ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եթե չտեսնեի գյուղացիների վիճակը կողմ չէի քվեարկի. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ. տեսանյութ

03.09.2018 16:46 Հրապարակումներ
Եթե չտեսնեի գյուղացիների վիճակը կողմ չէի քվեարկի. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ. տեսանյութ

ՍԻՄ նախագահ, պատգամավոր Հայկ Բաբուխանյանը այսօր ԱԺ-ում իր դժգոհությունը հայտնեց Սեւանա լճից ջուր բաց թողնելու հարցերի վերաբերյալ, մասնավորապես որ կառավարության ներկայացուցիչը չէր տիրապետում օրենքի նախագծի հետ կապված ֆինանսատնտեսական կողմին. <Եթե մենք այստեղ հարցեր ենք բարձրացնում, ապա պետք է ստանանք դրանց պատասխանը>,- դիմելով կառավարության ներկայացուցչին ասաց ՍԻՄ նախագահը: <Մասնավորապես հարցը վերաբերում է, ինչքան գումար եք նախատեսում, Սեւանի ջրից առաջացած, ստանալ լրացուցիչ էլեկտրոէներգիայի վաճառքից եւ ուր են գնալու այդ գումարները: Իմ կողմից եղավ կոնկրետ առաջարկ, քանի որ ջրի ուշացման պատճառով Կոտայքում, Արարատում, Արտաշատում, Մասիսում գյուղացիները ունեցան բերքի կորուստներ, իրենց 2018 թվականի ջրի վարձը փոխհատուցեն այդ լրացուցիչ գումարներից: Եթե չտեսնեի գյուղացիների վիճակը կողմ չէի քվեարկի >:

Այնուհետ Հ. Բաբուխանյանը նշեց, որ այս տարվա ոռոգման սեզոնին ծախսվել է 56 միլիոն խորանարդ մետր ավել ոռոգման ջուր. <եթե այդ ջրով ջրվել են նույն ցանքատարածությունները, ապա ո՞ւր է գնացել 56 միլիոն խորանարդ մետր ջուրը>:

Իր վերջնական խոսքում ջրային տնտեսության նախագահ Ինեսա Գաբայանը ասաց, որ <վերջնական թվեր այսօր չենք կարող ներկայացնել, քանի դեռ վերջնական հավելյալ ջրի ծավալներ չունենք,  մենք մինչեւ 40 (միլիոն խորանարդ մետր ջուր), բայց պետք է աշխատենք գուցե 25-ով բավարարվենք: Ցույց կտա գործընթացը>:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА