Մեղրիի համայնքապետը փաստաբանի հետ ներկայացել է ոստիկանություն Կարմիր բերետավորները դաժան ծեծի են ենթարկել պատերազմում վիրավորում ստացած Թաթուլ Հարությունյանին (yerkir.am) Պատասխան եք տալու անօրինական հրահանգներ կատարելու համար. Մեղրիի համայնքապետի փաստաբան Մեղրիի համայնքապետի բնակարանում սպասում են խուզարկող իրավապահներին Այսօր Մշո հետ կապող կամուրջս էլ գնաց, անուրջս էլ գնաց. Վահագն Չախալյան Բռնի ուժով բերման է ենթարկվել ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը Ժողովու´րդ, չընկրկե´ք, ըմբոստացե´ք, անվարա´ն դուրս եկեք այս վիժվածքի դեմ. Գևորգ Գևորգյան Հատուկ շեշտվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Բայդենի մասնակցությունը. Արմեն Աշոտյան Այցը նախընտրական չէ՛ր՝ այն յուրատեսակ հրավերք էր Ալիեւին՝ Սյունիք. ՀՀ նախկին վարչապետ Հերիք ու բոլ եղավ, թող մեր հետ խաղ չխաղան. գնդապետ Մովսիսյան


Անդրանիկը հակառուսական տրամադրությունների սերմանումը հայկական շրջանակներում՝ համարել է աղետաբեր. Կարո Վարդանյան

Հասարակություն

«Իրավունքը» զրուցեց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի հետ:

- Զորավար Անդրանիկին շատ եք անդրադարձել: Նրա աշխարհաքաղաքական հայացքները, որքանո՞վ են մեզ ուսանելի ստեղծված իրավիճակում: 

- Զորավար Անդրանիկը մեր հանրությանը հիմնականում ներկայացվել է որպես ռազմական հմուտ գործիչ, որպես անպարտելի հրամանատար, հայրենասիրության ու խելահեղ քաջության խորհրդանիշ, սակայն նրա կյանքն ու գործը ուսումնասիրողները լավ գիտեն, որ նա լավագույնս տիրապետում էր ժամանակի քաղաքական իրավիճակին և անում անվրեպ կանխատեսումներ: Համենայն դեպս, նրա արած գրեթե բոլոր քաղաքական կանխատեսումներն իրականացել են: Իհարկե, նա մարգարե ու գուշակ չէր, պարզապես իր տասնամյակների փորձով լավագույնս ճանաչում էր և՛ իր ժողովրդին, և՛ թշնամուն, և՛ հարևան ժողովուրդներին: Ափսոս, որ ժամանակի հայ քաղաքական ղեկավարությունը ոչ միշտ էր համամիտ նրա հետ, և ծագած տարաձայնությունները հաճախ աղետալի հետևանքներ էին ունենում մեր երկրի ու ժողովրդի համար: Նրա քաղաքական կեցվածքը անխախտ էր՝ թրծված վիթխարի փորձով ու պայքարի բովով: Միշտ անհաշտ մնաց թուրքական իշխանությունների հետ՝ լինեին դրանք սուլթանական, իթթիհատական, թե քեմալական: Նույնը հորդորում էր երիտթուրքերով ու նրանց հեղափոխությամբ ոգևորված ժամանակի քաղաքական գործիչներին ու մտավորականությանը: Եվ տասնամյակներ էին պետք, երկիր ու ժողովուրդ կորցնել էր պետք, որպեսզի ի վերջո նրա քաղաքական հակառակորդները անվանի գործիչ Արմեն Գարոյի բերանով խոստովանեին. «Ես այսօր կը խոստովանիմ, թե Անդրանիկ միակ մարդն էր, որ չխաբվեցավ թուրքերեն և չշլացավ պաշտոններե»: Գաղտնիք չէ, որ Անդրանիկը մեր երկրի ու ժողովրդի ապահովության գործում առավել հուսալի էր համարում Ռուսաստանի հետ կայուն հարաբերությունների հաստատումն ու դաշինքը՝ ելնելով տարածաշրջանի յուրահատկությունների իր սթափ վերլուծություններից: Միշտ դատապարտել է հակառուսական տրամադրությունների սերմանումը հայկական շրջանակներում՝ համարելով դա աղետաբեր: Եվ 1905-ից ՀՅԴ-ի որդեգրած «Կովկասյան նախագիծն» էր հիմնական պատճառներից մեկը, որ սկսեցին տարաձայնություններ ծագել Անդրանիկի և Դաշնակցության միջև, ինչը հետագայում մեծ լարվածության ու նույնիսկ թշնամանքի հասավ: Անդրանիկը գտնում էր, որ հայոց կարող ուժերը պիտի համախմբվեն միայն թուրքական իշխանությունների դեմ պայքարի շուրջ, իսկ կուսակցության նոր դիրքորոշումը պայքարի սլաքը ուղղում էր դեպի Ռուսաստանը: Ժամանակները ցույց տվեցին, որ Զորավարն արդարացի էր: Իր բարձր հեղինակության ու ազդեցության շնորհիվ նա հաճախ է քաղաքական գործիչներին հեռու պահել արկածախնդրությունից, բայց դա ոչ միշտ էր նրան հաջողվում: Հիշեմ մի խոսուն օրինակ: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, երբ ռուս զինվորները տարերայնորեն լքում էին Կովկասյան ճակատը, հայ քաղաքական ղեկավարությունը, համոզված, որ Ռուսաստանի ազդեցությունը մեկընդմիշտ վերանում է տարածաշրջանում, որոշեց թաթարների օրինակով զինաթափել տուն վերադարձող ռուս զինվորներին և տիրանալ նրանց զենքին: Այն, ինչ Շամխորում արել էին թաթարները՝ սպանելով հազարավոր ռուս զինվորների: Անդրանիկից հսկայական ջանքեր պահանջվեցին՝ մեր քաղաքական գործիչներին այդ մտքից հետ պահելու և գալիք աղետը կանխելու համար: Նա կասկած չուներ, որ տարածաշրջանից Ռուսաստանի հեռացումը ժամանակավոր է, որ իր ներքին խնդիրները կարգավորելուց հետո Ռուսաստանը վերականգնելու է իր ազդեցության սահմանները: Երբ մի քանի տարի անց արդեն բոլշևիկյան դարձած Ռուսաստանը սկսեց վերանվաճել Կովկասը, պարզվեց, որ ոչինչ չի մոռացվել. թաթարների վերը նշված բարբարոսության համար բոլշևիկները 30.000 թաթար կոտորեցին: Այնուամենայնիվ, Հայաստանում իշխող էր հակառուսական տրամադրությունը, ինչը կործանարար հետևանքներ ունեցավ մեզ համար: Կարծում եմ, զուգահեռներն այսօրվա հետ ակնհայտ են: 

- Այսօր մշակույթի ներկայացուցիչը մերժում է Նժդեհին, վաղն էլ կմերժեն Անդրանիկին: Ի՞նչ պետք է անել , որ մեր աչքի առջև չփշրեն այն արժեքները, որոնք հային հայ են պահում:

- Անդրանիկին մեզանից օտարելու միտումները ավելի քան հարյուր տարվա պատմություն ունեն: Ցավոք, դրանք թողել են որոշակի հետևանքներ: Շատ տարիներ առաջ, երբ զորավարի հետ կապված իրադարձությունները, հիշարժան տարեթվերը որպես կանոն մատնվում էին անտարբերության, իմ ավագ բարեկամ Ռուբեն Սիմոնյանի հետ շատ էինք դառնանում: Ավելին, հաճախ ականատես էինք լինում Անդրանիկի դեմ կազմակերպված ստոր արշավի. պատմական իրողությունները խեղաթյուրող հեռուստահաղորդումներ, պատվիրված հոդվածներ, հրապարակային ելույթներ և այլն: Դեպքեր են եղել նույնիսկ, որ մեզ մոտ ուսանողներ են եկել ու պատմել, որ իրենց այս կամ այն դասախոսը դասաժամերը վատնում է Զորավարին զրպարտելով, նրա գործն ու հիշատակը սևացնելով: Այս տարիների ընթացքում հնարավոր եղավ նկատելի բեկում մտցնել այդ ասպարեզում: Բարեբախտաբար, մեզանում քիչ չեն բարեխիղճ և մեր ժողովրդի պատմական ընթացքի վրա Անդրանիկի թողած վիթխարի բարերար ազդեցությունը գիտակցող գիտակցող անձինք: Տևական աշխատանքի շնորհիվ շատ բան հնարավոր եղավ շտկել: Պարբերաբար կազմակերպվող ասուլիսների, այլևայլ ցերեկույթների, դասախոսությունների, հրապարակվող գրքերի, հոդվածների շնորհիվ շատ բան հնարավոր եղավ անել: Արդյունքներն այսօր զգալի են: Ոչ ոք մեր ժողովրդից չի կարող արմատախիլ անել մեր Անդրանիկին: Ասեմ, որ միայն այսօր զորավարին նվիրված տասնյակից ավելի միջոցառման եմ հրավիրված: Ափսոս, որ բոլորին հնարավոր չէ մասնակցել: Նույնիսկ մեր թանգարանի մասնաճյուղերից մեկում՝ Գորիսի Ակսել Բակունցի տուն-թանգարանում մեր կազմակերպած ցերեկույթին չեմ կարողանալու ներկա լինել, քանի որ Եռաբլուր այցելելուց անմիջապես հետո պիտի մեկնեմ Վանաձոր՝ մասնակցելու Անդրանիկի արձանի շուրջը կազմակերպված հանդիսությանը: Իսկ Զորավարին նվիրված նոր ժողովածուիս շնորհանդեսը հարկադրված տեղափոխեցինք փետրվարի 26: Անդրանիկի գործի ու վաստակի ճշմարտացի մատուցումը շատ բան կփոխի մեր մտածելակերպում: Միշտ պիտի գիտակցենք, որ Զորավարի ծավալած հավիտենական պայքարը երկու թիրախ ուներ՝ հայակեր թուրքը և մեր ժողովրդի պառակտվածությունը: Ամեն օր ապավինենք Անդրանիկին, և ցանկալի արդյունքը երկար սպասեցնել չի տա:

Հայկ Գևորգյան 

 

Մեղրիի համայնքապետը փաստաբանի հետ ներկայացել է ոստիկանությունԿարմիր բերետավորները դաժան ծեծի են ենթարկել պատերազմում վիրավորում ստացած Թաթուլ Հարությունյանին (yerkir.am)Պատասխան եք տալու անօրինական հրահանգներ կատարելու համար. Մեղրիի համայնքապետի փաստաբանՄեղրիի համայնքապետի բնակարանում սպասում են խուզարկող իրավապահներինԱյսօր Մշո հետ կապող կամուրջս էլ գնաց, անուրջս էլ գնաց. Վահագն ՉախալյանԲռնի ուժով բերման է ենթարկվել ՀՅԴ-ական Գերասիմ ՎարդանյանըԺողովու´րդ, չընկրկե´ք, ըմբոստացե´ք, անվարա´ն դուրս եկեք այս վիժվածքի դեմ. Գևորգ ԳևորգյանՀատուկ շեշտվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Բայդենի մասնակցությունը. Արմեն ԱշոտյանԱյցը նախընտրական չէ՛ր՝ այն յուրատեսակ հրավերք էր Ալիեւին՝ Սյունիք. ՀՀ նախկին վարչապետԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀերիք ու բոլ եղավ, թող մեր հետ խաղ չխաղան. գնդապետ ՄովսիսյանԲԱՅՑ ՈՐՏԵՂԻ՞Ց ԱՐՑԱԽՈՒՄ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ, ԱՅՆ ԷԼ` «ASTRAZENECA»«Մեր թրքասեր իշխանությունը, հատուկ, տեղադրում է Մահատմա Գանդիի արձանը, ով հայտնի է իր հակահայկական կեցվածքով»Նորաստեղծ կուսակցության համահիմնադիրը հերքում է Վահե ՀակոբյանինԱռայժմ կարելի է մի 5-6 կուսակցության անուն նշել` որպես առաջատար. սոցիոլոգԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱԺԻՈՏԱԺ Է ՍԿՍՎԵԼԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԻ ՇՏԱԲԸ ՍՏՎԵՐԱՅԻՆ ԿԵՐՊՈՎ ՂԵԿԱՎԱՐԵԼՈՒ Է ԿԻՆԸ«Չեն ուզում Մեղրիի միջանցքը իրենց կամքով, խաղաղ կյանքի դիմաց տան, ուրեմն պատերազմով կվերցնեն». Նիկոլը` իր մտերիմներին. 168.amԵՎՍ ՄԵԿ ԿՆՃԻՌ ՍԱՐՔԵՑԻՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ«ՄԵԾՆ» ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏՈՐԻՆ ԲԱԽՏԸ ԴԵՌ ԺՊՏՈՒՄ ԷՍյունիքում այսօր հարուցված քրեական գործով ցանկացած գործողություն ապօրինի է. ՓաստաբանՏեղի ունեցավ «Ազգի ձայն» կուսակցության անդրանիկ համագումարին  նախորդող շնորհանդեսը. ՖոտոՊուտինը հորդորել է բոլոր ռուսներին պատվաստվելԱսադը հայտ է ներկայացրել Սիրիայում նախագահի ընտրություններին որպես թեկնածու գրանցվելու համարՇուռնուխցիները ձվեր նետեցին վարչապետի ավտոշարասյան վրաԻնչ հրահանգ տվեց Փաշինյանը ԱԱԾ պետին ու ՈստիկանապետինԱրմեն Գևորգյանն իշխանությանն առաջարկում է պետական համակարգի որոշ ինստիտուտներ տեղափոխել ՍյունիքՖլեշմոբ. Ի աջակցություն սյունեցիների՝ քաղաքացիները մեկնում են ՍյունիքԿապիտուլյանտը պետք է չկարողանա ազատ շրջել մարդկանց մեջ. ԿարապետյանՄիջադեպ՝ Փաշինյանի աջակիցների և ընդդիմադիր քաղաքացիների միջև (Տեսանյութ)Արման Անդրեասյանը ազատ ոճի ըմբշամարտի 2021թ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալին արժանացավ Հովիկ Վերանյանի սխրանքի ուղղին. Newsmedia.am-ը շարունակում է «Կյանք ու կռիվ» խորագրի ներքո ներկայացնել մեր հերոս տղաների սխրանքի ուղղինՌԴ ԱԳՆ֊ն Կիևին և ՆԱՏՕ-ին հորդորել է զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են տանել էսկալացիայիԶելենսկին Պուտինին կոչ է արել հանդիպել Դոնբասում«Իմ հերն էս ճանապարհը գրավել ա, կապիտուլյանտն ուզում ա տա». Վարչապետին Սյունիք չեն թողնում (Տեսանյութ)«Անվտանգության բացակայության խորը զգացողություն կա». Նախագահը հանդիպել է Մեղրիի, Կապանի և Քաջարանի քաղաքապետների հետ Գեներալի որդին որեւէ առնչություն չի ունեցել ոստիկանության հետ. ԳՇ-ն արձագանքում «Իրավունքի» հրապարակմանըՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը Դաշնային ժողովինՄեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդն այսօր դառնում է 95 տարեկանՎստահ եմ՝ մոնտաժված մասում Օնիկ Գասպարյանը զեկուցում է այն, ինչը մեզ սպասվում է. բացառվում է, որ Օնիկ Գասպարյանը ստի. մեղավորները միանշանակ պետք է պատժվեն. Մովսես ՀակոբյանՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՏԵԼ Է ԼԻՍԿԱՅԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ՍՐՃԱՐԱՆ.hraparak.am«Պարո՛ն նախագահ, այժմ Ձեր ուժերի սահմանում է տասնամյակների ժխտումն ուղղելը». Ադամ Շիֆի բաց նամակը՝ ԲայդենինԿադրերը, որ տեսանք Սյունիքից, ավելի քան խոսուն են. դավաճանի հետ միայն այսպես.Հրանտ Մելիք-ՇահնազարյանՆիկոլ սյունեցիներից լսելով «Նիկոլ դավաճան, Նիկոլ թուրք, Նիկոլ սիկտիր» և այլ կոչերը, մեռնես ավելի լավ է.Ռոբերտ Մելքոնյան«Արա, դուք եք կապիտուլյանտը». Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացունՆիկոլ Փաշինյան. «Ողջունում եմ ձեզ ժողովուրդ ջան». քաղաքացի. «Ողջույն, բ**-ի տղա» (Video).Mediaport «Տղերքի արյունը վրեդ ա, դավաճան». քաշքշուկ Ագարակում՝ Փաշինյանի այցի ժամանակՍյունեցիները թույլ չտվեցին Փաշինյանին երթ անել. նա հեռացավ Ագարակից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ