«Այս իրականության մեջ միայն ապուշներ են պետք, որոնց հեշտ լինի կառավարել». ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆ  

Մշակութային

«Իրավունք TV»-ի հյուրն է բեմադրիչ, ռեժիսոր, դրամատուրգ ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆԸ

-Պարոն Չալիկյան, ո՞րն է այսօրվա հայ կինոյի ասելիքը:

-Գիտեք, չի կարելի խոսել մի բանի մասին, ինչը չկա:

-Ինչո՞ւ չկա:

-Չկա, որովհետեւ կինոն ինքնաբավ արվեստ չէ, ինչպես որ ցանկացած արվեստ: Ինքը իրենով պայմանավորում է երկիր: Եթե ես չգիտեմ երկիրն ուր է գնում, ինչ խնդիրներ ունի, ապա արվեստը կորցնում է իր նշանակությունը, որովհետեւ այսօր հատկապես այս ծայրահեղ իրավիճակում պետք է հոգեւոր դաշտում ձեւավորել այն երկիրը, որը ակնկալում ենք ունենալ քաղաքական դաշտում վաղը: Բայց եթե երկրի տերերն իրենց հավակնողները չունեն, այդ տեսիլը շատ ավելի աղետալի է, քան մեր ընդհանուր պատկերացումն է, այդ դեպքում արվեստը դառնում է ինքնաբավ եւ չի ծառայում իր բուն նպատակին: Չի կարող հիվանդ երկրում առողջ կինո լինել: Բայց եթե երկիրն ունենա առողջ կինո, եթե այդ խնդիրը դնի իր առաջ, չի կարող այդ երկիրն արդեն անառողջ լինել: Այսինքն` շատ կարեւոր է, եթե կինոն, մասնավորապես,  թատրոնը երկրի առողջության գրավականն են այսօր, իրենք դարձել են հիվանդության սինդրոմը այդ նույն երկրի: Եվ այդ առումով ինքը պետք է այդ առողջության բնութագիրը լինի, բայց եթե երկիրը հիվանդ է, արվեստը պետք է փորձի ինքը առողջանալով, առողջացնել երկիրը, որովհետեւ այստեղ, կրկնում եմ մի շատ հայտնի փիլիսոփայի խոսքը` կարող է շատ զարգացած երկիրը չունենալ բարձր արվեստ, բարձր  թատրոն, կինո, բայց եթե կա այդ թատրոնը, ապա բացառվում է, որ այդ երկիրը զարգացած չլինի:

-Հայրենական մեծ պատերազմի տարիներին էլ մեր երկիրը լավ վիճակում չէր, բայց ստեղծեցինք լավ գործեր, արվեստը ծաղկում էր ապրում: Էլի կար այդ հիվանդությունը, բայց չէ՞ որ զարգանում էր արվեստը:

-Բնականաբար, ես նաեւ բախտավորություն եւ դժբախտություն եմ ունեցել սովետական համակարգում ապրելու: Տարբերությունը հսկայական է մշակույթի առումով: Եթե նախկինում կար շատ հզոր գրաքննություն` ցենզուրա, ապա դա միայն գաղափարական էր: Այսինքն` գաղափարով դու մի հակասիր երկրի ընդհանուր ուղեծրին, բայց մնացած հարցերում դու պարտավոր ես որակ ստեղծել: Որակի հարցում շատ խստապահանջ էին: Իսկ այսօր շատ ավելի հզոր  ցենզուրա է, շատ ավելի խայտառակ: Ինչ ուզում ես արա, բացարձակ ազատ ես, հանկարծ որակ չստեղծես: Իսկ առանց որակի, արվեստ չի լինում: Ու այն, ինչ- որ այսօր մատուցում են, արվեստի հետ կապ չունի:

- Խորհրդային Միության տարիներին ավելի շատ էին պատմական ֆիլմեր նկարահանում, քան հիմա: Ինչո՞ւ հիմա երբ ազատ ու անկախ ենք, չեն նկարահանում: Միայն մի քանի ֆիլմ  են նկարահանել ու դրանով սահմանափակվել:

-Նախ` մենք պետականություն չունենք: Այս ամեն ինչը թվացյալ է: Ավելին` եթե չունենայինք, գոնե այդ չունենալու մտահոգությունը կունենայինք: Այս վիճակը շատ վտանգավոր է: Եվ երբ Դուք ասում եք նախկինում նկարահանվում էին պատմական, հայրենասիրական ֆիլմեր, իհարկե, դա կար: Բայց արվեստի խնդիրը պատմությունը ներկայացնելը չի:

-Բայց չէ՞ որ դրանով ոգեւորում ենք մեր սերնդին:

-Այդ խնդիրն էլ կա: Ամեն ինչի մեջ պետք է այդ հայրենաստեղծությունը լինի: Բայց արվեստն ավելի մեծ առաքելություն ունի: Արվեստի խնդիրը` արվեստ մատուցելն է, որի դեպքում մարդը եթե այդ արվեստի ընկալումն ունի, ինքը չի կարող արժեքներ չկրեր, այդ դեպքում  նաեւ հայրենիքի արժեքը:

-Արվեստի միջոցով մենք աշխարհին ասելիք ունենք: Մոտենում է 1915 թվականի ապրիլի 24-ի Ցեղասպանության օրը: Մենք այդ օրվան նվիրված նոր նկարահանած ֆիլմեր ունե՞նք:

-Այդ ասելիքը նախ պետք է երկրի քաղաքական դաշտը, երկրի տերերն ունենան:

-Երկրի տերերը կարող է չմտածեն կամ չեն էլ ուզում մտածեն, բայց մենք ունենք տաղանդավոր ռեժիսորներ, կինոռեժիսորներ, որոնք կարող են, չէ՞ արվեստի միջոցով մեր պատմությունը ներկայացնել:

-Ես դա իմ բարձի տակ կարող եմ միայն ստանալ, որովհետեւ հասարակական դաշտում պետական գոնե  գիտակցություն է պետք: Ես ո՞նց կարող եմ իմ տանը թատրոն խաղալ կամ իմ բարձի տակ ֆիլմ նկարել:

-Փորձե՞լ եք նման ծրագիր ներկայացնել ԿԳՄՍ նախարարությանը:

-Բա որ հանկարծ համաձայնե՞ն: Նշանակում է` ես ինձ պետք է վաճառեմ եւ անեմ բաներ, որոնք հարիր չեն արվեստին: Ես այս երկրում չեմ ապրում: Ես իմ երկրում եմ ապրում... Ես չեմ կարող գնալ միջնադար եւ Չինգիզ խանին համոզել, որ ինձ օգնի:

Ես այնքան ուրախ եմ, որ այսօր չեն նկարում հայրենասիրական, պատմական  ֆիլմեր:

-Ինչո՞ւ...

Կպղծեին այդ ամեն ինչը, կավերեին:  Նժդեհ են նկարում եւ ոչնչացնում են Նժդեհին: Ո՞նց կարելի է: Արվեստում առաջին  հերթին պետք է մակարդակ լինի, դրանից հետո արդեն նոր այդ մակարդակով կարելի է որոշել, թե ինչ ես նկարում: Բայց եթե այդ ընկալումը չկա, նույնիսկ արվեստի մասին ճշմարիտ պատկերացումը չկա, ես գոհ եմ, որ չեն նկարում: Ինչի՞ նման կլիներ, եթե այս երկիրը նաեւ հարուստ լիներ: Ինչ պիղծ արժեքներ պետք է ծնվեին: Եկեք ընդունենք ի սկզբանե, որ այս երկիրը Հայաստանը չէ: Մենք պետք է իրական Հայաստանը կայացնենք:

-Երկրի ձայնը նաեւ մշակույթի գործիչներն են: Ինչո՞ւ են այսօր շատ քիչ մարդիկ խոսում:

-Այսօր մտավոր շերտ, մտավորականություն չկա, բայց ոչ թե այս ժողովուրդը հանկարծ անշնորհք դարձավ: Բնականաբար, անշնորհք չի դարձել ազգը, կան փայլուն աչքերով երիտասարդներ, որոնք կարող են մեծ գործեր անել, բայց գործելու դաշտ չկա: Այսինքն` մենք զոհեր ենք պատրաստում, որովհետեւ այս իրականության մեջ միայն ապուշներ, տգետներ են պետք, որոնց հեշտ լինի կառավարել: Իսկ օժտվածները ոչ մեկն իր գործով չի զբաղվում:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

https://iravunk.com/sim/?p=281675&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ