Ինսինյեն գոլը նվիրեց Մարադոնայի հիշատակին (լուսանկար) Ա սերիա. «Ռոման» խոշոր հաշվով պարտվեց «Նապոլիին». Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը Լուծումը Ազգային Ժողովում է. Սփյուռքի հիմնադիր նախարարը դիմում է պատգամավորներին Մեսսիի գոլը նվիրված Մարադոնայի հիշատակին (լուսանկար) Փաշինյանին շտապ կարգով կատարել գլխուղեղի ՄՌՏ. բժիշկ Դեմագոգ, ճղճղան լայվերով բաժանեց, որ տիրի, կործանեց այն ամենը, ինչին դիպավ Նիկոլ, քո ամեն մի նոր գրառում ապացուցում է, որ դու հողատու ես, սուտասան ես ու քաղաքական «դիակ» ես. Էդուարդ Շարմազանով Տեսահոլովակ նվիրված «դուխովներին» ՀԱՅԻ ՏԱԿԱՆՔԸ. Վահրամ Սահակյանի ֆիլմը Սերգեյ Շոյգուն համեմատել է Գերմանիայի պաշտպանության նախարարին «երեսառած աշակերտուհու» հետ


ԱԼԻԵՎ-ՓԱՇԻՆՅԱՆ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՐԾԵՍ ԿԿԱՅԱՆԱ. ԻՆՉԻ՞ ՍՊԱՍԵՆՔ

Միջազգային

Նախօրեին Նիկոլ Փաշինյանն իր հերթական ֆեյսբուքյան գրառմամբ փաստացի հաստատեց այն, ինչի մասին փորձագիտական մակարդակով խոսվում էր դեռ Ապրիլյան պատերազմից ամիսներ անց: Այն է, արցախյան բանակցային օրակարգում ոչ միայն եղել եւ մնում է «Մադրիդյան սկզբունքների» հիմքով կազմված փաստաթուղթ, այլ նաեւ, որ Մինսկի խմբի համանախագահ եւ որ տվյալ դեպքում հիմնական մեխն է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առանցքային անդամ հանդիսացող տերություններն այն ավարտին հասցնելու առումով հավանաբար ունեն կոնցենսուս:

 

ԻՆՉ ՈՒՆԵԻՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՇԵՄԻՆ

Այդ փաստաթուղթը թեեւ հետագայում որոշ շրջանակների կողմից կնքվեց «Լավրովի պլան» անվամբ, եւ մեր հայաստանյան արեւմտամոլներն էլ ամեն ջանք գործադրեցին այն հակառուսական քարոզչության հիմքերից մեկը դարձնելու համար, սակայն իրողությունները եւ գործընթացները դրանից չփոխվեցին: Ավելին,  2019թ.-ի սկզբներին համանախագահները ներկայացրին փաստաթղթի հիմքերն ու առանցքային ուղղությունները՝ 3 սկզբունքից եւ 6 տարրից բաղկացած, դրանով հերթական անգամ ի ցույց դնելով, որ կոնցենսուսը պահպանվում է: Նաեւ կողմերին՝ Ադրբեջանին եւ Հայաստանին ցույց տալով, որ դա ոչ թե առաջարկ է, այլ թերեւս պահանջ: Մասնավորապես` Հայաստանի համար այդ պահանջն ընդունել-չընդունելը, ինչպես նաեւ Փաշինյանը հստակորեն ֆիքսեց, ուներ մոտավորապես այս տեսքը՝ «Տարածքների հանձնում (առաջին փուլում՝ 5 շրջան)՝ առանց Արցախի կարգավիճակի միաժամանակյա հստակեցման (Նիկոլի խոսքով՝ անորոշ), հակառակ դեպքում՝ պատերազմ» տեսքը: Անվտանգության երաշխիքը պետք է դառնար խաղաղարար ուժերի  տեղակայումը՝ մինչեւ ապագայում (սա եւս անորոշ էր) հանրաքվեի միջոցով կարգավիճակի հստակեցումը: Փաշինյանի գրառման տրամաբանությամբ՝ հենց դա՝ անորոշությունն էր անընդունելի, եւ սկսվեց պատերազմ: Նկատենք, որ Ադրբեջանի համար եւս այդ տարբերակը երազանքների գագաթնակետ չէ: Բաքուն, ճիշտ է, միանգամից ստանում էր 5 շրջան, խուսափում էր անմիջապես  Արցախի կարգավիճակի հստակեցումից, ինչը համապատասխան քարոզչության դեպքում Ալիեւը ներքին հարթակում կարող էր ներկայացնել` որպես իր հաղթանակը...

Բայց այն, որ պաշտոնպես ընդունելու էր թեկուզեւ անորոշ ապագայում Արցախի անկախ դառնալու հնարավորությունը, նաեւ խաղաղարարների պատճառով զրկված լինելով հին սովորությամբ փաստաթուղթ ստորագրելուց հետո դրանից հրաժարվելու հնարավորությունից, դա արդեն խիստ անցանկալի էր: Բայց ամենավատը Բաքվի համար բուն խաղաղարարների տեղակայման փաստն էր. նման ուժի ներկայությունն արդեն իսկ Ադրբեջանին գրեթե զրկում էր արտաքին քաղաքական մանեւրականությունից, այն դեպքում, երբ Հայաստանի համար նույն խնդիրը չկար. այդ կարգի ուժ Հայաստանն առանց այդ էլ իր տարածքում վերջին 30 տարիներին ունի, կարողացել է դրա առկայության հետ հարմարվել, եւ նույն ուժի ընդլայնումն արցախյան ուղղությամբ ընդամենը տեխնիկական բնույթի հարց էր դառնում: Այսինքն, համանախագահների այդ տարբերակը Ադրբեջանի եւ Հայաստանի (Արցախի հետ միասին) համար ուներ ինչպես բացասական, այնպես էլ՝ համեմատաբար դրական կողմեր: Բայց միաժամանակ, ինչը, ի դեպ, նորից բազմիցս նշելու առիթներ ունեցել ենք, կան տարածաշրջանային ու գլոբալ ուժեր, որոնց համար համանախագահների այդ տարբերակը միանգամայն անընդունելի է: Տարածաշրջանային երկրներից, իհարկե, առաջին հերթին Թուրքիան կարող է ամեն ինչի գնալ՝ այդ սխեման ձախողելու համար: Այն պարզ պատճառով, որ  արցախյան շփման գծում ռուս խաղաղարարների ի հայտ գալու պարագայում պարզապես կորցնելու է այն բոլոր ձեռքբերումները, որոնք ունեցել է հարավկովկասյան հարթակում՝ ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր: Վրաստանի համար եւս արցախյան հարթակում խաղաղարարների ի հայտ գալու հեռանկարը բարդ է: Բայց ընդգծենք՝ վրացական ուլտրաարեւմտամետ թեւի: Այն պարզ պատճառով, որ խաղաղարարների տեղակայումը եթե ադրբեջանական եւ հայաստանյան աշխարհաքաղաքական վեկտորը լիովին ուղղի դեպի Մոսկվա, Վրաստանին եւս պարզապես այլ հեռանկար չի մնալու, քան նույն ուղղվածությանն անցնելը: Իսկ ահա արտաքին ուժերից խաղաղարարների տեղակայման հեռանկարը միանգամայն անընդունելի է ուլտրալիբերալ համակարգի համար, հաշվի առնելով, որ ռուսական այդ ուժերը գործելու են Իրանի անմիջական հարեւանությամբ, շփման մեջ են լինելու իրանական բանակի հետ, որը Իսլամական Հանրապետության համար եւս հավելյալ ծանրակշիռ աշխարհառազմաքաղաքական անվտանգության փաստարկ է: Իսկ ահա Իրանի դիրքերի ամրապնդումը, բնականաբար, Իսրայելի համար է ամենաանցանկալին, եւ այն ակտիվությունը, որը ներկայումս ունի հրեական պետությունը՝ Ադրբեջանին աջակցելու հարցում, անշուշտ պատահական չէ:

ՕՐԱԿԱՐԳԸ ՆՈՒՅՆՆ Է

Ահա, հենց այս բալանսն էր ստեղծվել Արցախի շուրջ՝ այս պատերազմի շեմին: Ու թեեւ գործը հասավ պատերազմի, սակայն մեկ է, ինչպես  ցույց տվեց ռուս լրագրողներին տված Լավրովի վերջին հայտնի հարցազրույցը, ասենք նաեւ Փաշինյանի հիշատակած գրառումը, նրա եւ Ալիեւի նախօրեին արված հայտարարությունները՝ Մոսկվայում անձամբ բանակցելու պատրաստակամության մասին, եւ այս օրերին իրար հերթ չտալով ի հայտ եկող բազում այլ ազդակներ, օրակարգում շարունակում է մնալ հենց նույն փաստաթուղթը: Ու թեեւ երեկ կեսօրի դրությամբ (իրավիճակը փոխվում է ամեն ժամ) պաշտոնապես չէր հաստատվում, որ Մոսկվայում կայանալու է Ալիեւ-Փաշինյան բանակցություններ, սակայն ներհայաստանյան հարթակում գործնականում բոլոր ուժերն էին խոսում այդ  մասին, այսինքն՝ որ բանակցությունները կայանալու են, եւ այն լինելու է համանախագահների առաջադրած օրակարգով: Իհարկե, կա այն հարցը, թե Ալիեւը, կարողանալով պատերազմի հաշվին ինչ-որ չափով առաջ շարժվել, կհամաձայնվի՞ այն նույն սցենարին, որը բանակցային սեղանին էր մինչպատերազմական փուլում: Ի վերջո, նաեւ հաշվի առնելով, որ հենց Ալիեւն էր, որ գրեթե անմիջապես էլ խախտեց զինադադարի երկու պայմանավորվածությունները, ընդ որում, ակնհայտորեն Թուրքիայի միջամտությամբ: Բայց հենց այդ խախտումներից հետո էր, որ ի հայտ եկավ երկու էական գործոն, որոնք Իլհամ Հեյդարովիչը անգամ Էրդողանի թանկ խաթեր համար հազիվ թե կարողանա հաշվի չառնել: Դրանցից առաջինը նախօրեին ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցած փակ քննարկումն էր՝ ԱԽ մշտական  անդամ երեք համանախագահների միջամտությամբ: Այդ նիստով ՌԴ-ն, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան ցույց տվեցին, որ շարունակում են գործել նույն դաշտում, ավելին, որ թերեւս պատրաստ են նաեւ միասնաբար լուծումներ կայացնել ԱԽ մակարդակով: Ընդ որում, դա  այդ երկրների ներկայիս բարդ հարաբերությունների պայմաններում միանգամայն  արտառոց է եւ թեկուզեւ ցույց տալու համար, որ կարող են նաեւ միասնաբար գործել, թերեւս, կշարունակեն նույն ուղղությամբ առաջ գնալ: Ու միաժամանակ այդ նիստը Բաքվի համար ազդակ էր, որ համանախագահները կարող են մինչեւ իսկ զինադադարի պահպանման հարցը լուծել ՄԱԿ-ի ԱԽ-ի մակարդակով: Այսինքն՝ թեեւ նիստը փակ էր, սակայն շրջանառության մեջ դրվեց այն տեղեկատվությունը,  որ մասնավորապես զինադադարի վերահսկողության մեխանիզմների հարցն է եղել օրակարգում, եւ դրա հետ կապված ԱԽ բոլոր անդամները ունեցել են միասնական կարծիք: Այսինքն՝ զինադադարի պահպանման վերահսկողությունը տեղափոխվել է ՄԱԿ-ի ԱԽ մակարդակ, որի պայմաններում խախտողների նկատմամբ կարող են ծանր պատժամիջոցներ լինել, ու հենց դա է, որ Ալիեւը չի կարող շրջանցել: Նրա համար երկրորդ ազդակն էլ թերեւս պետք է այն դառնա, որ նախօրեին կարծես թե առաջին ագնամ Արցախում ոչնչացվեց Բաքվի համար հիմնական գրոհային զինատեսակներից մեկը դարձած` թուրքական «Bayraktar TB2» անօդաչուն: Չէ՛, այս զինատեսակը ամենեւին էլ անխոցելի չէ, ինչպես որ սիրում է ներկայացնել Թուրքիան: Պարզապես դրա ոչնչացման համար զինատեսակի խնդիր կար, իսկ ոչնչացումը ցույց տվեց, որ արցախյան ուժերի տիրապետության տակ արդեն կա համապատասխան զինտեխնիկան եւ միգուցե մի բան էլ ավելին: Այսինքն՝  Ալիեւի հիմնական հարվածային ուժերից մեկի հետագա գործունեությունը առնվազն մտնում է անորոշակիության դաշտ, իսկ թե այդ պարագայում ռազմաճակատում ինչ տեղաշարժեր կարող են լինել, Բաքվի համար դառնում է սեւ արկղի պես մի բան: Ու երեւի նաեւ գիտակցում են, որ հետագա համառելու դեպքում այս  կարգի փոփոխությունները կարող են շարունակվել: Ի դեպ, Հեյդարովիչը պետք է որ աչքի առաջ նաեւ նման իրավիճակի պատմական նախադեպ ունենա, թե ինչպես 1992թ. կեսերին  ադրբեջանական ուժերը Մարտակերտի ուղղությամբ հաջող առաջընթաց ունեին, սակայն հաջողացրին խորը հակասության մեջ մտնել ռուսների հետ, ու պատերազմի անիվը գրեթե անմիջապես հետ շրջվեց:

Մի խոսքով, այն տպավորությունն է, որ Մոսկվայի բանակցությունները կկայանան:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ինսինյեն գոլը նվիրեց Մարադոնայի հիշատակին (լուսանկար)Ա սերիա. «Ռոման» խոշոր հաշվով պարտվեց «Նապոլիին». Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը Լուծումը Ազգային Ժողովում է. Սփյուռքի հիմնադիր նախարարը դիմում է պատգամավորներինՄեսսիի գոլը նվիրված Մարադոնայի հիշատակին (լուսանկար)Փաշինյանին շտապ կարգով կատարել գլխուղեղի ՄՌՏ. բժիշկ Դեմագոգ, ճղճղան լայվերով բաժանեց, որ տիրի, կործանեց այն ամենը, ինչին դիպավՆիկոլ, քո ամեն մի նոր գրառում ապացուցում է, որ դու հողատու ես, սուտասան ես ու քաղաքական «դիակ» ես. Էդուարդ ՇարմազանովԻնչու՞ մոբ չեղավ, ինչու՞ ռազմական գործողությունների շարան չեղան, ինչու՞ անկանոն նահանջ եղավ, ինչու՞ փակվեցին դեպի Արցախ գնացող ճանապարհները. Կարեն ՀովհաննիսյանՏեսահոլովակ նվիրված «դուխովներին»ՀԱՅԻ ՏԱԿԱՆՔԸ. Վահրամ Սահակյանի ֆիլմըՄեր բանակի հերոսապատումների նյութերը շարունակվելու են. ժամանակի ընթացքում նաև գիրք ենք հրապարակելու.Արծրուն ՀովհաննիսյանԷսքանով փակենք «բայց ի՞նչ ռեսուրս ունենք» կեղծ կառուցողական իրականում պարտվողական դիսկուրսը. Արթուր ԴանիելյանՍերգեյ Շոյգուն համեմատել է Գերմանիայի պաշտպանության նախարարին «երեսառած աշակերտուհու» հետ Ադրբեջանում արդեն հումորով Փաշինյանին համարում են ազգային հերոս. Ղրիմի լեգենդար հրամանատար «Ստյոպա... Ռեգինա...Նշում եմ որտեղ ենք: Ձերոնց ուղարկի որ նկարեն ու լսեն ինչ ենք խոսում» ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԱդրբեջանցին մեզ չի հաղթել, այլ կարողացել է գնել ինչ-ինչ ուղղություններ. Հրաչյա Ներսիսյան (Տեսանյութ)Դավադրաբար բզկտված իմ Արցախը պիտի ապրի ու պիտի նորից տարածի իր թևերը...Արցախն այսօր իմ որդին է, Արցախն այսօր մեր 5000 որդիների արյամբ լեփլցված հայոց հոգին էՆիկոլը, Աննան ու Արայիկը հենց հիմա իրենց ձեռքի տակ ունեն գրեթե ամբողջական ինֆորմացիան զոհերի, անհետ կորածների ու գերիների մասինՊետական լիազոր մարմինները պարտավոր են հնարավոր լծակները կիրառել՝ անհայտ կորածների ու գերիների հարցը լուծելու համար. Արցախի ՄԻՊԵթե համաձայնեի Շուշին հանձնելու տարբերակին, Ադրբեջանը նոր պայման էր դնելու. ՓաշինյանԶարուհի Բաթոյանի բնակարանի դռան մոտ սգո պսակ են դրելԵթե մենք մտածենք, որ կարող է պատերազմը վերսկսվի և դրա հաշվին զիջենք, ապա ապագայում ամեն ինչ կորցնելու ենք .Արա ԶոհրաբյանՀանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումՀիմա էլ դու չունես ազդեցություն արտաքին և ներքին գործընթացների վրա, իսկ դա նշանակում է, որ դու չես կարող սպասարկել մեր պետության ազգային պետական շահերըՄոլագար աթոռամոլը«Կառավարություն չկա, այս ծառի հետ խոսեմ ավելի բովանդակալից կլինի»... ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Թե ինչպես հանցակից լռությունը կործանեց հայրենիքը...(Տեսանյութ) ՀՀ ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանը՝ նշելով, որ 6 օրյա հացադուլից հետո ստիպված է դադարեցնել Բացարձակ անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականները Արցախի մեր հայրենակիցների մասին․ ՄԻՊԱնջրպետը` ձեր վարչախմբի եւ ողջ աշխարհասփյուռ հայության միջեւ է. Մարդոյանը՝ ՍինանյանինԳավառ, Վեդի, Բերդ քաղաքում, Տիգրանաշենի ոլորաններում, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում տեղում է ձյունՀեսա մի քիչ հետո էլ կասի, որպեսզի 50 մլրդը չտանք՝ժողովուրդ ջան. պիտի զիջենք Գորիսը, Եղեգնաձորը, Մխչյանը, Էրեբունու թանգարանը...Խելագարվել կարելի էՀայտնի եզդի երգիչ Իբրահիմ Խալիլի նոր երգը՝ նվիրված արցախյան պատերազմում զոհված մեր եզդի հերոսներին (Պրեմիերա)«Թրքասերի գրառման բովանդակությունը. շանտաժ, մանիպուլյացիա, հիվանդագին երևակայություն, սուտ...». Գևորգ ԳևորգյանՍրանից ավելի խեղկատակ ղեկավար Հայաստանը չի ունենալու, նա ձեռք է տալիս Ադրբեջանին. Արմեն ԱշոտյանՀրդեհ Երևանում․ հոսպիտալացվել են 3 տարեկան և 8 ամսական երեխաներԱվելի քան 60 ռազմական բժիշկ ժամանել է ՍտեփանակերտՕլիմպիական խաղերի համար ևս 1,9 մլրդ դոլար կծախսվիԷրդողանի` դատական բարեփոխումների մասին վերջին հայտարարությունից հետո ավելի քան 400 մարդ է ձերբակալվել․ MezopotamyaԻմացեք՝ Նիկոլի ապաշնորհության պատճառով գերիներն ամեն օր ավելանում են։ Նա և խեղկատակ Արայիկը ոչինչ չեն անում դա կանխելու համար. Միքայել ՄինասյանՕրվա հանդիպումների անոնսԱնբարոյականության պատմական նշաձողը այսուհետ միշտ ու ամենուր կպատկանի Փաշինյանին. Արփինե ՀովհաննիսյանՄտավորականները երթով կգնան դեպի ՌԴ դեսպանատունԱրթնացիր, հա՛յ մարդ. ՇարմազանովՄի՛ շտապիր, այս պատերազմը դեռ շատ չպարզաբանված հարցեր ունի. Արտակ Զաքարյանը` ՆիկոլինՆորից մի ընկեք դավաճանի լարած թակարդը. Կարեն Ավագյան«ԵՄ-ն, չդատապարտելով Թուրքիային, թույլ է տալիս կարծել, որ կարող է շարունակել ներկայիս վարքագիծը»․ Հունաստանի ԱԳ նախարարԻնչպե՞ս ձախողել բանակցությունները և երկիրը տանել կապիտուլյացիայի. 30 քայլ դեպի կապիտուլյացիոն պատերազմՀիստերիկը հերքում է ցանկացած ճշմարտություն և, այն որպես սուտ է ներկայացնում, եթե իր տեսակետներին հակասում է. ՀոգեբանԴեկտեմբերի 1-ից զինծառայողներին արձակուրդ կտրամադրվի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода