ՀՀ-ում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը
Եղանակ
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղումների պատճառով փակ է բեռնատար տրանսպորտային միջոցների համար։
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: