Ծաղրանկարչի մենաշնորհը  յուրացրել են քաղաքական գործիչները. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱԼԻԿՅԱՆ   

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է Հայաստանի ճարտարապետների միության, նկարիչների միության, դիզայներների միության և ծաղրանկարիչների միության անդամ, ճարտարապետ, ծաղրանկարիչ, քանդակագործ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ  ՉԱԼԻԿՅԱՆԻ հետ:

-Պարոն Չալիկյան, ինչպե՞ս եք վերաբերվում այն իրողությանը, որ գլխավոր դատախազությունը որոշել է պետականացնել Նկարիչների միության շենքը:

-Դա միայն նկարիչների խնդիրը չի: Դա համակարգված գործընթաց է կրթական ու մշակութային միավորները կազմաքանդելու, մեր ինքնությունը, մեր պատմությունը մեզնից օտարելու միտումն է:Մենք հոգևոր ժողովուրդ ենք և առանց հոգևոր արժեքների գերակայության մենք դադարում ենք հայ լինել.

Մենք ծով էինք, դարձանք լիճ,

 Քանզի մենք ենք` մեզ դահիճ

Կաթիլ, կաթիլ ցնդելով`

Այսպես դառնում ենք ճահիճ:

-Ինչպե՞ս կբնութագրեք կերպարվեստի արդի մակարդակը:

-Եթե թույլ տանք, որ այս կազմաքանդման գործընթացը իրականանա, այլևս ավելորդ կլինի այս հարցին պատասխանել: Արվեստը ծաղկում է, երբ ժողովուրդը վերելք է ապրում, և իշխանությունները խրախուսում են այն: Ճգնաժամային պայմաններում արվեստը նույնպես ճգնաժամ է ապրում, բացառապես ծաղրանկարչության: Այս ասպարեզում ծաղրանքի ենթակա երևույթները շատացել են, բայց քչացել են այն վերհանողների ռիսկերը: Պետք չէ հուսալքվել: Ամեն խնդիր իր մեջ որպես հակադարձում կրում է այն հաղթահարելու ներուժ: Արվեստագետն առանց գերխնդիրների չի կարող ապրել: Մեզ է վիճակված այս սպառնալիքներին որպես հակադարձում տեսնել մեր ազգային երազը իրականություն դարձնելու բացառիկ հնարավորությունը:

Մենք աշխարհի աղն ենք

Նենգ աշխարհի խաղն ենք,

Թեկուզ աշխարհն էլ չուզի,

Մենք աշխարհի վաղն ենք:

-Ձեզ չի՞ հուսահատեցնում այսօրվա համատարած հուսահատությունը: Ինչպե՞ս է այս իրավիճակը գնահատում ծաղրանկարիչը:

-Մեր արդի իրականությունն արդեն իսկ ծաղր է: Ծաղրանկարչի մենաշնորհը յուրացրել են քաղաքական գործիչները: Ինչի նման կլիներ, եթե այս նվաստացուցիչ համակարգում մեզ լավ զգայինք: Մենք թույլ չպետք է տանք, որ մեր մեջ մարի ապագա հզոր Հայաստանի տեսիլքը, մեր պատմական Հայաստանի, մեր Չարենցի և Տերյանի Երկիր Նաիրին:

-Ի՞նչ կասեք Երևանում տեղադրվող արձանների առատության մասին:

-Բնավ էլ արձանների առատությունը չի, որ այս հարցն է առաջացնում: Այլ այդ արձանների որակի խնդիրն է: Այնպիսի համաշխարհային մշակույթի կենտրոններ` ինչպիսիք են Հռոմը, Ֆլորենցիան, Աթենքը, Փարիզը: Այդ քաղաքներում քայլելիս երբեք չես հոգնում` հանդիպելով արվեստի կոթողների: Քանի որ նրանք իսկապես արվեստի կոթողներ են: Արժեքավոր արվեստից մարդը երբեք չի հոգնում: Հոգնեցնում է սխալ մեկնաբանությամբ հուշարձանը: Ինձ դուր չի գալիս Արամ Մանուկյանի հուշարձանի մեկնաբանությունը: Ի՞նչ է նշանակում պետական դրոշը փաթաթել անձնական մարմնի վրա: Դա, ի վերջո, կարդացվում որպես է կանացի շրջազգեստ: Ինձ դուր չի գալիս հայ բարերարների ծառուղին: Ասես հեղինակը ոչ թե հավերժացրել, այլ հավերժության գիրկն է ուղարկել նրանց: Ինձ դուր չի գալիս Օհան Դուրյանի անդամահատված հուշարձանը, որը նույնպես խնդիրներ ունի մեկնաբանության հետ : Շատ բաներ ինձ դուր չեն գալիս, բայց ես չեմ ուզում քար նետել իմ կոլեգաների վրա, քանի որ նրանք չեն դադարում լինել բարձրակարգ մասնագետներ:

-Դուք հաշված րոպեների ընթացքում կարողանում եք բացահայտել մարդու էությունը: Ձեր ապագա գրքի անունն էլ դրել եք «Թափանցիկ դիմակներ»: Ինչպե՞ս կբացահայտեք ինքներդ Ձեզ:

Թույլ տվեք պատասխանեմ բանաստեղծորեն.

-Ես խաչբառ եմ`

Ուղիղ ու թեք,

Իմ մոգոնած անուններով անմեկնելի,

Իսկ լուծողներ որքան ուզեք:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=281431&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ