Մարտի դաշտում թողնված ադրբեջանցի ռազմագերին պատմում է Կրեմլում չգիտեն, թե Ղարաբաղի հարցում ինչ առաջընթացի մասին է խոսել Թրամփը ՊԲ հրետանին թիրախային հարվածներով ոչնչացնում է թշնամու հերթական զորախումբը Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն. ՊԲ Ալիեւը նշել է Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման պայմանը Ադրբեջանի ԱԳ նախարարը ՄԽ համանախագահների հետ քննարկում է ունեցել «Ժողովուրդ». Պատմական հանդիպումը կազմակերպվել էր Բակո Սահակյանի կողմից․ մանրամասներ «Առաջիկա ամիսները շատ բարդ կլինեն». ԱՀԿ-ն նախազգուշացնում է համաճարակի կրիտիկական կետի մասին ԱՄՆ-ն պահանջում է դադարեցնել արցախյան պատերազմը Մահացել է դերասան Սամվել Ղազարյանը


17-ամյա աղջիկը հաստատել է, որ իրեն խաբեությամբ են Գարդասիլի պատվաստել

Նորություններ

17-ամյա աղջիկը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է, որ նրա մոտ տեսողական խնդիրներ են առաջացել Գարդասիլի պատվաստում ստանալուց հետո, ընդ որում՝ աղջիկը չի էլ իմացել, որ իրեն պոլիկլինիկա են հրավիրել հենց այդ պատվաստումն ստանալու համար։

«Ինձ զանգահարեցին ասեցին, որ պետք է հերթական պատվաստումը ստանամ, ես էլ գնացի ու ստացա։ Պատվաստումից մի քանի րոպե անց արդեն ինձ շատ վատ էի զգում, միանգամից թուլություն և դող զգացի ամբողջ մարմնումս, քթից սկսեց արյուն գալ, գլուխս պտտվում էր, մի խոսքով՝ հազիվ էի ոտքի վրա կանգնում։ Հասա տուն ու զգացի, որ կամաց-կամաց տեսողությունս թուլանում է, իսկ մի որոշ ժամանակ անց՝ արդեն համարյա ոչինչ չէի տեսնում»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում այս մասին այսօր պատմում է օրեր առաջ «Արմենիա» պոլիկլինիկայում գարդասիլային պատվաստման ենթարկված անչափահաս աղջիկը, ում անունը չենք հրապարակում ՝ անձնական տվյալների պաշտպանության նկատառումով։

Լրատվամիջոցի հետ զրույցում աղջիկը հաստատում է՝ մինչ պատվաստման ենթարկվելն իրեն բացարձակ լավ է զգացել, ոչ մի տեսակի առողջական խնդիր կամ բողոք չի ունեցել. «Ինձ զանգեցին ասեցին, որ պետք է հերթական պատվաստումը ստանամ, ես էլ գնացի պոլիկլինիկա։ Միայն ինքնազգացողությունս ամբողջովին վատանալուց հետո, երբ ստիպված ընտանիքիս անդամների հետ միասին նորից գնացինք պոլիկլինիկա, միայն այդ ժամանակ եմ իմացել, որ գարդասիլային պատվաստում եմ ստացել, մինչ այդ պոլիկլինիկայում ինձ չեն ասել, թե ինչ պատվաստում է դա։

Պատվաստումից առաջ պոլիկլինիկայում նրանք պետք է ճշտեին իմ քաշը, ալերգի՞կ եմ, թե ոչ, պետք է ինձ զգուշացնեին, որ պատվաստումից հետո ես մի քանի ժամ պետք է հանգիստ վիճակում լինեմ, գիրք չկարդամ, հեռախոսին ու համակարգչին չնայեմ, իսկ ես այդ ամենի մասին չգիտեի, որովհետև ինձ չէին տեղեկացրել և ես անմիջապես պատվաստումից հետո շտապեցի անգլերենի պարապմունքի։ Ձևի համար պոլիկլինիկայի մուտքի մոտ տաքությունս չափեցին, նույնիսկ չիմացա էլ տաքություն ունե՞մ, թե՞ ոչ ու ասեցին, որ անցնեմ պատվաստումը ստանալու։ Իսկ երբ արդեն ինքնազգացողությունս բոլորովին վատթարացած վերադարձա այնտեղ՝ պատկերացնո՞ւմ եք՝ գրեթե ոչինչ չէի տեսնում, դողէրոցք մեջ՝ ինձ ո՛չ ավել, ո՛չ պակաս դիագնոզ են տալիս, թե իբր գլխուղեղի չորրորդ փորոքի ուռուցք ունեմ, դա է պատճառը, իբր որ չեմ տեսնում, ասացին՝ վերցրու այս ուղեգիրն ու գնա ստուգում անցի Սբ. Աստվածածին բժշկական կենտրոնում»։

Գարդասիլային պատվաստումից հետո առողջական խնդիրներ ունեցող աղջիկը հուզմունքով պատմում է՝ «Արմենիա» պոլիկլինիկայում գլխուղեղի իբր ուռուցք ունենալու մասին լուրը կես մարդ է դարձրել իրեն, բայց ավելի շատ մոր համար է անհանգիստ.«Մինչ Սբ. Աստվածածին բժշկական կենտրոն հասնելը՝ երբ վիճակս ավելի էր վատթարանում, մայրս կես մարդ էր դառնում, երևի մտածում էր՝ վերջ...Այնտեղ բժշկական հետազոտություններ անցա, պարզվեց որևէ խնդիր՝ գլխի հետ կապված չունեմ, նյարդաբանական խնդիրներ ևս չհայտնաբերվեցին, որով կարող էր պայմանավորված լինել տեսողությանս վատթարացումը։ Բժիշկներն ասում էին, որ այդ առումով ինձ մոտ ամեն ինչ նորմալ է։ Պարզելու համար տեսողությանս հետ կապված խնդիրները, ինձ ուղեգիր տվեցին Մալայան ակնաբուժական հիվանդանոց, որտեղ պարզվեց, որ ես օպտիկական ակնոցի կարիք ունեմ։ Մինչ այս երբեք օպտիկական ակնոց չեմ կրել, իմ ֆիզիկական վիճակից, առողջությունից ու ինքնազգացողությունից երբեք չեմ բողոքել»։

«Փաստինֆո»-ի հետ զրույցի ընթացքում դեռահաս աղջիկն անհանգիստ ու հուզված էր.«Կարո՞ղ է ես այլևս չկարողանամ շարունակել պարս, ախր շատ եմ սիրում պարել, չեմ հասկանում՝ հիմա միշտ ակնոցնե՞ր եմ կրելու, բայց ես երբեք չեմ բողոքել իմ տեսողությունից։ Սրա պատճառով ամեն ինչից հետ ընկա՝ դպրոց ու անգլերենի դասընթացների չեմ կարող գնալ, պարի՝ նույնպես։ Մի խոսքով՝ սա վերջին պատվաստում էր, որին ես այլևս կգնամ...»։

Մեր այցի ժամանակ՝ տանն էին աղջկա եղբայրն ու տատիկը։ Վերջինս զայրացած էր, ասում էր՝ տանջանքով ու դժվարությամբ երեխա ենք պահում մեծացնում, որ տանենք՝ առանց իմանալու մեր էրեխուն էս օրին գցեն ու տուն ուղարկե՞ն։ Իսկ եղբայրը տեղեկացրեց, որ պատրաստվում են դիմել դատարան։

«Թող որևէ կողմ չփորձի հերքել իրականությունը»,- նշում է եղբայրը՝ նշելով, որ բժշկական հետազոտությունների հետ կապված բոլոր փաստաթղթերն իր ձեռքի տակ են, պատրասվում է դատական հայց ներկայացնել «Արմենիա» պոլիկլինիկայի և այնտեղ աշխատող անպատասխանատու բուժանձնակազմի դեմ. «Ի վերջո, ինչքա՞ն կարելի է հանդուրժել այդ բուժհաստատությունում տիրող ամենաթողությունը, ի՞նչ ասես լսում և տեսնում ենք այտեղից և ահա՝ մեկն էլ քույրս է... Այսքանից հետո բուժհաստատություններում մեզանից գումարներ են գանձել՝ որպեսզի ախտորոշեն և բուժման կուրս նշանակեն անհայտ ծագման ինչ – որ պատվաստման հետևանքով քրոջս տեսողության հետ առաջացած խնդիրների համար»,- ցայրացած ասում էր աղջկա եղբայրը։

Աղջկա մայրը մեր զրույցի պահին գտնվում էր աշխատավայրում։ Մեզ տեղեկացրին, որ երեկ՝ «Փաստինֆո» լրատվականի հրապարակած հոդվածից հետո աղջկա մոր հետ են կապվել ՀՀ կառավարությունից՝ վարչապետի աշխատակազմից ու տեղեկացրել, որ լիարժեք կուսումնասիրեն դեպքը և համապատասխան քայլեր կձեռնարկեն՝ բացահայտելու դեպքին առնչվող բոլոր մանրամասները։

Այսպիսով, 17-ամյա աղջկա հետ կատարվածն ապացուցեց, որ Հայաստանում շարունակում են խոբեությամբ «Գարդասիլ» կոչված աղբը պատվաստել։ Այն դեպքում, երբ գործող իշխանավորների եւ անձամբ Նիկոլի ընտանիքի կանայք այդպես էլ զերծ են մնացել դրանից։ Իհարկե, խաբեությամբ պատվաստում կատարողները քրեական հանցագործություն են կատարլ։ Սակայն իրականությունն այն է, որ սա կազմակերպված խմբակային հանցագործություն է, ՀՀ առողջապահության համակարգի եւ երկրի ղեկավարության մասնակցությամբ։ 

Մարտի դաշտում թողնված ադրբեջանցի ռազմագերին պատմում էԿրեմլում չգիտեն, թե Ղարաբաղի հարցում ինչ առաջընթացի մասին է խոսել ԹրամփըՊԲ հրետանին թիրախային հարվածներով ոչնչացնում է թշնամու հերթական զորախումբըԱղմուկը վախեցրել է ԶելենսկունԳիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն. ՊԲԳիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն. ՊԲՍիրիացի վարձկանները՝ վախեցած, զենքը գցած փախնում են.NEWSMEDIA.amԱլիեւը նշել է Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման պայմանըԱդրբեջանի ԱԳ նախարարը ՄԽ համանախագահների հետ քննարկում է ունեցել«Ժողովուրդ». Պատմական հանդիպումը կազմակերպվել էր Բակո Սահակյանի կողմից․ մանրամասներ«Առաջիկա ամիսները շատ բարդ կլինեն». ԱՀԿ-ն նախազգուշացնում է համաճարակի կրիտիկական կետի մասինԱՄՆ-ն պահանջում է դադարեցնել արցախյան պատերազմը«Ժողովուրդ». Կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել «Ժողովուրդ». ՌԴ-ն ընդունեց ի գիտություն․ ի՞նչ արձագանքի սպասենք«Հրապարակ». Ի՞նչ առաքելությամբ է կամավորագրվել Օմարի արծիվ-Նավակ ճոճողը«Հրապարակ». Ծառուկյանը քաղխորհրդի նիստ է արել«Հրապարակ». Փաշինյանը Քոչարյանի դիմաց պայմաններ է դրե՞լՄահացել է դերասան Սամվել Ղազարյանը «Հրապարակ». Արայիկ Հարությունյանի նամակը սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ«Genocide Watch». Քաղաքացիական բնակչության վրա ադրբեջանական ռազմական հարձակումները ռազմական հանցագործություններ ենԼՂ-ում մոտ 90 հազար մարդիկ են տեղահանվել, կորցրել իրենց տները, ունեցվածքը. ՄնացականյանԻնչպես է Հայաստանը վերաբերվում հակամարտության տարածքում միջազգային հսկողությամբ թռիչքների արգելման գոտի սահմանելու նախաձեռնությանըԶոհրաբ Մնացականյանն արդյունավետ է համարում Վաշինգտոնում ունեցած հանդիպումներըՌազմական լուծում գոյություն չունի. Թրամփի օգնականը՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման արդյունքների մասինԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը՝ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումներից հետոՀորդորում եւպահանջում եմ՝ մի՛ աշխատեք թուրքերի օգտին՝ տարածելով իրենց քարոզչական նյութերը. ԱբովյանԹշնամական ուժերի ոչնչացումը (տեսանյութ) Մենք սպասում ենք ոչ զինդադարի, այլ խաղաղության. ռուսական թատրոնի նոր տեսաուղերձը (Տեսանյութ) «Ռոման» նախապատրաստվում է առաջատար «Միլանի» դեմ հանդիպմանը (լուսանկար)ՇՏԱՊ. Որոնվում է 76-ամյա Հովհաննես ՄոսկովյանըԻրականությունը բացահայտվելու հատկություն ունի. Հայկ ԱյվազյանԲԱՄԲԱՍԱՆՔԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱՆՏԻՊ ԷՋԵՐ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ «ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ» ԳՐՔԻՑԹՈՂ ԷՐԴՈՂԱՆԸ ՀԻՇԻ ՀԻՏԼԵՐԻ ՎԵՐՋԸԱՐԱՔՍԻ ՀՈՎՏԻ ՄԱՐԳԱՐԻՏԸ ՎԻՐԱՎՈՐ ԷԹրամփը հայտարարել է Ղարաբաղի շուրջ բանակցություններում «շատ լավ առաջընթացի» մասինՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐՎԵՑԻՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՌԵԿՈՐԴՆԵՐԸՈչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել. ՊՆԹշնամին անգամ սեփական գիր չունի. բանաստեղծ Գագիկ Դավթյան 60-ամյա կնոջ դիակը կորել է ՆԱՏՕ-ական «ժողովրդավարության» բաստիոնները իրականում կանգնած են Արցախում տեղի ունեցող ողբերգությունների թիկունքում. ՄելքոնյանՊարոն Ծառուկյանի ազատության մեջ լինելն օրվա հրամայական էր. Աբովյան«ԹՈՒՐՔԻԱՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԻ ԱԳՐԵՍԻՎ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԱՐՑԱԽԻ ԴԵՄ»Վստահ եմ՝ ակնկալիքներ կարող է լինել ՌԴ-ի հետ աշխատանքի արդյունքում. Մելիք-ՇահնազարյանԶԱՐՄԱՆՔԻտալական ակումբն առաջիկա խաղում իր աջակցությունը կհայտնի Արցախին Կորոնավիրուսից մահացել է ՀՖԿՍՊԻ «ՖԻՄԱ» մարզական ակումբի ղեկավարըԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄ. ԽԱՂԱԹՂԹԵՐԸ ԲԱՑՎՈՒՄ ԵՆ««Արցախ, էս ինչ թանկ գին ունես. ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода