«168 ժամ»․ Փաշինյանն իրագործում է իր «եւ այդ մեկ մարդը դու ես» կարգախոսը՝ ոչնչացնելով մյուսներին «Հրապարակ». «Զինադադար» ԱԳՆ-ում. Մակունցը սպասում է խորհրդարանի արձակմանը. ԱՄՆ-ն համաձայնել է նրան ընդունել «Հրապարակ». Փաշինյանն ուզում է թուլացնել Տեր-Պետրոսյանի դիրքերը. բանակցություններ են ընթանում «Չբարձրաձայնել այլևս չի ստացվում»․ Արտակ Հովհաննիսյան «168 ժամ». Մովսես Հակոբյանին չի կարելի, իսկ Փաշինյանին կարելի՞ է «Փաստ». Արթուր Վանեցյանը բարձր տրամադրությամբ է վերադարձել ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատրաստ են Ուկրաինային մահաբեր զենք վաճառել. Կրավչուկ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարծում է, թե լուծեց նախընտրական հիմնական խնդիրները. Աղասի Ենոքյան Բարսելոնան հարգանք է պահանջել ՈՒԵՖԱ-ից «Հրապարակ»․ Ընդդիմությունը որոշել է դաշտում լյուստրացիա անել


ԻՆՉ ՉՀԱՋՈՂՎԵՑ ԼՏՊ-ԻՆ, ՀԱՋՈՂՎԵՑ ՆԻԿՈԼԻՆ

Ներքաղաքական

(Սկիզբը` թիվ 13, 16, 19, 22, 25, 28, 31, 34, 37 եւ 40-ում, նաեւ` iravunk.com-ում)

Մեր այս երկարաշունչ ուսումնասիրության արդյունքում կարողացանք հիմնավորել երկու առանցքային փաստ, որոնք բացատրում են ընդամենը 44 օրում կրած խայտառակ պարտությունը: Առաջին, պատերազմի հենց առաջին օրերին ամեն ինչ արվել է առաջնագծում ծանր, բայց այդ սկզբնական փուլում հաջող մարտերի մեջ  գտնվող բանակը համալրումից զրկելու համար: Այդ թվում, ինչպես զորակոչային, այնպես էլ կամավորականների համալրումից: Եվ երկրորդ. տխրահռչակ Լելե Թեփեի օպերացիա կոչվածը հայկական ուժերին զրկեց ունեցած վերջին ռեզերվներից: Ասում ենք, կարողացանք հիմնավորել, հաշվի առնելով, որ այս օրերին անգամ Նիկոլն է խոստովանում, որ հենց Լելե Թեփեի օպերացիան էր, որ դրեց մեր պարտության հիմքը: Կարելի էր այլեւս չշարունակել, սակայն Նիկոլի այս խոստովանությունը հիմնավորեց մեր ենթադրություններից մեկը եւս, որը հայտնել էինք պատերազմը հազիվ ավարտված: Այն է՝ Նիկոլը փորձելու է արդարանալ՝ պարտության ողջ մեղքը բարդելով իր հրամանները հլու-հնազանդ կատարող գեներալիտետի վրա, այդ թվում՝ ամենաբարձրաստիճան: Այսինքն՝ այն, որ նա օրերս ԱԺ-ում ունեցած հայտնի ելույթում մեղադրանքների սլաքն ուղղակիորեն ուղղեց գեներալների վրա, միանգամայն սպասելի էր: Հաջորդ հարվածն իրականացրեց դեռ պատերազմից առաջ Արցախի հիմքերը խարխլել սկսած, ապա արցախյան վերջին ընտրություններում սորոսականների հետ դաշինքի մեջ մտած եւ Արայիկ Հարությունյանի ձեռքով ԱՀ Անվտանգության խորհրդի ղեկավար նշանակված Սամվել Բաբայանի կողմից՝ նախօրեին նիկոլյան հիմնական խոսափողով՝ Հ1-ի եթերով ունեցած ելույթի ժամանակ: Այսպես, Բաբայանը Լելե Թեփեի օպերացիան սկսելու մեջ ուղղակիորեն մեղադրեց երկու անձնավորության. «Ջալալ Հարությունյանը եւ այսօրվա հրամանատարը, հրաման միայն իրենք են տվել... Եթե իմ բառերին Ջալալ Հարությունյանը կամ մյուսը համամիտ չեն, թող ասեն»: Հաջորդ միտքը վատ թաքցված սպառնալիք էր. «Ինչո՞ւ չէին խոսում այդ մարդիկ, ինչու չեն ասում ճշմարտությունը: Հիմա ասում եմ` տղերք, կամ բոլորդ պագոններդ պոկեք, այստեղի շտաբի պետից սկսած էլ՝ բոլորդ, կամ տղամարդավարի դուրս եկեք, ճիշտը ասեք, ասեք` այո, պարտվել ենք, չենք նախատեսել, լռելով, ի՞նչ եք լուծելու, միեւնույնն է, քննությունը գալու է ձեր դուռը: Ոչ ոք այդ շտաբում չէր կարող հրաման տալ»:

Ու միանգամայն ճիշտ է ասում Բաբայանը. այո, մեղավորը նա է, որ տվել է հրամանը: Մեղավոր է անգամ այն դեպքում, եթե նրան կարգադրել են (ընդգծենք՝ կարգադրել  եւ ոչ թե հրամայել) նման քայլի գնալ: Շատ պարզ պատճառով՝ «Ոչ ոք այդ շտաբում չէր կարող հրաման տալ», եւ եթե ինչ-որ մեկին թույլ են տվել՝ իրենց փոխարեն որոշել, դա նույնպես հանցագործություն է: Սակայն այսքանից հետո Բաբայանը, այնուամենայնիվ, կոպիտ սխալներ է թույլ տալիս: Այսինքն, թեեւ Նիկոլն ԱԺ-ում՝ հիշատակված ելույթում կաշվից դուրս էր գալիս՝ համոզելու համար, թե ինքը բացարձակ կապ չի ունեցել եւ որեւէ կերպ չի միջամտել գեներալիտետի որոշումներին, իսկ Լելե Թեփեի մասին հպանցիկ տեղեկացված է եղել, բայց ահա Բաբայանը, փորձելով «հիմնավորել» ՊԲ ղեկավարությանը ներկայացվող մեղադրանքները, փաստացի հիմնավորում է, որ նրանց պարտադրել են, այդ թվում՝ հոգեբանական ճնշումներով՝ գնալ այդ քայլին: Այսպես, Բաբայանը նկարագրում է նման պատկեր. «Ամսի (հոկտեմբերի-Հեղ.) 5-6-ին, երբ հակառակորդի մի թեւը արդեն Ջաբրայիլի բերանում է, մյուս թեւը Հադրութի Բանաձոր գյուղն է վերցրել, երրորդ թեւը գնում է դեպի Խոդաֆերին, պարոն Փաշինյանը սելեկտորով կապվում է Օնիկ Գասպարյանի հետ, որ այստեղի գեներալները նման բան են ասում (դժվար չէ նկատել, որ խոսքը Նիկոլի Արցախ կատարած այցի մասին է- Հեղ.): Խոսակցության ընթացքում ես միջամտում եմ, ասում եմ՝ եթե դուք կարողանում եք այդ տարածքում պաշտպանություն կազմակերպել, մենք կարող ենք չանել, բայց եթե չենք կարող, միակը մնում է այդ քայլը: Մարդը ասում է, որ չի լինում, մենք չունենք ռեսուրսներ, որ կանգնեցնենք հակառակորդին այդ երեք ուղղություններով, այսինքն՝ մնում է Հորադիզը, Լելե Թեփեն 9-10 կմ այդտեղից հեռու է: Հորադիզից ուղիղ ճանապարհ է իջնում մինչեւ Արաքս գետ, եթե մենք չենք կարողանում այդ 12 կմ փակել, ապա 100կմ ինչպե՞ս ենք պաշտպանություն ստեղծում: Առաջարկը եղել է իմ կողմից, 1993 թվականին այդ տարածքները այդկերպ ենք ազատագրել... Առաջարկ է եղել՝ նույնկերպ գործել, ընդունել է ե՛ւ Ջալալը, ե՛ւ Օնիկը Գասպարյանը, որ այո, դա է միակ ձեւը»:

Թե ինչ իրավունքով էր Բաբայանը մասնակցում նման քննարկման, Նիկոլի հրավերո՞վ, թե՞ Աննան էր ուղարկել, դա առանձին հարց է: Բայց անցնենք նրա բացահայտմանը: Սկսենք նրանից, որ Նիկոլն ԱԺ-ի վերջին ելույթում պնդում էր, թե՝ «Սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստին ասել է (Օնիկ Գասպարյանը- Հեղ.), որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը, Զինված ուժերը կատարում են իրենց առաջ դրված խնդիրը եւ մինչեւ վերջ կկատարեն»: Այսինքն, երկրի ղեկավարությանը վստահեցրել է, որ վիճակը միանգամայն կարգին է: Իսկ ահա Օնիկ Գասպարյանը պնդում է, թե տեղեկացրել է, որ վիճակն օրհասական է: Ու ահա Բաբայանը հավաստիացնում է, վիճակն իրոք օրհասական է եղել՝ «Հակառակորդի մի թեւը արդեն Ջաբրայիլի բերանում է, մյուս թեւը Հադրութի Բանաձոր գյուղն է վերցրել, երրորդ թեւը գնում է դեպի Խոդաֆերին»: Նաեւ, որ Նիկոլը հրաշալի տեղյակ էր այդ մասին ու Գասպարյանի հետ քննարկում էր ելքի տարբերակներ: Կարճ ասած, Բաբայանն անուղղակիորեն Նիկոլին մեղադրում է, որ ԱԺ-ում նրա հայտարարությունն առնվազն մանիպուլյացիա էր: Հաջորդը. Բաբայանն ընդունում է, որ Լելե Թեփեի հարձակման գաղափարն իրենն էր, նաեւ, որ այդ իրավիճակում միակ տարբերակն էր, քանի որ  առաջացած ռազմաճակատային 100 կմ-անոց գիծը հնարավոր չէր պաշտպանել, ու այն պետք էր կրճատել: Ընդ որում, նա գործող հրամանատարությանը հրամցնելով իր պատկերացմամբ այդ միակ տարբերակը, նրանց նաեւ հիշեցրել է, թե՝ 1993թ.-ին նման հաջող օպերացիա իրականացվել է: Այդպիսով, եթե ՊԲ հրամանատարությունը չգնար նման օպերացիայի, ենթարկվում էր ժամանակին հաջողություն ունեցած միակ ելքից խուսափողի, այսինքն՝ դավաճաններ եւ վախկոտներ հռչակվելու հեռանկարին: Մինչդեռ Բաբայանի հաջորդ մտքերից ակնհայտ է, որ անգամ փոքր ստորաբաժանումներն էին հասկանում, որ նման հարձակումն ինքնաոչնչացում է: Այսպես, ըստ Բաբայանի. «Ամսի 7-ին օպերացիան սկսել են: Ամբողջ Ղարաբաղի բանակային շտաբը եղել է Ֆիզուլիի հրամանատարական կետում, տեսախցիկը դրված է, ամբողջը նկարվել է: Դա պետք է էլի առգրավել, բերել, ծանոթանալ՝ ստերի աստիճանը ինչ է լինում: Օպերացիան սկսում են, տանկային բրիգադը ճեղքում է, մտնում է Ցորի մոտոհրաձգային բրիգադը: Հակառակորդը դիմավորում է դրոշներով, մոտ 150 հոգի խփում են, էլ չի շարժվում առաջ, այդտեղ կանգնում է: Երբ տանկային բրիգադը հասկանում է, որ իր մեջքը պահողը չի մտել, նրանք էլ են կանգնում, անձնակազմը դուրս է գալիս...»: Այսինքն, հաջողությամբ հարձակվող հետեւակը կանգ է առել, ու տանկերն էլ իրենց հերթին էին ստիպված կանգնել: Ինչո՞ւ, երբ արդեն Արաքսին էին հասնում, եւ օղակը փակվելու էր: Նիկոլյան խոսափող, հարցազրույց վարող Պետրոսը «դավաճանություն» տերմինն է դնում շրջանառության մեջ, Բաբայանն էլ մեղմացնում է. «Դրա համար ասում եմ քննություն: Եկեք չասենք «դավաճանություն» բառը, ասենք՝ կա՛մ վախեցել են, կա՛մ սաբոտաժ են արել, քննությունը կպարզի՝ որն է եղել: Խնդիրը հետեւյալն է, որ կարգ ու կանոն չի եղել, սպայական կազմը իրենց տեղերում չեն եղել, ոչ արժանի հրամանատարներ են նշանակվել: Մեծ մասը ունակ չեն եղել իրենց զորքերը կառավարել: Փաստն այն է, որ երբ որեւիցե դիմադրողականություն չի եղել հակառակորդի կողմից, այդ 12 կիլոմետրը փակում էին, մենք այդ խայտառակ վիճակից պրծնում էինք, չեն արել: Ամեն ինչ տեսանկարահանվել է, դա գաղտնիք չէ...»:

Սակայն իրական պատկերը, անգամ Բաբայանի ընդհանրական մտքերից դատելով, հետեւյալն է: Ըստ նրա, հակառակորդն այնպիսի մեծ ուժերով է հարձակվել, որ պաշտպանվելու տարբերակ չկար: Ու պարզ հարց, իսկ ի՞նչ կլիներ հարթավայրում մեր հարձակվող զորքերի հետ, եթե անգամ նրանց հաջողվեր նեղլիկ ճակատով Ֆիզուլիից ճեղքել եւ Հորադիզ կայարանով հասնել Արաքսի ափերին ¥տե՛ս քարտեզը¤: Ակնհայտ է. կառաջանար մի քանի կմ լայնությամբ նեղլիկ եւ երկար ճեղքման գոտի, որի ինչպես արեւմտյան (Ջաբրայիլի ուղղությամբ օղակի մեջ մնացած), այնպես էլ՝ արեւելյան ուղղությամբ կմնային հակառակորդի մեծաքանակ ուժեր, որոնց ոչնչացնելու հնարավորություն մեր փոքրաքանակ ուժերը պարզապես չէին ունենալու: Այսինքն, առաջին իսկ հարվածի դեպքում պարզապես հիմքից՝ Ֆիզուլիի հատվածից կփակեին մեր ճեղքման գոտին, եւ հարձակվող հայկական բոլոր ուժերը կմնային օղակում՝ հարթավայրում, օդից չպաշտպանված, մեծաքանակ հակառակորդի կողմից շրջապատված: Կարճ ասած, մեր բոլոր այն ուժերը, որոնք մասնակցեին հարձակմանը, ոչնչանալու էին, միանշանակ: Մի խոսքով, ցանկացած չեզոք ռազմական փորձագետ կվստահեցնի՝ կատարելով վերադասի հրամանը, մեր հետեւակային ստորաբաժանումները ինքնակամ գնալու էին ոչնչացման: Չկատարելով, պատասխանատվություն էին կրելու: Մնում էր միակ տարբերակը՝ հարձակման պատրանք ստեղծելով, չմտնել «մսաղացի» մեջ: Ընդ որում, այդկերպ կարողացան խնայել ուժերը, որոնք հետո կայուն պաշտպանություն ստեղծեցին Մարտունիի ուղղությամբ՝ գոնե այդ հատվածը պահելով հայկական վերահսկողության տակ: Բայց փոխարենը, մնացած ուժերն արդեն խիստ անբավարար էին՝ Հադրութը պաշտպանելու համար: Այսպիսով ֆիքսենք. Սամվել Բաբայանն ընդունեց, որ  նման ինքնասպան հարձակումը եղել է իր գաղափարը: Նա փաստեց նաեւ, որ Նիկոլն անձամբ մասնակցել է որոշման ընդունմանը. հակառակ դեպքում ինչո՞ւ պետք է քննարկեր Գասպարյանի հետ: Վերջապես, Բաբայանի խոսքերը պարզորոշ ակնարկում են, որ ՊԲ հրամանատարությանը դրել են մի այնպիսի վիճակում, որ նրանց այլ ելք չէր մնում, քան հարձակման հրաման տալը: Ընդ որում, հենց նրանք էլ ձգձգել են օպերացիան, այդ թվում, ըստ Բաբայանի, հաջորդ օրը՝ հոկտեմբերի 8-ին: Այսինքն, ՊԲ ղեկավարությունը ենթարկվել է՝ քաջ գիտակցելով հնարավոր հետեւանքները: Չէ, սխալ ենք ասում, թե ՊԲ ղեկավարությունն այլ տարբերակ չուներ. պարզապես պետք է կալանավորել խելամտորեն պատերազմը վարել խանգարողներին եւ ռեալ գործողությունների դիմել: Սակայն չարեցին, եւ դրանով մեծապես պատասխանատու են մնում՝ տեղի ունեցածի հարցում: Մեկ  բանում էլ է ճիշտ Բաբայանը, իրոք քննությունը կպարզի, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Միայն թե այն քննությունը, որը կընթանա Նիկոլի պաշտոնանկությունից հետո, ու Բաբայանը հանգիստ կբացատրի՝ ինչո՞ւ առաջարկեց նման ինքնաոչնչացման օպերացիա:

ՎԵՐՋ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

«168 ժամ»․ Փաշինյանն իրագործում է իր «եւ այդ մեկ մարդը դու ես» կարգախոսը՝ ոչնչացնելով մյուսներին«Հրապարակ». «Զինադադար» ԱԳՆ-ում. Մակունցը սպասում է խորհրդարանի արձակմանը. ԱՄՆ-ն համաձայնել է նրան ընդունել«Հրապարակ». Փաշինյանն ուզում է թուլացնել Տեր-Պետրոսյանի դիրքերը. բանակցություններ են ընթանում«Չբարձրաձայնել այլևս չի ստացվում»․ Արտակ Հովհաննիսյան«168 ժամ». Մովսես Հակոբյանին չի կարելի, իսկ Փաշինյանին կարելի՞ է«Փաստ». Արթուր Վանեցյանը բարձր տրամադրությամբ է վերադարձելԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատրաստ են Ուկրաինային մահաբեր զենք վաճառել. ԿրավչուկԼեւոն Տեր-Պետրոսյանը կարծում է, թե լուծեց նախընտրական հիմնական խնդիրները. Աղասի ԵնոքյանԲարսելոնան հարգանք է պահանջել ՈՒԵՖԱ-ից«Հրապարակ»․ Ընդդիմությունը որոշել է դաշտում լյուստրացիա անել«Հրապարակ»․ Խափանված օդանավի դետալն արդեն հայթայթել են«Փաստ»․ Փաշինյանը խոս­տա­ցել է գո­նե մեկ արևմ­տա­մետ ուժ անց­կաց­նել խորհր­դա­րանՈվքե՞ր են դրամաշնորհ ստացել «Սորոսի» հիմնադրամից՝ պատերազմից ամիսներ առաջ և հետոԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն մի շարք մարզերի որոշ հասցեներումԹուրքիայի պաշտպանության նախարարությունը օգտագործել է «ցեղասպանություն» բառը, ապա հեռացրել գրառումըԺամեր անց ոստիկանապետի նոր տեղակալ կնշանակվի ՍԻՄ-ը շարժման այլ կուսակցությունների հետ քննարկում է դաշինք ստեղծելու հարցըՉհամարձակվե՛ս պառակտել հայկական սփյուռքը. Խորեն ՄարդոյանՔննչական կոմիտեն քննություն է սկսել Աննա Հակոբյանի՝ հրամանատարական կենտում գտնվելու դեպքի առթիվ. ՔԿ-ն չի հերքել. «Փաստինֆո»Ադրբեջանը գերիների դիմաց պահանջում է Շուշի-Կարմիր շուկա ճանապարհը. «Коммерсантъ»Մայիսի 7-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերումԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ«ՇՈՒՇԻՆ ՀԱՆՁՆԵՑԻՆ, ՀԱՂԹԱԿԱՆ ՕՐԵՐ ՉՈՒՆԵՆՔ, ԷԼ Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ՏՈՆԵՆՔ»Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստին, նախագահ Սարգսյանն այն տեսնում է առաջին անգամ. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ԵԿԵՂԵՑԻՆ ՎԵՐԱԾԵՆ ՄԶԿԻԹԻ. ՇՈՒՇԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱյն ուժերը, որոնց ձեռնտու է ՌԴ-ի մասնատումը, այդ նույն ուժերին էլ ձեռնտու էր Արցախի կորուստը. ՋամալյանՉենք կարող չեզոքություն պահպանել, ամեն ինչ պետք է արվի, որ այս իշխանությունը չվերարտադրվի. Դավիթ ԳալստյանՀՀ ՊՆ ԶԱՍՊ և ՎՀ գլխավոր վարչության աշխատանքը՝ պատերազմի և հետպատերազմյան շրջանումՓոխզիջում չի լինի` սորոսա-իմքայլական իշխանությունը բացահայտ պատերազմ է սկսել Եկեղեցու դեմԱրեւմտյան երկրների կողմից տարփողվող պատմազեղծարարությունը պետք է մեկընդմիշտ մերժել. պատմաբանԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔՈրոշ պրոիշխանական անկախ պատգամավորներ իրենց «աճուրդի են» հանելՍՈՐՈՍԸ, ԷՐԴՈՂԱՆՆ ՈՒ ԱԼԻԵՎՆ ԷԼ ՆԻԿՈԼԻՆ ՉԵ՞Ն ՍԻՐՈՒՄԷՍ ԼԵՎՈ՞ՆՆ ԻՆՉՈՒ ՀԱՆԿԱՐԾ ԿԱՏԱՂԵՑԱյս տարվա չորս ամիսների ընթացքում 76.677 մարդ անվերադարձ լքել է ՀայաստանըՄոլդովայի նախագահն AstraZeneca պատվաստանյութով պատվաստվել է կորոնավիրուսի դեմԱրման Ադամյանը ձյուդոյի Կազանի «Մեծ սաղավարտի» գերմրցաշարի եզրափակիչ մտավԱյսքանը, որ ասել եմ, մի բան էլ ավելացնեմ. Լեւոն Տեր-ՊետրոսյանՍԻՄ-ը շարժման այլ կուսակցությունների հետ քննարկում է դաշինք ստեղծելու հարցըՈղջունում եմ իրենց. Գեներալ-գնդապետը իրեն առաջադրված մեղադրանքի մասինԼեռնահայաստանի վերածնունդն անգամ երազում սարսափ կլիներ ադրբեջանցիների համար. պատմաբան«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՄԵՐԳՈՎ ԿՆՇԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ Ռոբերտ Քոչարյանի միակ սխալներից է եղել, որ քո պես տականքին ԱԱԾ-ի պետ էր նշանակել. Սևակ ՄարտիրոսյանՍերժ Սարգսյանը մերժել է Լևոն Տեր-Պետրոսյանի երկրորդ առաջարկըՓորձելով թուլացնել ԱԱԾ-ն՝ այս իշխանությունները փորձել են թուլացնել պետության հիմքերը. Արթուր Վանեցյա«Հայփոստի» շուրջ 150 աշխատակից առաջիկա օրերին զրկվելու է աշխատանքից. Թագուհի Թովմասյան (Տեսանյութ)Կասկածող եմ ման գալիս, պարոն Բաբաջանյան. Վլադիմիր Վարդանյան (Տեսանյութ)Հայաստանի անվտանգային համակարգն ու տնտեսությունը պատրաստ չեն Թուրքիայի հետ սահմանների բացմանը. Վանեցյան (Տեսանյութ)Կորոնայից ու սանձազերծած պատերազմից հետո երկրի քաղաքացին ընկել է թմրաքունի ազդեցության տակ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ