Թուրքիայում հայտարարել են, որ Բոդրումում հրդեհը վերահսկողության տակ են վերցրել Հունաստանի Զիրիա շրջանում անտառային հրդեհն ամբողջությամբ ոչնչացրել է մոտ 10 տուն Ռոհանին ներողություն է խնդրել Իրանի ժողովրդից՝ իր նախագահական ժամկետի ընթացքում թույլ տված սխալների համար Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերված տղամարդը 32 տարեկան էր. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում Ինչու՞ պետք է դեղձն ավելացնել ամառային սննդակարգում Սովորողները կամ պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ, կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնեն. Նոր նախագիծ Գիտնականները սկսել են ժանտախտի դեմ պատվաստանյութի փորձարկումը Հոռոմ համայնքում 100 տոկոսով կլուծվի արտաքին լուսավորության խնդիրը Դասերից հետո գնում էր հոր հետ աշխատելու՝ փայտամշական գործարանում,որ ընտանիքի հոգսը քիչ թե շատ թեթեւացնի. Թշնամու գնդակից ընկած զինվորի կիսատ մնացած երազանքն ու սխրանքի ուղղին 15-ամյա դպրոցականի սպանության մեջ կասկածվում է ոստիկանը


ՅՈ ԵՐԹԱՍ, ՀԱՅԱՍՏԱՆ

Միջազգային

Մինչ ընտրողների 25 տոկոս ձայնով ԱԺ-ում սահմանադրական մեծամասնություն ստացած Նիկոլը նախօրեին հազիվ մի բուռ համակիրներ հավաքելով «հաղթանակի հանրահավաքի»՝ խոսում էր երկրում «ճգնաժամի հաղթահարման» մասին, Էրդողանը շտապեց հավաստիացնել հակառակը: Որ Նիկոլի համար ամենամոտ ապագայում ծանր օրերի պակաս չեն լինելու:

 

ԷՐԴՈՂԱՆԸ ԳՐՈՀՈՒՄ Է

Այսպես, Թուրքիայի ղեկավարն ի ցույց դրեց, թե «փոքր եղբոր»՝ Ալիեւի հետ հարաբերությունները զարգանում են նախանշված ծրագրի համաձայն: Նախօրեին նա, այն էլ՝ կառավարության նիստից հետո թուրք ժողովրդին հղած ուղերձում հայտարարեց. «Շուշիում մեր գլխավոր հյուպատոսության շուտափույթ բացումից մինչեւ մոտ ապագայում «Զանգեզուրի միջանցքի» գործարկում, մենք վճռականորեն կիրականացնենք Ադրբեջանի հետ մեր օրակարգի յուրաքանչյուր կետը»: Ուղղակի ցնցող է. եթե չենք սխալվում, գոնե քարտեզներով Զանգեզուրը կամ Սյունիքը դեռ Հայաստանի տարածք են: Եվ ահա էրդողանը Հայաստանի «քաղաքացիական ճգնաժամի հաղթահարումից հետո» անգամ մեզ պատկանող Զանգեզուրով հերիք չէ պատրաստվում է «միջանցք գործարկել», մի բան էլ ավելին՝ դա պատրաստվում է անել բացառապես Թուրքիայի՝ «Ադրբեջանի հետ օրակարգի» շրջանակներում: Կարճ ասած, Էրդողանը այդպիսով պարզ հայտարարում է հետեւյալը: Կա՛մ, որ Հայաստանի կարծիքը՝ իր իսկ սեփական տարածքների հետ կապված իրեն բացարձակ չի հետաքրքրում, կա՛մ էլ, որ այդ կարծիքը հետաքրքրում է, բայց այն թուրք-ազերիական տանդեմն արդեն դրական տեսքով ստացել է, եւ կարող են վստահորեն նման հայտարարություններ հնչեցնել: Բայց չէ, նրա հետագա մտքերը գալիս են հուշելու, որ տվյալ դեպքում Էրդողանը բացառապես «նոր փուլ մտած» Թուրքիա-Ադրբեջան համագործակցության շրջանակներում, որը, բնականաբար, ոչ մի կերպ չի նախատեսում Հայաստանի կարծիքը հաշվի առնել: Այսպես, Էրդողանի խոսքով. «Իմ եղբայր Ալիեւի հետ «Շուշիի հռչակագիրը» ստորագրելուց եւ աշխարհին հայտարարելուց հետո մենք մեր հարաբերություններում նոր փուլ ենք սկսել... Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստում, որն առաջիկա ամիսներին մենք անցկացնելու ենք մեր երկրում, նախատեսում ենք այդ հարցերի հետ կապված շատ կոնկրետ քայլեր ձեռնարկել»: Կարճ ասած, իրենք իրենցով կքննարկեն, կորոշեն եւ «շատ կոնկրետ քայլեր կձեռնարկեն», եւ այստեղ Հայաստանի կարծիքն անգամ հարցնելու մասին որեւէ ակնարկ չկա:

 

ՅՈԹ ՏԻՐՈՋ ԽԱՄԱՃԻԿ

Իհարկե, այս իրավիճակը գալիս է հուշելու, թե ինչու էին Թուրքիայում եւ Ադրբեջանում հրճվում Նիկոլի «հաղթանակով»: Բայց առաջ ընկնելով` նշենք, որ նույնկերպ կարելի է հասկանալ այն խայտառակ դիրքորոշումը, որը դրսեւորեցին միջազգային դիտորդները՝ ընտրությունների ողջ ընթացքում: Անգամ այն բանից հետո, երբ իրենց ասած՝ «արդար ընտրությունների» հակառակն ապացուցող բազում փաստեր ստացան: Համենայնդեպս, այդ մասին տեղեկացնում է «Հայաստան» դաշինքը՝ հայտարարելով. «Դաշինքը նաեւ համոզիչ ապացույցներ տրամադրեց ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելությանը եւ Հայաստանում գործող այլ օտարերկրյա առաքելություններին: Խախտումները ներառում էին պաշտոնեական դիրքի չարաշահում, վարչական ռեսուրսների չարաշահում, ատելության խոսքի տարածում, քրեական արդարադատության չարաշահումներ եւ այլն: 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները հակասում են 1990 թվականի Կոպենհագենի փաստաթղթով ամրագրված սկզբունքներին, ինչպես նաեւ այլ միջազգային պարտավորություններին...»: Մինչդեռ, ի պատասխան. «Հարկ է արձանագրել, սակայն, որ մտահոգությունները մնացին ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունների կողմից անպատասխան: Ակնհայտ է, որ միջազգային դիտորդներին չի հաջողվել պահպանել անկողմնակալության եւ անկախության նվազագույն պահանջները: Միջազգային դիտորդները չպետք է լոկ դակիչ լինեն Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» համար...»:

Իսկ թե որն էր միջնորդների նման «հավկուրության» պատճառը, կարելի է տեսնել «Պատիվ ունեմ» դաշինքի հայտարարության այս մտքի տողատակերում. «Հայտարարում ենք, որ ստացված արդյունքները չենք ճանաչում որպես արցախյան վերջին պատերազմի տարածքային եւ մարդկային կորուստների լեգիտիմացում, որպես աշխարհաքաղաքական առեւտրում Հայաստանի՝ մանրադրամի կարգավիճակի ամրագրում...»: Իմաստը սա է. այս պահին ունենք անգամ տեղի ունեցած գերխայտառակությունից հետո հազիվ ընտրողների 25 տոկոսով իրեն սահմանադրական մեծամասնություն հռչակած իշխանություն, որի «հաղթանակը» ներհայաստանյան հարթակում ընդունում են միայն վերնախավային մերձավորները: Սա մեկ բան է՝ լեգիտիմության նվազագույն աստիճան, որն այդ իշխանություններին տալիս են արտաքին ուժերի ձեռքին սովորական խաղալիքի կարգավիճակ: Ընդ որում, դժվար չէ նկատել, որ այդ ուժերը չեն հապաղում իրավիճակից օգտվել, թերեւս վախենալով միայն մեկ բանից, որ հանկարծ հետ չմնան մյուսներից: Ադրբեջանից եւ գրեթե միաժամանակ Էրդողանից եկած հիշատակված ազդակը հենց այդ մասին է ակնարկում: Իրավիճակը սեփական վերահսկողության տակ առնելու միանշանակ ակնարկներ եղան ԵՄ-ից՝ ի դեմս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության, թե ԵՄ-ն ցանկանում է ոչ միայն Հայաստանում հերթական «խորը բարեփոխումներն» իրականացնել, այլ նաեւ՝ «Աջակցել տարածաշրջանային կայունացմանն ու հակամարտությունների համապարփակ կարգավորմանը»:

ՌԴ-ն էլ իր հերթին է, ի դեմս ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ հիշեցնում, որ թե ինչ ԵՄ, ինչ Թուրքիա, «Անդրկովկասի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության» ապահովումը պետք է իրականացվի. «Առաջին հերթին՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եւ 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների ամբողջական կատարման» հիման վրա, այսինքն՝ իր վերահսկողությամբ: Մյուս ուժից՝ Իրանից դեռ պաշտոնական տեսլականներ չկան, որը հասկանալի է. այնտեղ նախագահ փոխվեց: Բայց ահա իրանագետ Վարդան Ոսկանյանը վստահ է, որ նոր նախագահի՝ Էբրահիմ Ռաիսիի օրոք Իրանի քաղաքականությունը Հարավային Կովկասում կդառնա ավելի կոշտ: Մասնավորապես, որ իրանական կողմը շահագրգռված է ակտիվացնելու բոլոր այն նախագծերը, որոնք ունեն ոչ միայն տնտեսական, այլ նաեւ աշխարհաքաղաքական նշանակություն: Սա առաջին հերթին վերաբերում է Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ տրանսպորտային հաղորդակցությանը, որում Թեհրանը հատուկ դեր է հատկացնում Հայաստանին: Ընդ որում, ելնելով այն սկզբունքից, որ Թուրքիան հարավկովկասյան տարածքում այլեւս անելիք չունի: Ուստիեւ, ըստ փորձագետի, Թեհրանը խիստ բացասական է գնահատում «Շուշիի հռչակագիրը», անհանգստանում է «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարություններից, ամեն կերպ խոչընդոտելու է դրան, թեեւ աչքի առաջ ունենալով փաստը, որ. «Չնայած Թուրքիայի եւ Արեւմուտքի միջեւ որոշ հակասություններին, Անկարան շարունակում է ՆԱՏՕ-ի անդամ հանդիսանալ: Այս իմաստով, Թուրքիայի հնարավոր ներկայությունը Արցախում, ինչպես նաեւ Ադրբեջանի տարածքում, հեռուն գնացող նպատակներ ունի Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայության առումով...»: Նաեւ հաշվի առնելով Ադրբեջանում ռազմաբազա հիմնելու թուրքական ծրագրերը, որը պետք է ընկալել, որպես Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական ներկայություն, ինչը «կարող է օգտագործվել ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի դեմ»: Վերջապես այն, որ «տանտիրոջ իրավունքով» Էրդողանը Մինսկի խմբին հրավիրեց Շուշի, ահազանգ է ոչ միայն Թեհրանի, այլ նաեւ՝ Մոսկվայի համար:  Ու այս վտանգների դեմն առնելու համար Իրանն իր հերթին, ինչ խոսք, չի հապաղի օգտվել նիկոլյան ներկայիս «լեգիտիմությունից»: Վերջապես՝ ԱՄՆ պետքարտուղարությունը, թեեւ իր հերթին անդրադարձավ հայաստանյան ընտրություններին, սակայն առանց տարածաշրջանային բնույթի հայտարարությունների: Իհարկե` ասել, թե ԱՄՆ-ն «ձեռքերը լվանում» է հայ-ադրբեջանական ուղղությունից, միամտություն կլիներ: Սակայն իրողությունն այն է, որ գործնական լծակներ այս պահին Վաշինգտոնը չունի: Բայց փոխարենը, ուշադրության արժանի է Էրդողանի մեկ այլ հայտարարություն՝ Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման առնչությամբ: Այսպես, ըստ Էրդողանի՝ Թուրքիան եւ ԱՄՆ-ն երկկողմ հարաբերություններում «դրական եւ կառուցողական հիմքի վրա նոր դարաշրջան են թեւակոխում» եւ որ եղել ու մնում են հավատարիմ դաշնակիցներ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի ուղղությամբ: Եվ հաշվի առնելով այն մտահոգությունները, որ Թուրքիան կարող է Ադրբեջանում ռազմական ներկայություն հաստատել ՆԱՏՕ-ի անունից, կարելի է ենթադրել, որ այս փուլում ԱՄՆ-ն կարող է նաեւ տարածաշրջանային թեմատիկայով հետ քաշվել առաջին պլանից՝ այդ դիրքեր մղելով Անկարային՝ փորձելով նրան ուղղորդել դեպի կոշտ հակառուսական դաշտ:

 

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Նկարագրված իրավիճակը մեկ բանի մասին է խոսում՝ հարավկովկասյան հարթակում հույժ պայթյունավտանգ մթնոլորտ է արագորեն թանձրանում: Մինչդեռ այդ փոթորկի մեջ Հայաստանը մտել է սահմանադրական մեծամասնություն ստացած, սակայն հազիվ մի քանի հազար մարդու հավաքելու ունակ իշխանական համակարգով, որը դեռ մի բան էլ կարող է արտաքին ամեն մի թույլ քամուց ցնցումների մեջ հայտնվել: Ու ինչ է մնում անել այս իրավիճակում, դա արդեն հասկանալ է պետք:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Թուրքիայում հայտարարել են, որ Բոդրումում հրդեհը վերահսկողության տակ են վերցրելՀունաստանի Զիրիա շրջանում անտառային հրդեհն ամբողջությամբ ոչնչացրել է մոտ 10 տունՌոհանին ներողություն է խնդրել Իրանի ժողովրդից՝ իր նախագահական ժամկետի ընթացքում թույլ տված սխալների համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերված տղամարդը 32 տարեկան էր. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնումԻնչու՞ պետք է դեղձն ավելացնել ամառային սննդակարգումՍովորողները կամ պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ, կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնեն. Նոր նախագիծԳիտնականները սկսել են ժանտախտի դեմ պատվաստանյութի փորձարկումըՀոռոմ համայնքում 100 տոկոսով կլուծվի արտաքին լուսավորության խնդիրըԴասերից հետո գնում էր հոր հետ աշխատելու՝ փայտամշական գործարանում,որ ընտանիքի հոգսը քիչ թե շատ թեթեւացնի. Թշնամու գնդակից ընկած զինվորի կիսատ մնացած երազանքն ու սխրանքի ուղղին15-ամյա դպրոցականի սպանության մեջ կասկածվում է ոստիկանըՀիվանդին տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել. հիվանդը տեղում մահացել էԿրակոցներ Երևանում. հայտնի գործարարին պատկանող մեքենայի վրա կրակոցի հետքեր են եղեՆ.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հրավիրված է G20 ֆորումին որպես գլխավոր դասախոսՍուրճը և Կենդանակերպի նշաններըԹուրքիայի եւ Աֆղանստանի ՊՆ ղեկավարները քննարկել են Քաբուլի օդանավակայանի անվտանգությունըՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ օգոստոսի 2-ից 8-ըՀրդեհ Հարթաշեն գյուղումՀուսանք՝ գոնե այս գումարման խորհրդարանը 5 տարով կլինի. 76-ամյա Հասանովն արդեն երրորդ անգամ կվարի ԱԺ անդրանիկ նիստը5 մլն դոլարից մինչև 2 տուփ ձու. ինչ են խոստանում կորոնավարակի դեմ պատվաստվելու դեպքումՍտեփանակերտում հանգիստ է, որևէ փոխհրաձգություն և ներքին անհնազանդություն չի եղել. ԱՀ ԱԻՊԾԱնասելի է, երբ ծնողը զանգում է ու ասում, որ ուրախալի լուր ունենք՝ որդուս մասունքն ենք գտել կամ, որ  երեխայիս եմ երազիս տեսելԱյսօր դրական փոփոխություններ են սպասվում,պաշտոնի բարձրացման հնարավորություն կստանաք.օգոստոսի 1-ի աստղագուշակOգոստոսի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակԵրասխի ուղությամբ ադրբեջանցիները կրակ են բացել սնունդ տեղափոխող մեքենայի վրա` լրջորեն վնասելով այն. տուժածներ չկան. ՊՆ75%-ի կարծիքով՝ ընտրություններն ամբողջությամբ կեղծված էրԱՄՆ-ն վերսկսում է անօրինական միգրանտների արագացված արտաքսումն իրենց հայրենիքԳեղարքունիքի մարզի գյուղապետարաններից մեկի պաշտոնյան համաձայնվել է համացանցով մերկանալ ու պարել. նրան սպառնացել են` եթե 1500 դոլար չտաս, տկլոր պարդ գցելու ենք ֆեյսբուքՈվքեր կնշանակվեն հանձնաժողովների նախագահների պաշտոնում. Hraparak.amԻնչո՞ւ է Ավինյանն ազատել իր խորհրդականին Հրապարակվել է Թուրքիայում անտառների հրկիզման հավանական տեսանյութը«Պատերազմը, վարդերն ու ելակը...Երանի զինվորները տուշոնկա ուտեին, բայց հաղթանակած տուն վերադառնային»Նիկոլը Ղազարյանին չի թողնում արձակուրդ գնալ Շուշան Ստեփանյանը բուժվում է Ադրբեջանցին իր պարտության «մեղքը բարդել է» մրցավարների վրաԱդրբեջանական բանակը կորուստ ունիԹալիբները հարձակվել են Աֆղանստանում անցկացվող տոնակատարության վայրի վրա․ կան զոհերԿեցցեն մեր մարզիկները, որոնք մեզ հաղթանակներ են պարգեւում. Արմեն ԱշոտյանՊայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ են իրականացվել Լոռու մարզի «Գուգարք» ճամբարում Որպես օգնություն, ժամկետանց շոկոլոդ են տվել Երեւանում ապաստանած արցախցիներին (Բացահայտում)«Որևէ մեկն իմացա՞վ` պատերազմի ընթացքում ոնց էինք Վրաստանից արյուն բերում»Շուռնուխի հարևանությամբ ադրբեջանցիները ռազմաբազա են կառուցումՀուլիսի 23-ին ծանր վիրավորում ստացած Արմանը Աթասյանը տեղափոխվել է հիվանդասենյակ. նա եւս մեկ անգամ կվիրահատվիՋերմաստիճանը կբարձրանա 2-ից 3 աստիճանովՄեր ազգի գլխավոր պառակտիչը Հայկ Մարությանն է. Սոնա ԱղեկյանՈւկրաինայի զինված ուժերը զրահատեխնիկա են տեղակայել Դոնբասի բնակելի թաղամասերում․ Ռիա ՆովոստիԱդրբեջանի խորհրդարանը արտահերթ նիստ է նշանակելՀովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ«Պալաս» առևտրի կենտրոնի հետնամասում հնչել են կրակոցներ․ կասկածյալներից 3-ը եղբայրներ ենՀՀ-ն չի ընդգրկվել միջազգային գիտաժողովի մասնակիցների ցանկումՕգոստոսի 1-ին, ժամը 12:00-ին մեր չեմպիոնը գնդակով քայլերթի ռեկորդը կցուցադրի՝ մեկնարկելով Հանրապետության հրապարակից քայլերթ դեպի «Եռաբլուր» պանթեոն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ