ՊԲ հրետանին թիրախային հարվածներով ոչնչացնում է թշնամու հերթական զորախումբը Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն. ՊԲ Ալիեւը նշել է Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման պայմանը Ադրբեջանի ԱԳ նախարարը ՄԽ համանախագահների հետ քննարկում է ունեցել «Ժողովուրդ». Պատմական հանդիպումը կազմակերպվել էր Բակո Սահակյանի կողմից․ մանրամասներ «Առաջիկա ամիսները շատ բարդ կլինեն». ԱՀԿ-ն նախազգուշացնում է համաճարակի կրիտիկական կետի մասին ԱՄՆ-ն պահանջում է դադարեցնել արցախյան պատերազմը Մահացել է դերասան Սամվել Ղազարյանը «Հրապարակ». Արայիկ Հարությունյանի նամակը սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ «Genocide Watch». Քաղաքացիական բնակչության վրա ադրբեջանական ռազմական հարձակումները ռազմական հանցագործություններ են


10 ՕՐ, ՈՐ ՑՆՑԵՑԻՆ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԸ

Վերլուծություն

Երբ սեպտեմբերի 27-ի առավոտյան կիրակնօրյա հանգիստը վայելող մեր հայրենակիցները Ստեփանակերտում արթնացան պայթյուններից, դա անշուշտ ցնցում էր ամբողջ ազգի համար: Սակայն հենց ցնցուներն են բացահայտում այն, ինչը մինչ այդ թաքնված կամ մոռացված է լինում: Եվ առաջինն այդ ցնցումից արթնացավ կոլեկտիվ հիշողությունը` հիշողությունը մեր տեսակի մահը տենչացող կենսաբանական թշնամու անփոփոխելիության, անուղղելիության մասին: Հիշո՞ւմ եք, թե ինչպես 1990-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը խորհրդարանական ամբիոնից բարբաջում էր, իբր պանթուրքիզմը կորցրել է իր արդիականությունը` դրանով սկիզբ դնելով «թուրք ներող» մանկուրտների բուծմանը... Իսկ հիմա աշխարհին է ակնհայտ, թե ինչ քաղաքակրթական վտանգ է պանթուրքիզմն ամբողջ մոլորակի համար:

 

ԻՆՔՆԱՃԱՆԱՉՄԱՆ ՀՐԱԲՈՒԽԸ

Իսկ հիմա գնանք պատերազմից 9 օր հետ: Լեդի Գագան, ով հայտնի է անդրազգային կենտրոնների վերնախավի հետ իր կապերով, թողարկում է «911» կոչվող հոլովակ: Հայկական հոլովակ: 9/11` դա Նյու Յորքի զույգ կործանված աշտարակների չարագուշկ թիվն է, որը փորձագետների համար դարձել է աշխարհացունց արհավիրքի բանաձեւ: Գագայի հոլովակում հայերեն տառերով գրված է «Զգուշություն», այսինքն անգլերենով WARning` պատերազմ: Ինչպես գրում է մեր կայքի ընթերցողներին քաջածանոթ Արթուր Թովմասյանը. «Իսկ 911 օկուլտիստների հավատքում նշանակում է «շրջանցել Աստծուն»: Ըստ օկուլտիստ-գլոբալիստների հավատքի` նրանք պետք է նախապես տեղյակ պահեն իրենց ծրագրի մասին, որպեսզի Աստված ուղիղ կերպով չխառնվի գործին: Նաեւ տեսահոլովակում հստակ երեւում են 2 կարեւոր կերպար` սեւ արեւելյան արտաքինով տղամարդ եւ սպիտակ ռուսական ավանդական զգեստով կին, որոնք մարմնավորում են Թուրքիան եւ Ռուսաստանը: Տեսահոլովակում նաեւ առկա է կարմիր գույնը, որը Սերժ Թանկյանը բոլորին «ստիպեց» դնել որպես մեր արյան խորհրդանիշ: Այսինքն` նրանք տեսահոլովակում ցույց են տալիս իրենց ծրագիրը` Հայաստանի հետ կապված: Եվ ըստ տեսահոլովակի ավարտի` վերջը պետք է լինի Հայկական կինոյի փառատոնի ժամանակ, այսինքն Ոսկե Ծիրան` նոյեմբերի 1-ին»:

Ըստ էության, խորհրդանիշների լեզվով գլոբալիստները բաց տեքստով հայտնել են` իրենք ծրագրել են մեզ զոհաբերել եւ ճակատ ճակատի իրար զարնել Թուրքիային ու Ռուսաստանին: Իսկ շարունակությունը` պանթուրքիզմի միջնադարյան խավարի հաստատումը առնվազն մոլորակի կեսի մասշտաբով: Սակայն հայերիս զոհաբերելը չստացվեց` պառակտված, փոխադարձ ատելության թույնով վարակված, հուսալքված ժողովուրդը ցնցվեց եւ ակնթարթորեն վերածվեց անվեհեր ասպետների վեհ ազգի, որը բացճակատ դիմավորում է դժոխքի բոլոր զորությունների գրոհը: Եվ ճանաչեցինք ինքներս մեզ, թե ինչ որակներով ենք օժտված...

Պարզվեց, որ միաբանվելու ֆանտաստիկ ունակությամբ ենք օժտված: Որ հերոսներով շատ հարուստ ազգ ենք, եւ հարց ծագեց` իսկ ինչո՞ւ ենք հաճախ տականքներին թույլ տալիս առաջնորդել մեզ: Որ հայրենասիրությամբ հարուստ ազգ ենք, այն աստիճանի հարուստ, որ հիմա հանրորեն հայրենասիրություն=բարեվարքություն: Եվ եթե առաջ առանձին անհատներ եւ կազմակերպություններ փորձում էին համոզել հանրությանը` մերժել թուրքական ապրանքը, եւ դա ձայն բարբառոյ յանապատի էր, հիմա համացանցը հեղեղված է բիզնեսների հայտարարություններով թուրքականից հրաժարվելու վերաբերյալ: Իսկ զինվորին ու բանակին օգտակար լինելը դարձել է իսկական մրցավազք:

ՄԵՐ ՈՒԺԵՂ ԵՎ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ

Անշուշտ, մեր ուժեղագույն կառույցը, մեր պետականության պահապան հրեշտակը մեր բանակն է: 2018-ի հեղաշրջումից հետո «հեղափոխական» վարչակարգը այդպես էլ չկարողացավ հայթայթել անարժան գեներալների` բանակի գլուխ դնելու համար: Եվ այսօր, երբ բանակը դիմագրավում է այնպիսի մարտահրավերներ, որոնք ոչ ամեն մի խոշոր պետության «հագով» են, «թավշյա» իշխանությունը հարկադրված է բանակի համազգեստի գույներ կրել եւ հանդես գալ հայրենասիրական հռետորաբանությամբ, այլապես հանրորեն կտրուկ կմերժվի: Մեր ուժեղ կողմն է ինքնակազմակերպման մեծ ներուժը, մեր հայրենակիցների նվիրվածությունը: Այսօր բանակն ու ինքնակազմակերպումը դեռեւս սրբագրում են շատ վատ կառավարման գրեթե բոլոր վատ հետեւանքները, բայց դա անվերջ տեւել չի կարող: Իսկ կառավարման անորակությունը գալիս է օրվա իշխանությունից: «Թավշյա» չինովնիկներն ու պատգամավորները ոչ միայն մակաբույծի կյանք են վարում` սպառելով պետական ռեսուրներ, այլեւ փաստացի վերածվել են վնասարարների, ովքեր զբաղեցնում են այն տեղերը, ուր պետք է լինեին ունակ մարդիկ: Ավելին` հսկայական ռեսուրսներ ծախսվում են ոչ թե թշնամուն տեղեկատվական-հոգեբանական ճակատում հարվածներ հասցնելու, այլ մակաբույծ խավի անիմաստ PR-ի եւ ներազգային ատելության սերմեր ցանելու սին փորձերի վրա: Ավելին` այդ շերտի ներկայացուցիչներն առիթավորվում են հայրենասեր ընդդիմության կողմից իրենց քննադատությունը սառեցնելու հանգամանքից եւ լպիրշություններ են իրենց թույլ տալիս: Այսպես, «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն արձանագրել է. «Միջադեպ է տեղի ունեցել «Իմ քայլ»-ը դաշինքի պատգամավորներ Քրիստինե Պողոսյանի, Արթուր Հովհաննիսյանի եւ 5-րդ ալիքի լրագրողի միջեւ: Պատգամավորը հարվածել է լրագրողին եւ սպառնալիքներ է հնչեցրել: Պատերազմական վիճակը թույլ չի տալիս պատգամավորներին փողոցային պահվածք դրսեւորել եւ ուժ գործադրել լրագրողների նկատմամբ: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում  է ոստիկանությանը կանխել լրագրողների նկատմամբ ճնշումները եւ փողոցային պահվածք եւ սպառնալիքներ հնչեցնող պատգամավորներին պատասխանատվության ենթարկել»:

Իսկական շոկ էր նրա խոսնակ Մանե Գեւորգյանի փոխացմամբ Նիկոլ Փաշինյանի ուղիղ խոսքը AFP գործակալությանը. «Հակամարտությունների կարգավորումը պետք է իրականացվի փոխզիջումների հիման վրա: Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը պատրաստ են զիջումների այնքանով, որքանով Ադրբեջանն է պատրաստ զիջումների»: Սա արդեն լրիվ անընդունելի բաներ են, եւ հարց է ծագում` արդյո՞ք ժամանակը չէ գոնե ժամանակավորապես պետական գործառույթների մեծ մասը կամովին գործունակ կառույցին` բանակին փոխանցելը:

 

«ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԴԺՈԽՔ»

Այդ ձեւակերպումը կիրառել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը` ներկայացնելով տեղեկատվություն թշնամու նոր լայնածավալ հարձակման եւ ՊԲ կողմից զանգվածաբար ոչնչացվելու վերաբերյալ: Սակայն այդ մաղթանքը նաեւ տեղին է ֆանտաստիկ հարմարվողականություն դրսեւորող ներքին տականքին հասցեագրելը: Այսպես, այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ռուսաստանն իրականացնելու է լայնածավալ հակատեռորիստական գործողություն Արցախ ուղարկվող տեռորիստների հենց նախապատրաստական ճամբար-որջերի դեմ, բազում ռուսատյաց սորոսականներ միանգամից վերածվեցին ռուսապաշտների, ովքեր պատրաստ են համբուրել Երեւան ժամանած հատուկ ռուսական օդանավի անիվները: Իսկ, օրինակ, վատահամբավ Պետրոս Ղազարյանը շողոքորթության մաստեր-կլաս է ցույց տալիս վրա-վրա հրապարակվող իր ռուսերեն գրառումներում: Իսկ չարքերի համաշխարհային բոլուկին դժոխք ուղարկելու հարցում կարեւոր ախաձեռնությամբ հանդես եկավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` առաջակելով միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձեւավորել. «Այսօր Արցախն ու Հայաստանը հայտնվել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում` բառիս բուն իմաստով: Սակայն մեր դեպքում առանձնահատկությունն այն է, որ համաշխարհային քաղաքակրթության գոյությանը սպառնացող այս թշնամին մեր հայրենիքի դեմ դուրս է եկել արդեն ՄԱԿ անդամ պետության դրոշի տակ քողարկված, այդ պետության կանոնավոր բանակի կազմում եւ շատ հաճախ այդ կանոնավոր բանակի փոխարեն: Ժամանակակից աշխարհում, երբ տառացիորեն հնարավոր չէ ոչինչ թաքցնել ոչ մեկից, բոլորն իրենց աչքերով տեսել ու արձանագրել են համաշխարհային ջիհադիստական ահաբեկչական ցանցի ներթափանցումն Ադրբեջան... Բոլորիս հիշողության մեջ թարմ են ջիհադիստական ավազակախմբի կողմից Իրաքում ու Սիրիայում պետականակերպ միավոր ստեղծելու ձգտումների հետեւանքների մասին հիշողությունները: Աշխարհի բոլոր պետությունները անելիք ունեն Թուրքիայի` Ադրբեջանը Հարավային Կովկասի ահաբեկչության որջ դարձնելու ծրագիրը ձախողելու գործում»:

Կձախողենք: Դրա ներքին վստահությամբ ենք ապրում այսօր:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

ՊԲ հրետանին թիրախային հարվածներով ոչնչացնում է թշնամու հերթական զորախումբըԱղմուկը վախեցրել է ԶելենսկունԳիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն. ՊԲԳիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն. ՊԲՍիրիացի վարձկանները՝ վախեցած, զենքը գցած փախնում են.NEWSMEDIA.amԱլիեւը նշել է Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման պայմանըԱդրբեջանի ԱԳ նախարարը ՄԽ համանախագահների հետ քննարկում է ունեցել«Ժողովուրդ». Պատմական հանդիպումը կազմակերպվել էր Բակո Սահակյանի կողմից․ մանրամասներ«Առաջիկա ամիսները շատ բարդ կլինեն». ԱՀԿ-ն նախազգուշացնում է համաճարակի կրիտիկական կետի մասինԱՄՆ-ն պահանջում է դադարեցնել արցախյան պատերազմը«Ժողովուրդ». Կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել «Ժողովուրդ». ՌԴ-ն ընդունեց ի գիտություն․ ի՞նչ արձագանքի սպասենք«Հրապարակ». Ի՞նչ առաքելությամբ է կամավորագրվել Օմարի արծիվ-Նավակ ճոճողը«Հրապարակ». Ծառուկյանը քաղխորհրդի նիստ է արել«Հրապարակ». Փաշինյանը Քոչարյանի դիմաց պայմաններ է դրե՞լՄահացել է դերասան Սամվել Ղազարյանը «Հրապարակ». Արայիկ Հարությունյանի նամակը սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ«Genocide Watch». Քաղաքացիական բնակչության վրա ադրբեջանական ռազմական հարձակումները ռազմական հանցագործություններ ենԼՂ-ում մոտ 90 հազար մարդիկ են տեղահանվել, կորցրել իրենց տները, ունեցվածքը. ՄնացականյանԻնչպես է Հայաստանը վերաբերվում հակամարտության տարածքում միջազգային հսկողությամբ թռիչքների արգելման գոտի սահմանելու նախաձեռնությանըԶոհրաբ Մնացականյանն արդյունավետ է համարում Վաշինգտոնում ունեցած հանդիպումներըՌազմական լուծում գոյություն չունի. Թրամփի օգնականը՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման արդյունքների մասինԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը՝ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումներից հետոՀորդորում եւպահանջում եմ՝ մի՛ աշխատեք թուրքերի օգտին՝ տարածելով իրենց քարոզչական նյութերը. ԱբովյանԹշնամական ուժերի ոչնչացումը (տեսանյութ) Մենք սպասում ենք ոչ զինդադարի, այլ խաղաղության. ռուսական թատրոնի նոր տեսաուղերձը (Տեսանյութ) «Ռոման» նախապատրաստվում է առաջատար «Միլանի» դեմ հանդիպմանը (լուսանկար)ՇՏԱՊ. Որոնվում է 76-ամյա Հովհաննես ՄոսկովյանըԻրականությունը բացահայտվելու հատկություն ունի. Հայկ ԱյվազյանԲԱՄԲԱՍԱՆՔԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱՆՏԻՊ ԷՋԵՐ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ «ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ» ԳՐՔԻՑԹՈՂ ԷՐԴՈՂԱՆԸ ՀԻՇԻ ՀԻՏԼԵՐԻ ՎԵՐՋԸԱՐԱՔՍԻ ՀՈՎՏԻ ՄԱՐԳԱՐԻՏԸ ՎԻՐԱՎՈՐ ԷԹրամփը հայտարարել է Ղարաբաղի շուրջ բանակցություններում «շատ լավ առաջընթացի» մասինՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐՎԵՑԻՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՌԵԿՈՐԴՆԵՐԸՈչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել. ՊՆԹշնամին անգամ սեփական գիր չունի. բանաստեղծ Գագիկ Դավթյան 60-ամյա կնոջ դիակը կորել է ՆԱՏՕ-ական «ժողովրդավարության» բաստիոնները իրականում կանգնած են Արցախում տեղի ունեցող ողբերգությունների թիկունքում. ՄելքոնյանՊարոն Ծառուկյանի ազատության մեջ լինելն օրվա հրամայական էր. Աբովյան«ԹՈՒՐՔԻԱՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԻ ԱԳՐԵՍԻՎ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԱՐՑԱԽԻ ԴԵՄ»Վստահ եմ՝ ակնկալիքներ կարող է լինել ՌԴ-ի հետ աշխատանքի արդյունքում. Մելիք-ՇահնազարյանԶԱՐՄԱՆՔԻտալական ակումբն առաջիկա խաղում իր աջակցությունը կհայտնի Արցախին Կորոնավիրուսից մահացել է ՀՖԿՍՊԻ «ՖԻՄԱ» մարզական ակումբի ղեկավարըԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄ. ԽԱՂԱԹՂԹԵՐԸ ԲԱՑՎՈՒՄ ԵՆ««Արցախ, էս ինչ թանկ գին ունես. ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆՁՆՈՂՆԵՐԸԹուրքիայում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է առևանգման և ահաբեկչության վտանգի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода