ՊԲ հրետանին թիրախային հարվածներով ոչնչացնում է թշնամու հերթական զորախումբը Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն. ՊԲ Ալիեւը նշել է Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման պայմանը Ադրբեջանի ԱԳ նախարարը ՄԽ համանախագահների հետ քննարկում է ունեցել «Ժողովուրդ». Պատմական հանդիպումը կազմակերպվել էր Բակո Սահակյանի կողմից․ մանրամասներ «Առաջիկա ամիսները շատ բարդ կլինեն». ԱՀԿ-ն նախազգուշացնում է համաճարակի կրիտիկական կետի մասին ԱՄՆ-ն պահանջում է դադարեցնել արցախյան պատերազմը Մահացել է դերասան Սամվել Ղազարյանը «Հրապարակ». Արայիկ Հարությունյանի նամակը սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ «Genocide Watch». Քաղաքացիական բնակչության վրա ադրբեջանական ռազմական հարձակումները ռազմական հանցագործություններ են


ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Երբ ԷԼԹՈՆ ՋՈՆԸ, հօժանդակություն մեզ, Instagram-ում տեղադրելով կարմիր բլոկ եւ սրտաճմլիկ խոսքեր, ոչ միայն զարմացա, այլեւ կոգնիտիվ դիսոնանս ապրեցի: Միջազգային հանրություն լինեմ, թե սուտ եմ ասում, գլխանց զգում էի, որ ինչ-որ բան այն չէ, որ նրա էջում կարդում էինք. «Ես այսօր միանում եմ ուրիշներին եւ հրապարակում կարմիր բլոկը, քանի որ մենք հայերի համար խաղաղություն ենք ուզում: 2018-ի մայիսին ես այցելեցի այդ գեղեցիկ երկիրը եւ զարմացա հայ ժողովրդի կողմից ինձ ցուցաբերած բարության ու մարդասիրության վրա: Այժմ Հայաստանն ու Արցախն ադրբեջանա-թուրքական հարձակման տակ են: Հարձակման են ենթարկվում քաղաքացիական անձինք: Մարդիկ մահանում են երկու կողմերից էլ: Հայերը հիանալի մարդիկ են: Նրանք արժանի են խաղաղության` տարիներ շարունակվող պատմական հալածանքներից հետո»: Սակայն զարմանալիորեն արագ ամեն ինչ իր տեղն ընկավ` մեկ օր անց Էլթոն Ջոնը հեռացրեց իր գրառումը:

Պատմությունը զարմանալի հատկություն ունի` կրկնվել երկու անգամ, առաջին անգամ` որպես ողբերգություն, երկրորդ անգամ` որպես ֆարս: Եվ ահա հոկտեմբերի 5-ին Ֆեյսբուքում հայտնվում է կոչ` որոշակի օրը եւ ժամին դուրս գալ բողոքի ցույցի, քանզի իշխանությունը «Մեր երեխաներին ուղարկում է ռազմաճակատ: Նրանք կռվում են ոչ թե Հայաստանի սահմանին, այլ կռվում են Արցախում: Մենք դրա համար չենք դաստիարակել նրանց»: Մինչ մտածում էինք, թե ովքեր են ռազմաճակատը կազմաքանդող դավաճանները, պարզվեց, որ «միջոցառման» նախաձեռնողները երկու ֆեյսբուքյան էջեր են. մեկը` նորաստեղծ եւ դատարկ, մյուսը` բավականին հին եւ բազմամարդ, սակայն ադրբեջանցիների կողմից կոտրված... Այսինքն` Բաքվից փորձում են Երեւանում հակաբանակային ցույց կազմակերպել: Զարմանալի զուգահեռ` 1920թ. սեպտեմբերի 20-ին նույն Բաքվից «յան» ազգանունով թափթփուկների կողմից Թուրքիայի դեմ կռվող հայ զինվորներին դասալքության կոչ էր հղվել, մասնավորապես. «Ամենաէականն է հասկացնել հանրապետական Հայաստանի զինվորներին, որ հաղթող թուրքական ասքյարը հեղափոխական ասքյար է, որը ոչ միայն իրեն թույլ չի տա որեւէ գործողություն պարտված երկրի վերաբերյալ, այլ կօժանդակի աշխատավոր հայ ժողովրդին»: Դե ինչ, եթե 1920 թ. Բաքվից հղված հակաբանակային կոչն ունեցավ կործանարար հետեւանքներ,  ապա ըստ ամենայնի 2020 թ. նույն Բաքվից հղված հակաբանակային կոչին կհետեւի զրո քաղաքացի: Առավելեւս, որ ԱԱԾ-ն արդեն արձագանքել է այդ դիվերսիային:

Սակայն ԹՈՒՐՔԻՆ, նման է, կհանգստացնի միայն գերեզմանը: Ինչքան էլ զարմանալի լինի, թշնամին, անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի խստագույն պահանջը` դադարեցնել ռազմական գործողությունները, նոր հարձակման անցավ: Եվ լավ ջարդ կերավ, ինչի առնչությամբ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն արձանագրեց. «Իսկ մեր կողմից այն հրթիռային հարվածները, որ հասցվում են խոշոր քաղաքներում տեղակայված թշնամու ռազմական օբյեկտներին, դեռ հրապարակման ենթակա չեն: Պատերազմից հետո, եթե կուզեք մի ամբողջ սերիալ կցուցադրենք: Ընդամենը կարող եմ ավելացնել, որ դրանց հետեւանքով ոչ միայն վնասազերծվել են թշնամու ռեզերվային մեծաքանակ ուժեր, այլեւ արդեն 2 օր է դեպի Բաքու ձգվող մայրուղիներում մեծածավալ խցանումներ են: Հուսով եմ, չեք ենթադրում, որ դեպի ճակատ են գալիս»:

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել . «Ժողովուրդ»ՊԲ հրետանին թիրախային հարվածներով ոչնչացնում է թշնամու հերթական զորախումբըԱղմուկը վախեցրել է ԶելենսկունԳիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն. ՊԲԳիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն. ՊԲՍիրիացի վարձկանները՝ վախեցած, զենքը գցած փախնում են.NEWSMEDIA.amԱլիեւը նշել է Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման պայմանըԱդրբեջանի ԱԳ նախարարը ՄԽ համանախագահների հետ քննարկում է ունեցել«Ժողովուրդ». Պատմական հանդիպումը կազմակերպվել էր Բակո Սահակյանի կողմից․ մանրամասներ«Առաջիկա ամիսները շատ բարդ կլինեն». ԱՀԿ-ն նախազգուշացնում է համաճարակի կրիտիկական կետի մասինԱՄՆ-ն պահանջում է դադարեցնել արցախյան պատերազմը«Ժողովուրդ». Կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել «Ժողովուրդ». ՌԴ-ն ընդունեց ի գիտություն․ ի՞նչ արձագանքի սպասենք«Հրապարակ». Ի՞նչ առաքելությամբ է կամավորագրվել Օմարի արծիվ-Նավակ ճոճողը«Հրապարակ». Ծառուկյանը քաղխորհրդի նիստ է արել«Հրապարակ». Փաշինյանը Քոչարյանի դիմաց պայմաններ է դրե՞լՄահացել է դերասան Սամվել Ղազարյանը «Հրապարակ». Արայիկ Հարությունյանի նամակը սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ«Genocide Watch». Քաղաքացիական բնակչության վրա ադրբեջանական ռազմական հարձակումները ռազմական հանցագործություններ ենԼՂ-ում մոտ 90 հազար մարդիկ են տեղահանվել, կորցրել իրենց տները, ունեցվածքը. ՄնացականյանԻնչպես է Հայաստանը վերաբերվում հակամարտության տարածքում միջազգային հսկողությամբ թռիչքների արգելման գոտի սահմանելու նախաձեռնությանըԶոհրաբ Մնացականյանն արդյունավետ է համարում Վաշինգտոնում ունեցած հանդիպումներըՌազմական լուծում գոյություն չունի. Թրամփի օգնականը՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման արդյունքների մասինԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը՝ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումներից հետոՀորդորում եւպահանջում եմ՝ մի՛ աշխատեք թուրքերի օգտին՝ տարածելով իրենց քարոզչական նյութերը. ԱբովյանԹշնամական ուժերի ոչնչացումը (տեսանյութ) Մենք սպասում ենք ոչ զինդադարի, այլ խաղաղության. ռուսական թատրոնի նոր տեսաուղերձը (Տեսանյութ) «Ռոման» նախապատրաստվում է առաջատար «Միլանի» դեմ հանդիպմանը (լուսանկար)ՇՏԱՊ. Որոնվում է 76-ամյա Հովհաննես ՄոսկովյանըԻրականությունը բացահայտվելու հատկություն ունի. Հայկ ԱյվազյանԲԱՄԲԱՍԱՆՔԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱՆՏԻՊ ԷՋԵՐ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ «ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ» ԳՐՔԻՑԹՈՂ ԷՐԴՈՂԱՆԸ ՀԻՇԻ ՀԻՏԼԵՐԻ ՎԵՐՋԸԱՐԱՔՍԻ ՀՈՎՏԻ ՄԱՐԳԱՐԻՏԸ ՎԻՐԱՎՈՐ ԷԹրամփը հայտարարել է Ղարաբաղի շուրջ բանակցություններում «շատ լավ առաջընթացի» մասինՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐՎԵՑԻՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՌԵԿՈՐԴՆԵՐԸՈչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել. ՊՆԹշնամին անգամ սեփական գիր չունի. բանաստեղծ Գագիկ Դավթյան 60-ամյա կնոջ դիակը կորել է ՆԱՏՕ-ական «ժողովրդավարության» բաստիոնները իրականում կանգնած են Արցախում տեղի ունեցող ողբերգությունների թիկունքում. ՄելքոնյանՊարոն Ծառուկյանի ազատության մեջ լինելն օրվա հրամայական էր. Աբովյան«ԹՈՒՐՔԻԱՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԻ ԱԳՐԵՍԻՎ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԱՐՑԱԽԻ ԴԵՄ»Վստահ եմ՝ ակնկալիքներ կարող է լինել ՌԴ-ի հետ աշխատանքի արդյունքում. Մելիք-ՇահնազարյանԶԱՐՄԱՆՔԻտալական ակումբն առաջիկա խաղում իր աջակցությունը կհայտնի Արցախին Կորոնավիրուսից մահացել է ՀՖԿՍՊԻ «ՖԻՄԱ» մարզական ակումբի ղեկավարըԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄ. ԽԱՂԱԹՂԹԵՐԸ ԲԱՑՎՈՒՄ ԵՆ««Արցախ, էս ինչ թանկ գին ունես. ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆՁՆՈՂՆԵՐԸ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода