Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականի կազմը ԱԱ-ում
Սպորտ
Այսօր Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը հայտնել է դեկտեմբերի 12-20-ը Բելգրադում կայանալիք Աշխարհի առաջնության կազմը: Այս տարի մրցաշարն անցկացվելու է անհատական Աշխարհի գավաթի ձեւաչափով:
Հայաստանը կներկայացնեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) եւ Դավիթ Օվասափյանը (130 կգ), տեղեկացնում է ըմբշամարտի ֆեդերացիան:
Նշենք, որ հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանն ու մարզիչ Սամվել Գեւորգյանը վարակվել են կորոնավիրուսով և բացակայում են:
Թիմը մարզվում է Գեւորգ Ալեքսանյանի գլխավորությամբ: