Ականջներումս նրա ձայնն է. հետախույզ Գոգինյանը Ծնվեց, ամուսնացավ ու անմահացավ նույն օրը. hավերժ տանկիստը «Եթե պետք լինի, կմիանամ Հայոց բանակին» Լևոն Արոնյան VBET ՀՊԼ. «Ուրարտուն» սեփական հարկի տակ հաղթեց «Վանին» և գլխավորեց մրցաշարային աղյուսակը Ես էլ լուռ սգալու իրավունք և ուժ չունեմ, որդուս արյունը հրամայում է. Կարին Տոնոյան "Ադրբեջանը թուրքին պետք է, որպես խորդանոց` չուլան" Ո՛չ մի թիզ հող, տղե՛րք, շարունակեք պայքարել. Ինչ կասեր հերոս Ադամ Սահակյանը ռազմաճակատի ընկերներին. «Իրավունք TV»ին հյուրընկալվել է հերոսածին ծնողին Թուրքիայի ծովափնյա Անթալիա քաղաքում հզոր փոթորիկ է Հոկտեմբերի 19-ի ժամը 16։00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 108 դեպք․ ՀՀ ոստիկանություն Նիկոլ Փաշինյանը կրկին հանդիպել է արտախորհրդարանական ուժերի հետ


ԵՐԲ ԵՐԿԻՐԴ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻ ՁԵՌՔՈՒՄ Է

Վերլուծություն

«Այս դժվար ժամանակներում, աշխարհի չորս ծագերում, այդ թվում` մեր տարածաշրջանում, անխոհեմ ռեւիզիոնիստները փորձում են օգտվել միջազգային կարգի նշմարվող թուլությունից` իրական վտանգ ներկայացնելով միջազգային խաղաղության եւ անվտանգության համար: Պատմական իրողությունների սոցիալական ինժեներիան եւ նույնիսկ այլոց քաղաքակրթական ժառանգության յուրացումը դառնում են սովորական երեւույթ»,- սա Նիկոլի` ՄԱԿ-ի 75-ամյակին նվիրված ելույթի ամենասուր հատվածն էր: Մնացյալն ընդհանրապես դատարկ բաժակաճառ էր` վասն խաղաղության եւ կայունության: Եվ ոչ մի խոսք «սուլթան» Էրդողանի առավել քան ագրեսիվ պահվածքի եւ «կիրթ մարդ» Ալիեւի` լայնամասշտաբ պատերազմ նախապատրաստելու առավել քան ակնհայտ քաղաքականության մասին:

 

ԴՈՒՇԱՆԲԵԻ ՎԵՐԵԼԱԿԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԳԱԶԱԽՑԻԿ

ՄԱԿ-ի ամբիոնում կանգնած Նիկոլից մեկ բառ անգամ չլսեցինք Արցախի իրավունքների մասին: Չլսեցինք քրիստոնյա առաջին երկրի ղեկավարի աթոռը զավթած անձի շուրթերից հիշատակումը Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին, երբ ողջ քրիստոնյա աշխարհն է շատ բուռն արձագանքել այդ խայտառակությանը: Չլսեցինք Թուրքիայի գերագրեսիվ ու հրահրող քաղաքականության մասին ոչ միայն ուղղակի, այլեւ ակնարկներ այն բանի, որ վերջինս որեւէ հարեւանի հետ հաշտ չէ, Սիրիայում օկուպացիոն զորք ունի, իր ՆԱՏՕ-ի գործընկեր ու հարեւան Հունաստանի հետ է ծայրահեղ սրել իրավիճակը: «Չլսեցինք, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը նպատակ չունի հայկական շահը առաջ մղել ո՛չ երկրի ներսում, ո՛չ էլ առավել եւս միջազգային հարթակներում»,- արձանագրում է «Առաջինը Հայաստան» նախաձեռնության համահիմնադիր Աննա Մկրտչյանը: Իսկ հիմա` ամեխայտառակ դրվագի մասին, որի առնչությամբ ժաղովուրդը կասեր` բա դու տղամա՞րդ ես...

Խոսքը փոխանցենք անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանին. «Կհիշեք` ինչպես էր Աննա Հակոբյանը Մեհրիբանին հրավիրում Արցախ մուղամ լսելու: Այսօր (սեպտեմբերի 23-ին-խմբ.) Ադրբեջանում քննարկվում է` արժի՞ որ ադրբեջանցի զինվորները բռնաբարեն Աննա Հակոբյանին, երբ իրեն գերի վերցնեն, թե չարժի: Նույնիսկ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական ֆեյսբուքյան էջն է այդ թեմայով արտահայտվել: Ասել են. «Ադրբեջանի զինվորին վայել չէ նման բանը», բայց ակնհայտ է, որ թեման ավելի թեժացնելու համար է այդ «պաշտոնական պատասխանը»: Ասածս ինչ է. իմացեք ում եւ ուր եք հրավիրում, էլի...  Ի դեպ, պաշտոնական մակարդակով ադրբեջանական կողմից ես նման լկտիություն չեմ հիշում»: Եվ ի դեպ, ավելի ուշ Ալիեւի խորհրդականն էլ միացավ այդ «խրախճանքին»: Իսկ Նիկոլից` ոչ մի ծպտուն... Հայաստանի նախորդ ղեկավարների օրոք այդպիսի խայտառակ լպիրշություն անգամ վատ երազում չէինք կարող երեւակայել: Ճիշտ է, տիեզերական հավասարակշռության օրենքով Աննա Հակոբյանի` պացիֆիստական կոչերի եւ թրքասիրության «բումերանգն» այս դեպքում շատ արագ վերադարձավ եւ զարկեց տիկնոջ «ճակտին», սակայն իրերն իրենց անունով կոչենք` Նիկոլի պահվածքը չմոյի պահվածք է: Իսկ ամեն ինչ սկսվեց Դուշանբեի վերելակում: «Կիրթ մարդ» Ալիեւը իզութոզով ծախեց Նիկոլին ու պատմեց իրենց պայմանավորվածության մասին` որ Նիկոլին հանգիստ կթողնի լուծել «ներքին խնդիրները»: Ի՞նչ անուն ունի սա, որ իշխանությունը ուզուրպացրած անձը գնում է թշնամու հետ պայմանավորվելու, որ իրեն պայմաններ ապահովեն հայրենասեր ընդդիմության հարցերը լուծելու, իշխանության ինստիտուտների կիսատ մնացած բռնազավթումն ավարտի հասցնելու համար: Դա կոչվում է պետական դավաճանություն, ուրիշ անուն դա ունենալ չի կարող: Փաստացի մեր անվտանգության հաշվին պայմանավորվեց թշնամու հետ, որ թշնամին երկու տարի չի կրակի, այլապես Նիկոլը չէր կարողանալու 2018-ի աշնանը բռնի դադարեցնել ԱԺ-ի գործունեությունը եւ նշանակել արտահերթ ընտրություններ: Չէր կարողանալու շրջափակել դատարանները եւ մեկնարկել դատական իշխանության ամբողջական բռնազավթումը, որի վերջին ակորդները լսում ենք հիմա` Սահմանադրական դատարանի շենքում: Իսկ թշնամու լպիրշությանը չի հակադարձում, քանզի թշնամին պարզ ակնարկեց` մանրամասները պատմելու դեպքում Նիկոլը դրանց տակից դուրս չի գա: Դավաճանների հետ հենց այդպես էլ վարվում են, նրանց օգտագործում են եւ հետո դեն նետում: Ինչպես արձանագրում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը. «Իլհամ Ալիեւը ժամանակին լավ բռնացրեց Փաշինյանին վերելակում: Ընդամենը մի քանի րոպե ու Վիեննան եւ Սանկտ Պետերբուրգը ջուրն ընկան: Հիմա էլ Էրդողանն է վերելակի սպասում: Սպառնալիքները հնչեցրել, իրենք իրենց ղարաբաղյան հակամարտության կողմ են հայտարարել ու նստել սպասում են, թե երբ է Փաշինյանը մտնելու Էրդողանի կանչած վերելակի մեջ: Թշնամու խնդիրը պարզ է, կարծում եմ: Նրանց ուզածը Հայկական հարցի չեզոքացումն է: Որ էլ երբեք ոչ ոք չխոսի Ցեղասպանության մասին, չփորձի այդ հարցով Թուրքիային որեւէ բան բացատրել, առավել եւս` խոչընդոտներ ստեղծել Անկարայի համար»:

Զարհուրելի ճշմարտությունը հետեւյալն է` Դուշանբեի դավաճանության վերելակը կարող է դառնալ Հայաստանի եւ հայության մահվան գազախցիկ:

 

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՈԲԻԼԻԶԱՑՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

Հրանտ Մելիք-Շահնազարյանը հայկական գործոնի կատարյալ զրոյացման սպառնալիք է տեսնում. «Իրականում Էրդողանը պատրաստ է մեծ գին վճարել Հայկական հարցից ազատվելու համար: 2008-ին մենք տեսանք, թե որքան հեռու գնաց Թուրքիան իր այդ երազանքի հետեւից: Բայց հենց հասկացան, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դեռ Հայկական հարցի լուծում չի նշանակում, հետ կանգնեցին այդ գաղափարից: Իսկ հիմա տեսնում են, որ Հայաստանը բոլոր տեղերում հանգիստ զիջում է նույնիսկ այն, ինչը կենսական նշանակություն ունի մեզ համար: Այդ է պատճառը, որ որոշել են գնալ Ալիեւի հետքերով`սկզբից սպառնալ Հայաստանին, հետո վերելակում խոստանալ փոխել վարքագիծը` փոխարենը իհարկե ստանալով իրենց ամենաշատը հուզող հարցի լուծումը` Հայկական հարցի չեզոքացումը»: Քաղաքագետ Միհրան Հակոբյանն էլ արձանագրում է Նիկոլի թիմի գավառամիտ պրիմիտիվ խորամանկության հանգամանքը. «Ադրբեջանական քարոզչամեքենային հավատալն ու հղում անելը նախկին ընդդիմադիրների, նույն ինքը` այսօրվա իշխանավորների «շնորհն» է: Ես ոչ հավատում եմ, ոչ էլ` հղում եմ անում, բայց մի բան հարցնեմ. տղերք, որ երկու տարի անընդմեջ բաքվեցիների հետ քիրվայություն ու սիլի-բիլի էիք անում, մտքներովդ չէ՞ր անցնում, որ միջազգային հարաբերություններում «քցելն» ընդունված չէ: Մտքներով չէ՞ր անցնում, որ գալու է պահը, երբ թշնամուն ուղղված ձեր խնդրանքները հրապարակվելու են, ավելին` ձեր արածն ու չարածը նույն զամբյուղի մեջ փաթեթավորելու են ու տան գլխներիդ: Ասենք ու սորոսական սեմինարների ժամանակ ձեզ նման բաներ չեն սովորեցրել, բա ձեր ֆա՞յմը, բա ձեր բնա՞զդը: Դուք ինչքան վատ գիտեք թուրքերին, ինչքան վատ եք պատկերացնում, թե ինչ ասել է դիվանագիտություն»:

Իսկ ռազմական փորձագետ Ալեն Ղուլյանը տեղեկացնում է. «Ցանցում տեղեկություններ են հայտնվել, որ Թուրքիան երեկ առավոտյան (սեպտեմբերի 22-ին-խմբ.) Աֆրին քաղաքից այսպես կոչված Սիրիայի ազատ բանակի «Սուլթան Մուրադ» բրիգադի զինյալներից 50 հոգանոց խումբ է ուղարկել Ադրբեջան: Տեղեկությունը տարածել է Սիրիայի քրդական լրատվակայքերից մեկը, որի աղբյուրներին հաջողվել է ձեռք բերել նրանցից 40-ի անձնական տվայլներն ու 39-ի լուսանկարները»: Ցուցակն ու լուսանկարները հրապարակելուց հետո փորձագետը շարունակում է. «Բոլորը պատրաստություն են անցել թուրքական հետախուզական ստորաբաժանումներում: Նշվում է նաեւ, որ Թուրքիան «Ախրար Ալ Շարքիա», «Սուլթան Մուրադ», «Ալ Նուխբա» եւ «Սամսրկանդի դիվիզիա» խմբավորումներից մոտ 600 զինյալներ է ուղարկել Եմեն (Բաբ էլ-Մանդեբի նեղուց)` հետագայում Ադրբեջան ուղարկելու նպատակով: Ըստ կայքի` 275 զինյալներ ուղարկվել են Ադրբեջան օգոստոսին: Բացի այն, որ զինյալներն ամսական ստանալու են 2000 ԱՄՆ դոլար, նրանց խոստացել են նաեւ Թուրքիայի քաղաքացիություն»:

Այսինքն` թրքության բովանդակ ուժերի զորաշարժը մեր դեմ ակնհայտ է` (բոլոր փաստերը զետեղելու համար ոչ միայն թերթի, այլեւ հաստափոր գրքի էջերը չեն հերիքի), իսկ ի՞նչ է անում Նիկոլը: Նա զբաղված է Գագիկ Ծառուկյան կալանավորելով, ինչ է թե ԲՀԿ-ՀՅԴ-«Հայրենիք» դաշինքը մեծ հանրահավաք է նախաձեռնում: Իսկ նրա քարոզչամեքենան փորձում է բոլոր քչից-շատից հայրենասեր ուժերին ու գործիչներին «ռուսական շպիոն» պիտակել: Նաեւ արհեստական «արեւմտամետ» ընդդիմություն են բուծում` «Սասնա ծռերի» տեռորիստներ, «թուրքի շուն» լինելու ցանկություն հայտնած Լեւոն Շիրինյան, սեփական մոր դեմ ցուցմունք տված դեզերտիր Արման Բաբաջանյան... Այդ ամենը ոչ այլ ինչ է, քան պետական դավաճանի վարքագիծ: Դավաճանն էլ հո պոզով-պոչով չի...

Ընդդիմության համախմբման գործընթացը տեսնում ենք: Կատարյալ կոնսենսուս մինուս Նիկոլ տեսնում ենք: ՀՀԿ-ի գործիչներն էլ հերթով արձանագրում են, որ Քոչարյան-Սարգսյան, ՀՀԿ-«ԲՀԿ+» դաշինք հակասությունների թեման արհեստական է, չի բացառվում նաեւ հետագայում միասին գործելը: Սկզբում դա շեշտեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, իսկ հետո` ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Ծանրքաշայինների»` ակտիվ խաղի մեջ մտնելու պահը մոտենում է: Դրա հետ մեկտեղ մոտենում է այն պահը, երբ համազգային ըմբոստության հրդեհի հուրը մեր երկիրը կմաքրի պետական դավաճանների այդ բոլուկից: Իրավիճակը նմանվում է 2007-ի վերջի-2008-ի սկզբի զարգացումներին: Այն ժամանակ դավաճանախմբից երկիրը մաքրելն եղավ անցնցում Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի սկզբունքայնության շնորհիվ: Իսկ այս անգա՞մ ով կլրացնի սպարապետ Վազգենի թափուր տեղը...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ականջներումս նրա ձայնն է. հետախույզ ԳոգինյանըԾնվեց, ամուսնացավ ու անմահացավ նույն օրը. hավերժ տանկիստը«Եթե պետք լինի, կմիանամ Հայոց բանակին» Լևոն ԱրոնյանVBET ՀՊԼ. «Ուրարտուն» սեփական հարկի տակ հաղթեց «Վանին» և գլխավորեց մրցաշարային աղյուսակըԵս էլ լուռ սգալու իրավունք և ուժ չունեմ, որդուս արյունը հրամայում է. Կարին Տոնոյան"Ադրբեջանը թուրքին պետք է, որպես խորդանոց` չուլան"Ո՛չ մի թիզ հող, տղե՛րք, շարունակեք պայքարել. Ինչ կասեր հերոս Ադամ Սահակյանը ռազմաճակատի ընկերներին. «Իրավունք TV»ին հյուրընկալվել է հերոսածին ծնողին Թուրքիայի ծովափնյա Անթալիա քաղաքում հզոր փոթորիկ էՀոկտեմբերի 19-ի ժամը 16։00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 108 դեպք․ ՀՀ ոստիկանությունՆիկոլ Փաշինյանը կրկին հանդիպել է արտախորհրդարանական ուժերի հետՔննարկել ենք Արցախում տիրող իրավիճակը. եթե Կառավարությունը նպատակահարմար գտնի, կբացի փակագծերը. Էդուարդ ՇարմազանովՌուսաստանը հիմքեր ունի Լեռնային Ղարաբաղում հակաահաբեկչական գործողության համար. Փաշինյան (Տեսանյութ)Արցախյան ռազմաճակատում զոհվել է ձյուդոյի երիտասարդական հավաքականի անդամ Գոռ ՍարգսյանըԳործընկերություն՝ հրկիզողների հետ. Neues DeutschlandԹուրք ֆուտբոլիստ․ Խոզերն ուտում են ադրբեջանցի զինվորներինԻրանի սպառազինության արտահանումը կգերազանցի գնումը. Պաշտպանության նախարարՍիրիայից բերված վարձկանների համար պատերազմը հեշտ չի անցնում․ «ՌԻԱ Նովոստի»-ն` ԼՂ-ում «գաղտնի կռվող» վարձկանների մասինԵթե Ադրբեջանը համաձայնվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում փոխզիջմանը, ապա կարելի է ասել, որ փոխզիջման համար նախադրյալներ կան․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «ТАСС» գործակալությանըԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ՇՏԱՊԵՔ ՌԱԶՄԱՃԱԿԱՏ ԵՎ ԱՇԽԱՐՀԻՆ ՑՈՒՅՑ ՏԱՔ, ԹԵ ԻՆՉԻ Է ԸՆԴՈՒՆԱԿ ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴԸՈՎ ԿՀԱՋՈՐԴԻ ՊՈՒՏԻՆԻՆ․ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ՔԱՂԱՔԱԳԵՏ ՎԱԼԵՐԻ ՍՈԼՈՎԵՅԻՑՓաշինյանն ու Ալիևը պատրաստակամություն են հայտնել հանդիպել ՄոսկվայումԱրցախում զոհված Հովհաննես Մարկոսյանը մի քանի ամսից հայր էր դառնալու30 օրով կկասեցվի «Հայելու առաջ» հաղորդումը․ ՀՌՀՀայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Նազարյանը«Դպրոցի պարծանքը». ի՞նչ է պատմում Արցախում զոհված Արայիկ Էդիլյանի առաջին ուսուցիչըՈչնչացվել է Ադրբեջանի զինված ուժերի ծանր հրետանային բրիգադի շտաբի պետըԹուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու հեռանկար չեմ տեսնում. քաղաքագետԱդրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 19 զինծառայող. հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 729 էԹուրքիան շարունակում է բոլորին իշխելու իր ծրագրերը.Newsmedia.amՀանրապետությունում օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-ի և 21-ի ցերեկն աստիճանաբար կնվազիԶինվորի թիկունքը պահող Սահակ վարդապետըՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԵՐՐՈՐԴ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐՈՒ ՏՎՅԱԼՆԵՐԸԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ԸՆԴՈՒՆԵԼ, ԸՍՏ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԵՆՔ. ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՍՆԱԿԼԱՎՐՈՎԸ ԿՐԿԻՆ ՀՈՒՅՍ Է ՀԱՅՏՆԵԼ, ՈՐ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ԿՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԵՆ ՄՈՏԱԿԱ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ Ադրբեջանի հաղորդագրությունը, թե, իբր, Հայաստանը թիրախավորել է Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը, բացարձակ սուտ է. ՀՀ ՊՆ խոսնակՍիրիացի վարձկանը զարմացած է Ղարաբաղում հայ դիպուկահարների հնարավորությունների վրաԱՄՆ Կոնգրեսից Ղարաբաղի պատճառով կոչ են անում ՆԱՏՕ-ից հեռացնել ԹուրքիայինԱդրբեջանը վարձկաններին ստիպել է Հորադիզի շրջանում ակտիվ ռազմական գործողություններ ձեռնարկել. Զինդատախազության ներկայացուցիչՍյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները կհամակարգի ԳՇ նախկին պետ Արտակ ԴավթյանըԻրանն անպատասխան չի թողնի իր տարածք արկեր ընկնելու դեպքերըԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցով նիստը հետաձգվեցՎերջին մեկ օրում հակառակորդն ունեցել է 150 զոհ. ընդհանուր՝ 6259 զոհ. ԻնֆոգրաֆիկաԾանր ու համառ մարտեր են, հատկապես հարավում. Արծրուն ՀովհաննիսյանՋորկաեֆի որդին կարիերան կշարունակի Շվեյցարիայում«Իմ երկիրն իմ սրտում է» Մխիթարյանի նոր գրառումըՍիրիայից Ղարաբաղ գրոհայինների նոր խումբ է ուղարկվել. РИА НовостиԱրայիկ Հարությունյանն ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը. քննարկվել է Արցախում ստեղծված իրավիճակըՀայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 766 դեպք, մահերի թիվն ավելացել է 10-ովՍասուն Միքայելյանը ռազմաճակատում վիրավորվել էԱրյունաբանական կենտրոնին առաջին կարգի դրական արյուն է անհրաժեշտ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода