Ծովագյուղում և Սեմյոնովկայում ընտրություններին ոչ ոք չի մասնակցել. նրանք դեմ են խոշորացմանը Հայտնի են Ամասիա համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները Շիրակի մարզի թիվ 32 ընտրատարածքում ժամը 20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է քվեարկողների 42․4 տոկոսը Վրաստանից Հայաստան մուտք գործելու նոր կանոնակարգ է սահմանվել Օմիկրոն շտամով վարակման հիմնական նշանը, ուշադիր եղեք Ինչ հրաժեշտի խոսքեր ասաց Գրադսկին «Ձայնը» շոուի նկարահանման վերջին օրը 2022 թվականի հորոսկոպ. ինչ է սպասվում Առյուծներին կանանց ու տղամարդկանց Կորոնավիրուսի սպառնալիքը կպահպանվի «ևս հինգից տասը տարի»․ գիտնականներ Իշխանության յուրացման փորձ կատարելու համար մեղադրվողների գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել Ոստիկանությունը ձերբակալել է Օքսֆորդի դպրոցում հրաձգություն կազմակերպած դեռահասի ծնողներին


Տաս հոգով` փայտով, երկաթով, ոտքի տակ էին տալիս, ժամերով մի ոտքի վրա էին կանգնեցնել տալիս. Գերության 7 ամիսները ու Խծաբերդի առեղծվածը

Թեմա

«Իրավունքի» զրուցակիցն է օրեր առաջ գերությունից վերադարձած մեր հայրենակից 40-ամյա Սիսակ Ենգոյանը, ով Շիրակի մարզից ՄՈԲ-ի 60 տղաների հետ գերի էր ընկել պատերազմի ավարտից հետո` Խծաբերդում:

Ի՞նչ անմարդկաին վերաբերմունքի են արժանում մեր հայրենակիցները գերության մեջ, հատկապես մինչեւ Բաքվի բերդ հասնելը, ի՞նչպես են ազերիները տաս հոգով ծեծի ենթարկում մի հայի, ովքե՞ր են ադրբեջանցու անվան տակ, ազգանունները փոխած հայերը այս եւ այլ հարցերի շուրջ էլ ծավալվեց մեր զրույցը գերության 7 երկար ու ձիգ ամիսներ հաղթահարած մեր հայրենակցի` Սիսակի հետ: 

- Սիսակ, գիտեմ, որ քեզ համար դժվար է պատմել, զրուցել, բայց ինչքան որ հնարավոր, ինչքան որ ի վիճակի ես, կպատմե՞ս, երբ ու որտեղից Ձեզ գերեւավարեցին:

- Դեկտեմբերի 13-ին մեզ 60 հոգուս գերի վերցրեցին Խծաբերդից: Շրջափակման մեջ էինք ընկել, հենց էդտեղից էլ գերի վերցրեցին: Ուժերը անհավասար էին, մեր թիկունքում Լաչինի շրջանն էր, որը դեկտեմբերի 1-ին ըստ պայմանագրի հանձնվել էր, դիմացը`Հադրութը, որը պատերազմի ժամանակ գրավվել էր, մեր ձախ կողմում էդ մի միջանցքն էր` Խծաբերդը, որը հրադադարից հետո կրկին գրավվեց: Ու հենց այդ գրավման արդյունքում մենք հայտնվեցինք շրջափակման մեջ, փակվեց մեր միակ ելքի ճանապարհը:

- Այսինքն հրադադարից հե՞տո է գրավվել Խծաբերդը:

- Այո:

- Իսկ Դուք ինչո՞ւ էիք հրադադարից հետո մնացել:

- Դե սպասում էինք հրամանատարին, հետո, երբ զանգեց, ասեց, որ վերջ պատերազմն ավարտվել է, արդեն ի վիճակի չէինք դուրս գալ:

- Ո՞վ էր հրմանատարը:

- Ճիշտն ասած չեմ հիշի, էդ վախտ խառը ժամանակ էր:

- Որտե՞ղ տարան Ձեզ սկզբում:

- Ամեն մեկիս կողքին մեկ-երկու ուղեկցող ադրբեջանցի կար, սկզբում ոտքով անտառներով, սարերով քայլացնելով հասցրին Հադրութ, դրանից հետո արդեն զինվորական մեքենաններով տարան ռազմական օբյեկտներ:

- Ճանապարհին Ձեզ ծեծում էի՞ն, նվաստացնում էի՞ն:

- Չէ, պատկերացրեք չէ, ճանապարհին անգամ մեզ հետ զրուցում էին:

- Ինչի՞ց էիք զրուցում:

- Ամեն ինչից, էս կոնֆլիկտից, պատերազմի պատճառներից:

- Ու ի՞նչ էին ասում:

-Դե ասում էին, որ իրենք էլ չէին ուզում պատերազմ, ուղղակի տենց ստացվեց:

- Հայերեն էի՞ն խոսում:

- Կային մեջները հա, էնտեղ` Բաքվում շատ-շատերն էին հայեր խոսում: Բաքվում մեզ ասացին, որ երեսուն հազար հայ կա, ովքեր ազգանունները փոխած ծպտված հանգիստ ապրում են:  Իսկ ամբողջ Ադրբեջանում, ասում մի հիսուն հազար հայ կա: Անուն ազգանունները փոխած հայեր կային, ովքեր աշխատում էին, որպես թարգամանիչ, դատարանում կային նույն կարգավիճակով ծպտյալ հայեր:

- Լավ, ի՞նչ եղավ հետո:

- Մինչեւ Բաքու հասնելը հասցրեցին ռազմական օբյեկտներ, այ էդտեղ սկսվեց ծեծուջարդ: Բառի բուն իմաստով ծեծ ու ջարդի ենք ենթարկվել երեք օր մինչեւ Բաքու հասնելը:  Տաս հոգով` փայտով, երկաթով, ոտքի տակ էին տալիս մի հոգու: Ինչ ձեռքները հասնում էր շպրտում էին: Էլ հայհոյանքների մասին չեմ ասում:

 -Իսկ Բաքվի բերդում չէի՞ն ծեծում, չէի՞ն նվաստացնում:

- Բաքվի բերդում ծեծ չկար, հայհոյանքներ իհարկե ամեն օր էինք լսում, բայց ծեծ չկար: Ժամանակի հետ կամաց-կամաց հանդարտվեցին:

- 60 հոգուդ էլ միասին էին պահում:

- Մի հարկում էինք, բայց տարբեր խցերում: Եթե չէիր ենթարկվում պատժում էին:

- Օրինակ ոնց էի՞ն պատժում:

- Ժամերով մի ոտքի վրա էին կանգնեցնել տալիս, հայհոյում: Գիտեք, հիմա ավելի անհանգիստ եմ, քան այնտեղ, որովհետեւ ուշքս-միտքս տղերքն են, որոնք դեռ այնտեղ են մնացել: Մինչեւ իրենց բոլորին չբերեն, ես չեմ կարող ինձ հանգիստ զգալ, ես հավատում եմ, որ էդ օրն էլ կգա: 

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

Ծովագյուղում և Սեմյոնովկայում ընտրություններին ոչ ոք չի մասնակցել. նրանք դեմ են խոշորացմանըՀայտնի են Ամասիա համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքներըՇիրակի մարզի թիվ 32 ընտրատարածքում ժամը 20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է քվեարկողների 42․4 տոկոսըՎրաստանից Հայաստան մուտք գործելու նոր կանոնակարգ է սահմանվելՕմիկրոն շտամով վարակման հիմնական նշանը, ուշադիր եղեքԻնչ հրաժեշտի խոսքեր ասաց Գրադսկին «Ձայնը» շոուի նկարահանման վերջին օրը2022 թվականի հորոսկոպ. ինչ է սպասվում Առյուծներին կանանց ու տղամարդկանցԿորոնավիրուսի սպառնալիքը կպահպանվի «ևս հինգից տասը տարի»․ գիտնականներԻշխանության յուրացման փորձ կատարելու համար մեղադրվողների գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնելՈստիկանությունը ձերբակալել է Օքսֆորդի դպրոցում հրաձգություն կազմակերպած դեռահասի ծնողներինԱՄՆ-ը Կիևի կօգնի, բայց ՌԴ-ի դեմ չի կռվիՊուերտո Ռիկոյի ներկայացուցիչը դարձավ Mister Grand International 2021-ի հաղթողըԶինվորականները սխալմամբ գնդակահարել են 13 մարդուԹուրքիայում հակաիշխանական ակցիաներ են Ընտրություններին ամենաակտիվը մասնակցել են Թումանյան համայնքում, ամենապասիվը ԱրմավիրումԳիտնականները որոշել են կորոնավիրուսի համավարակի ժամկետըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱթենքում հույն ուղղափառ հոգեւորականն անվանել է Հռոմի Պապին «հերետիկոս»Թուրքերը հիմա էլ կեղծիքով փորձում են զավթել համայնքային իշխանությունը. Մարգարիտա ՊետրոսյանԷրդողանի երեւակայական քարտեզները. KathimeriniՀերթական տարհանող չվերթն է Մինսկից մեկնել ԻրաքԷդգար Սողոմոնյանը 15 վայրկյանում տապալեց մրցակցին` նվաճելով աշխարհի չեմպիոնի գոտինOmicron-ը հասել է ևս մեկ եվրոպական երկիրՔննարկվել են ՀՀ և ՌԴ երկաթուղային համակարգերը միացնելու և ՀՀ-ում համատեղ արտադրություններ հիմնելու հնարավորություններըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերումԹրամփը հայհոյել է ԱՄՆ-ի ամենաբարձրաստիճան զինվորականինՈր հատապտուղը կօգնի բարելավել հիշողությունը եւ տրամադրությունըՄարիամ Փաշինյանը նոր լուսանկարներ է հրապարակելԻ՞նչ վտանգներ կարող են թաքնված լինել տոնածառներումՎանաձորի համայնքապետի պաշտոնակատարը ծառայողական մեքենայով էր այցելել ՔՊ շտաբ (ֆոտո)ՄԻԵԴ-Ը ՊԱՐՏԱՎՈՐԵՑՐԵԼ Է ԲԱՔՎԻՆ ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ԳԵՐԵՎԱՐՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ Ահազանգ Եղվարդից, ՔՊ-ի համար ուղղորդում ենՕրվա հանդիպումների անոնսԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 20-ամյա տղայի դի՝ մի ձեռքը մարմնից անջատվածՍտեփանավանի նախկին քաղաքապետը կալանավորվել էՎարչապետի հետ երբևէ խնդիր չեմ ունեցել. Դիանա ԳասպարյանԲելառուսից ևս 419 փախստական վերադարձվել է ԻրաքՕգտակա՞ր է արդյոք, թե՞ վնասակար սուրճից լիովին հրաժարվելըՍասուն Մկրտչյան, Ադամ Սահակյան, հաղթանակած հերոսներ, որոնց ժամանակն ու տարածությունը ոչ թե մոռացնել է տալիս, այլ ամեն օր յուրովի է վերածնում նրանց անունն ու սխրանքներըԳիտնականները պարզել են, թե ինչն է omicron-շտամին «ավելի մարդկային» դարձրելՈստիկանները բերման են ենթարկել Դավիթ Համբարձումյանի կողմնակից Այնթապ համայնքի ղեկավարինԸնդդիմությունն է հանձնել հողերը. Մասիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածուՇնորհակալ եմ քեզ` Ադամս, այն հպարտության համար, որ տվել ես ինձ...Հերոսածին մայրիկի գրառումըԺամը 11։00-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 6,15 տոկոսըԳյումրիում վրաերթի են ենթարկել 38-ամյա կնոջ և 12-ամյա երկու աղջիկների7 նշան, որ տղամարդը զղջում է եւ ցանկանում է ետ բերել ձեզՎանաձորում արձանագրվել է քվեաթերթիկներն ընտրողի կողմից դուրս բերելու դեպք. ԻոաննիսյանԹալինում ու Հրազդանում ձյուն է տեղում. Վանաձոր-Դիլիջան, Տաթև-Կապան և Արթիկ-Ալագյազ ճանապարհներին մերկասառույց էԱռավոտյան ժամը 8.00-ին բացվել են 984 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին. ԿԸՀՎանաձորում ընտրական պրոցեսն ընթանում է նորմալ, խախտումներ չկան. Վանաձորի ըտրատեղամասի հանձնաժողովի նախագահ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ