Եվրախորհրդարանում կոչ են արել «Հյուսիսային հոսք-2»-ը Ռուսաստանի դեմ որպես քաղաքական գործիք օգտագործել Միքայել Մինասյան. Հայաստանը կրկին հայտնվել է «կայսրությունների առճակատման խաչմերուկում» Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելու Բաղրամյան պողոտայում մի քաղաքացի դանակը ձեռքին մտել է վրան Ահա թե ինչու Հռոմի պապը 44 օրյա պատերազմի ընթացքում ծպտուն չհանեց. Գարեգին Պետրոսյան Կապիտուլյանտը հնդկական կինո էր խաղում հարթակում՝ փորձում էր լաց լինել, բայց լացն էլ չէր գալիս. Ջամալյան Դատարանը մերժեց սորոսական Արսեն Խառատյանի իմ դեմ ներկայացված հայցը. Մալյան Ի՞նչ ունի վախենալու նախագահ Սարգսյանը, կրկին իրեն հիշեցնում են երկքաղաքացիության խնդի՞րը. Զոհրաբյան Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել


Վտանգվել է ՀՀ պետական սահմանների անվտանգությունը. Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների ճշգրտումը պետք է դադարեցվի կամ վերանայվի. ՄԻՊ

Ներքաղաքական

Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման կամ ճշգրտման [ինչ էլ որ անվանումը լինի, այսուհետ պայմանական՝ որոշման] գործընթացն ուղեկցվում է իրավունքի գերակայության և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով, այս մասին հայտարարություն է տաածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Հետևաբար, այն չունի լեգիտիմություն և պետք է անհապաղ դադարեցվի կամ վերանայվի:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի այս հետևությունը հիմնված է հետևյալ առանցքային գործոնների վրա.


1) Հայաստանի Հանրապետության պետական սահմանների որոշման գործընթացը տեղի է ունենում Հայաստանի ողջ բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքների ներքո,

2) Ադրբեջանի նախագահը ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչության մասին խոսում է էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքների լեզվով, նույնն անում է Թուրքիայի նախագահը (օրինակ՝ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո Բաքվում դեկտեմբերի 10-ի ռազմական միջոցառման ժամանակ երկու նախագահների ելույթները լի են եղել համեմատություններով Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության, Բաքվում հայերի զանգվածային ջարդերի կազմակերպիչներին ու կատարողների փառաբանումով, այդ թվում՝ Կովկասյան իսլամական բանակի անդամներին գովերգելով, նրանց հետ համեմատություններով, Հայաստանն արժեք չունեցող արհեստական պետություն հայտարարելը, իսկ հայերին հրապարակայնորեն շներ անվանելը և այլն),

3) Ադրբեջանի նախագահը և նրա օրինակով, առհասարակ,  հանրային գործիչները բացահայտ վիրավորում են հայ ժողովրդի արժանապատվությունը, հրահրում են էթնիկ պատկանելիության հիմքով թշնամանք ու դա անում են Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդու անձնական արժանապատվությունը նվաստացնելու նպատակով (հայերին շների հետ համեմատելը, հայերին կենդանիների հետ համեմատելը և մարդ չհամարելը, հայերին չարիք համարելը, հայ երեխաներին, կանանց ու տարեցներին սպանելու կոչերը և այլն),

4) սահմանների որոշման գործընթացում կիրառվում են միայն բացարձակ անընդունելի մեխանիկական մոտեցումներ, այդ թվում՝ GPS կամ Google մասնավոր կազմակերպության քարտեզի հավելվածի օգտագործմամբ:Ի սպառ բացակայում են մասնագիտական մոտեցումները, չեն տարվում հանձնաժողովային աշխատանքներ, չի իրականացվում նախնական գույքագրում ու մարդկանց կարիքների գնահատում, չկան պատշաճ իրավական հիմքեր,

5) տեղի ունեցածի արդյունքում կոպտորեն խախտվել են Հայաստանի Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի բնակիչների սոցիալ-տնտեսական իրավունքները, այդ թվում՝ զրկվել են հողատարածքներից ու տներից, որոնց նկատմամբ նրանց իրավունքները [նաև  սեփականության իրավունքը] պետական գրանցման են ենթարկվել Խոհրհրդային կամ անկախ Հայաստանի պետական մարմինների կողմից:Լրջորեն վտանգվել են մարդկանց կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության ու Հայաստանի Սահմանադրությամբ երաշխավորված այլ իրավունքներ: Խաթարվել է խաղաղ, բռնությունից զերծ միջավայրում ապրելու ու զարգանալու երեխայի լավագույն շահը,

6) Հայաստանի խաղաղ բնակիչների անմիջական հարևանությամբ կամ հենց բնակավայրերի մեջ [օրինակ՝ Սյունիքի մարզի Գորիս և Կապան խոշորացված համայնքներում միջպետական կամ միջհամայնքային ճանապարհներին կամ հենց մայթերի բաժանումով անմիջապես բնակավայրի մեջ] տեղակայվել են ադրբեջանական զինվորականներ, այսինքն՝ զինված մարդիկ:
Այդ նույն վայրերում Հայաստանի խաղաղ բնակիչների կյանքն ու անվտանգությունն ապահովելու համար արդարացիորեն տեղակայվել են նաև Հայաստանի ու Ռուսաստանի սահմանապահ ծառայողներ, այսինքն՝ դարձյալ առկա են զինված մարդիկ:
Այս ամենի արդյունքում առաջացած իրավիճակը հայաստանյան խաղաղ բնակավայրերում խաթարել է մարդկանց կյանքն ու ապրուստը կազմակերպելու անվտանգ կազմակերպումը և լրջորեն վտանգել է մարդկանց անվտանգությունը.

7) Հայաստանի սահմանային բնակավայրերի բնակիչները զրկվել են արոտավայրերից ու գյուղատնտեսական նշանակության այլ հողատարածքներից, որոնք նրանց համար ունեին կենսական նշանակություն, տարիներ շարունակ եղել  են նրանց ընտանիքների եկամտի միակ աղբյուրը:Դրանից բացի, մարդիկ ոչ իրավաչափ արարքների արդյունքում զրկվել են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, այդ թվում՝ Հայաստանի պետական իրավասու մարմինների ակտերով հատկացված կամ իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքից.

8) վտանգվել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանների անվտանգությունը.

9)   2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կամ որևէ այլ փաստաթղթով ամրագրված չէ մարդկանց համար հասանելի ու կանխատեսելի ժամանակացույց:

Դրա հետևանքով սահմանների որոշման գործընթացի անթույլատրելի արագությունն ու հատկապես սահմանային բնակիչներին անմիջականորեն առնչվող՝ իրենց կենսական իրավունքների (կյանքի, սեփականության և այլ իրավունքներ) ու այդ իրավունքների պաշտպանության հնարավորությունների վերաբերյալ պատշաճ տեղեկությունների բացակայությունը հանգեցրել է անորոշության ու որևէ հիմավորում չունեցող անկախատեսելի իրավիճակների: 

Այսինքն՝ սահմանների որոշումը Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ընթանում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով, այն տեղի է ունենում Ադրբեջանի կողմից մեր երկրի ողջ բնակչությանն ուղղված պատերազմի ու ցեղասպանության բացահայտ սպառանալիքների ներքո, հետևաբար՝ հակասում է իրավունքի գերակայության հիմքերին ու չունի որևէ լեգիտիմություն:
Ընդ որում, խոսքը գնում է ինչպես սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքների անմիջական, այնպես էլ անուղղակի ազդեցությամբ Հայաստանի ողջ բնակչության իրավունքների խախտումների կամ դրանց լրջագույն վտանգման մասին:
Նկարագրված մոտեցումներով սահմանների որոշումը ոչ միայն չի նպաստելու տարածաշրջանում ժողովուրդների խաղաղ գոյակցությանը, այլ նաև պարարտ հող է ստեղծելու Ադրբեջանում չդադարող հայատյացության ու թշնամանքի, դրա վտանգավոր դրսևորումների համար:

Ցանկացած գործընթացի հիմքում, որն առնչվում է մարդուն, պետք է լինի իրավունքի գերակայությունը ու, հետևաբար, մարդու՝ միջազգայնորեն ճանաչված [մեր երկրի ներսում` նաև Սահմանադրությամբ երաշխավորված] իրավունքները:  Սա ժովովրդավարության հիմնարար սկզբունք է:

Ակնհայտ է, որ ստեղծված պայմաններում ՀՀ սահմանների որոշման վերը շարադրվածը ողջ գործընթացը խարխլում է մարդու իրավունքների միջազգային համակարգի հիմքերը, ամբողջությամբ հակասում է հենց այն հիմնարար սկզբունքներին, որոնց համար երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ստեղծվել է ժամանակակից միջազգային իրավունքը՝ մարդու իրավունքների ու խաղաղության երաշխավորման նպատակով», - նշել է ՄԻՊ-ը։

 

Եվրախորհրդարանում կոչ են արել «Հյուսիսային հոսք-2»-ը Ռուսաստանի դեմ որպես քաղաքական գործիք օգտագործելՄիքայել Մինասյան. Հայաստանը կրկին հայտնվել է «կայսրությունների առճակատման խաչմերուկում»Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելուԲաղրամյան պողոտայում մի քաղաքացի դանակը ձեռքին մտել է վրանԱհա թե ինչու Հռոմի պապը 44 օրյա պատերազմի ընթացքում ծպտուն չհանեց. Գարեգին ՊետրոսյանԿապիտուլյանտը հնդկական կինո էր խաղում հարթակում՝ փորձում էր լաց լինել, բայց լացն էլ չէր գալիս. ՋամալյանԴատարանը մերժեց սորոսական Արսեն Խառատյանի իմ դեմ ներկայացված հայցը. ՄալյանԻ՞նչ ունի վախենալու նախագահ Սարգսյանը, կրկին իրեն հիշեցնում են երկքաղաքացիության խնդի՞րը. ԶոհրաբյանԱռողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածելԱդրբեջան» գրությամբ վարորդական իրավունքը սխալմունքի հետևանք էր. խնդիրն արդեն լուծված է. «Տեղեկատվության ստուգման կենտրոն» Սերգեյ Բեզրուկովը ներկայացման ժամանակ սրտի կաթված է ստացելՔաղաքացիները Անդրանիկ Քոչարյանի շենքի մոտ դագաղ են դրել Վիրահայերի միասնություն ՀԿ-ն պաշտպանեց Վաղարշակ Հարությունյանին Նաիրա ԶոհրաբյանիցԻշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի նոր քաղաքական ուժ չձևավորվիԱրցախում հայտնաբերվել է ևս երկու աճյունՀայ կնոջ սերը առ հայրենիք՝ ի զորու է ծնկի բերել ցանկացած թշնամու. Հերոս ԱԴԱՄ ՍԱՀԿԱՅԱՆԻ մայրիկը հայուհիների առանձնահատկության մասինԱրմեն Սարգսյանը Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հետ հանդիպում է խնդրել. Իշխան ՍաղաթելյանՀասել ենք մի հանգրվանի, երբ բոլորը գիտեն՝ «ամենազնիվ դատավոր» Ջհանգիրյանին Նիկոլը պիտի նշանակի ԲԴԽ նախագահ․ Միքայել ՄինասյանՕնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանի խելքի բանը չի. Արա ՍաղաթելյանՀրապարակային չափալախ Նիկոլին. Ինչ էր գրում «Իրավունքը» 1 տարի առաջԵրևանում մարտի 7-ի երեկոյան ժամերին և առաջիկա մի քանի օրը սպասվում են տեղումներ«Հայաստանը չի կարող խանգարել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը. մենք նրանց կպարտադրենք»․ ԱլիևՈւՂԻՂ. Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը Բաղրամյան պողոտայումՀազվադեպ երևույթ է, երբ պետքարտուղարը զանգահարի պետության ղեկավարին, սովորաբար նա զանգում է ԱԳ նախարարին․ Սուրեն Սարգսյան«Ի սրտե». Ռիտա Սարգսյանի հիշատակին նվիրված տեսահոլովակ«Հարգելի ոստիկանություն, հաշվի առնելով, որ ուշի ուշով հետևում եք իմ հրապարակումներին՝ ուստի հայտնում եմ...». Ամրամ ՄակինյանԵս այստեղ եմ ոչ թե որպես ՓՊ նախագահ, այլ՝ որպես քաղաքացի, որպես նախկին զինծառայող. Արա ԶոհրաբյանՕնիկ Գասպարյանին և Հայոց բանակին սատարող քաղաքացիները ՊՆ-ի մոտից քայլերթ կիրականացնեն՝ դեպի Բաղրամյան պողոտաՈւհանում ԱՀԿ փորձագետների աշխատանքի մասին հաշվետվությունը կհրապարակվի մարտի 15-ից հետոԱկցիա ՊՆ-ի մոտ՝ ի աջակցություն ԳՇ պետի եւ Հայոց Բանակի .ՈւՂԻՂՀայ կնոջ վեհ գաղափարներն ու ձգտումները չեն խեղդվել՝ հատկապես օրհասական օրերին, հայ կինը միշտ էլ գիտակցել ու մարտնչել է, հերոսացել է կամ հերոսներ ծնել. Տիգրանուհի ԿարապետյանՖուտբոլիստը 5 տարով որակազրկվել է մրցավարին հարվածելու համարՀադրութի և Ֆիզուլիի շրջաններում որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվելՑանկացած միջավայրում, ուր այսօր կհայտնվեք, ձեզ սպասվում է հաջողություն. Օրվա աստղագուշակՈրպես զինվորական, ով իր ժամանակին ստեղծել է զինված ուժերը, սատարում եմ Գլխավոր շտաբի պետին եւ շտաբի ողջ սպայական կազմին. Նորատ Տեր-ԳրիգորյանՀայրենիքի կորուստները որպես խաղաղության երաշխիք ներկայացնողները պարզամիտ դավաճաններ են. ԱբրահամյանՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 508 նոր դեպք. մահացել է 6 մարդԲայդենը ևս մեկ տարով երկարացրեց Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՈրքան էլ ժամանակի մեջ փոխվենք, միեւնույն է, հայ կինը մնում է յուրահատուկ իր չծերացող գեղեցկությամբ եւ քնքշությամբ.Հերոս Սասուն Մկրտչյանի մայրիկը հայ կանանց բացառիկ լինելու մասին«Ժողովուրդ». Հայկ Մարությանի անգործության հետեւանքը. տասներկու հազար երեխա մանկապարտեզ չի կարողանում ընդունվելԴժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի Շուռնուխ-Կատարի ավտոճանապարհը. Լարսի ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա. ԱԻՆ«Փաստ». Ներդրումային իմիտացիա. տնտեսությունը «փրկելու» ֆոն ստեղծելու նպատակով իշխանությունները մի մեխանիզմ են մշակելԶոհվածի ծնողը նայում ու մտածում ա. «իմ լույս տղեն զոհվեց, իսկ էս փնթի թյուրիմացությունը ախռանիկներով օրը մի կաֆեում քցած ա: Սա արդա՞ր ա»Ժիրինովսկին պատմել է ԽՍՀՄ-ի պահպանման դեպքում Ռուսաստանի ճակատագրի մասին«Փաստ». Ինչի՞ համար են «տրանսպորտային» ծախսերը. «գեղեցիկ» սխեմա են մտածելԱ՛յ ոչնչություններ, մի մեքենա էլ չունեի՞ք որ Վազգենի արձանը Շուշիում չթողնեիք գազանների ձեռքը. Տիգրան Ներսիսյան «Հրապարակ». Նոր փոփոխություն իշխանության կողմից. նպատակը նախկինների դրամական հոսքերին հետեւելն ու բռնագանձելն է«Ժողովուրդ». Ինչպես Օնիկ Գասպարյանի հեռանալու պահանջը հավասարվեց Փաշինյանի հեռանալու պահանջին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ