը գնում էր 130 դոլարով: Սեպտեմբերին պայմանագրի ժամկետը լրացավ, եւ հիմա սահմանվել է 800 դոլար, թեեւ պայմանագիր պետք է կնքեն մեկամսյա ժամկետում: Մոսկվայի դիրքորոշումը սա  է՝ եթե ձեզ համարում եք Եվրոպա, ուրեմն բարի եղեք վճարել եվրոպական գներով: Եվ այն, որ նույն փաստի առաջ կարող է հայտնվել Հայաստանը՝ ռուսական Միությունը չցանկանալու եւ Եվրոպա երազելու դեպքում, դժվար չէ կռահել: Վերջապես, մեր չինովնիկները նաեւ երեկ փաստեցին, որ ռուսական ընկերությունները պատրաստվում են մասնակցել նաեւ հայաստանյան «Հյուսիս-Հարավ» մայրուղու ծրագրին՝ Սյունիքի հատվածում, որի համար մրցույթ կհայտարարվի այս տարեվերջին: Ու սրանից հետո էլ  ի՞նչ պատասխանեն Մոսկվային՝ նոր Միության հարցով: Իսկ եթե պատասխան լինի, ապա ի՞նչ է ասելու Ալիեւը, երբ նույն հարցը Մոսկվան նրան տա...

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

7 նշան, որ տղամարդը զղջում է եւ ցանկանում է ետ բերել ձեզՎանաձորում արձանագրվել է քվեաթերթիկներն ընտրողի կողմից դուրս բերելու դեպք. ԻոաննիսյանԹալինում ու Հրազդանում ձյուն է տեղում. Վանաձոր-Դիլիջան, Տաթև-Կապան և Արթիկ-Ալագյազ ճանապարհներին մերկասառույց էԱռավոտյան ժամը 8.00-ին բացվել են 984 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին. ԿԸՀՎանաձորում ընտրական պրոցեսն ընթանում է նորմալ, խախտումներ չկան. Վանաձորի ըտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 327 նոր դեպք. մահացել է 15 քաղաքացիԼեզվակռիվ Լավրովի ու Բլինքենի միջեւ Ուկրաինայում իրավիճակի պատճառով. BloombergՍտացվում է, որ նոյեմբերի 16-ի Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով դեռ 21 գերեվարված զինծառայող կա. Տիգրան ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը էապես չի փոխվիՏեղի ունեցավ խոնարհումի երեկո, նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված 62 Հերոս տղերքինՈ՞վքեր են Facebook-ի և Instagram-ի էջերը կոտրողները, ինչպե՞ս են կոտրում, ի՞նչ անել, որ չկոտրեն, ինչ անել, եթե արդեն կոտրել ենՏեղ կա, որ 18 մետր է թշնամու պոստը մեզանից հեռու, թշնամին չորս կողմից մխրճված է Սյունիքում․ Ահազանգում է սյունեցի Ներսես ՇադունցըՀաջորդը Վովա Գասպարյանն է. Վարդան ՂուկասյանԴմիտրի Մեդվեդևը վերընտրվել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահի պաշտոնումՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ դեկտեմբերի 6-ից 12-ըՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ դեկտեմբերի 6-ից 12-ըԻշխանական պատգամավորը սպառնացել և հայհոյել է եզդի գյուղապետին. politik.amՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ առկա է մերկասառույցԱյսօր Հայաստանի 7 մարզերի 36 համայնքներում ՏԻՄ ընտրություններ ենՌԴ-ն մեր փոխարեն կրկին մեր հարցերն է լուծում. Վահան ԲաբայանՀունվարի 1-ից կբարձրանան կենսաթոշակի, հաշմանդամության, ծերության նպաստների չափերըԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբՀայաստան վերադարձած 10 հայ գերիների անուններըԻնչու Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել Վանո Սիրադեղյանի հուղարկավորությանը. բացառիկ մանրամասներՀայտնի է՝ ովքեր են վերադարձող ռազմագերիները․ նրանց Ադրբեջանից վերադարձնող ինքնաթիռը վայրէջք կկատարի Էրեբունի օդանավակայանումՈստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետը կալանավորվել էՀաղթել նշանակում է փրկել Հայրենիքը և պատասխանատվության ենթարկել այս ազգադավներին. Գևորգ ԳևորգյանՄի բան կրկին ակնհայտ է. հայ ժողովրդից գաղտնի հերթական պրոցեսն է գնում. Արմեն ԱշոտյանՍերժ Սարգսյանին հակառուս համարում են 2 խումբ մարդիկ. Արմեն ԱշոտյանՊանթուրքական պրոյեկտն ակտիվացավ և վերակենդանացման շանս ստացավ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ. Արմեն ԱշոտյանՀայտնի է Ճարտար քաղաքի բնակչի սպանությունն իրագործած ադրբեջանցու ինքնությունը․ Արցախի դատախազությունԱՐԹԻԿՑԻ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍԸ.Արմեն Գեւորգյանի վերաբերյալ նոր որոշում է կայացվելԻնչպես պաշտպանվել Ինստագրամի և Ֆեյսբուքի վրա հարձակումներից«Ինչքա՜ն ցածր ու զզվելի են էն տաքսու վարորդները, որոնց մեքենան իմ սայլակը կա՛մ կկեղտոտի, կա՛մ կվնասի». 44-օրյա պատերազմի մասնակիցԱրցախում կորոնավիրուսային հիվանդության 54 նոր դեպք է գրանցվելՔննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Բելառուսի հետ համագործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններՀայաստանի որոշ դեսպաններ դեսպանընկալ երկրներում շատ վտանգավոր թեզ են առաջ տանում. Սուրեն ՍարգսյանՌուս խաղաղապահներն ապահովել են Արցախի հեռավոր շրջաններում գյուղաշխատանքների անվտանգ իրականացումըԻշխանությունը նպատակային ձևով մեր հանրությանը շարունակում է պահել զոհի կարգավիճակում.Տիգրան ԱբրահամյանՆախաճաշի լավագույն տարբերակները քաշի կորստի համար. սննդաբանի կարծիքՄարտակերտի բնակիչն իրականացրել է սպանություն՝ մարտական նռնակի պայթեցմամբ․ ԱՀ դատախազությունԼավ է անբարո գործադիրի համար, քանի որ իրեն պետք են անատամ ու կանխատեսելի դատավորներՎանո Սիրադեղյանի հուղարկավորությունն էՓայլանը հարցեր է ուղղել թուրք նախարարին Էրզրումի պատմական հայկական Սուրբ Մինաս եկեղեցու մասինԸնկերս տեսնելով ինձ արնաքամ, անգիտակից վիճակում մտածել է, որ ես էլ չկամ, թողել է ինձ ու վազել օգնության․ Պատերազմի չսպիացող վերքը ՀՀ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Ստանիսլավ Նաբոկոյի գլխավորած պատվիրակությանըԱՄՀ ղեկավարը գնահատել է համաշխարհային տնտեսության վերականգնման տեմպերի վրա օմիկրոն շտամի ազդեցությունըԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԹուրքիան Ուկրաինային ավելի շատ Bayraktar անօդաչուներ է վաճառել, քան հայտնի է. Bloomberg
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ