Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն Պետրոսյան

Տեսանյութեր

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, հայտարարել է, թե «պետք է ունենալ այդ միլիոնուկեսի ազգանունները՝ որտե՞ղ, ինչպե՞ս, ի՞նչ պայմաններում կոտորվեցին, որպեսզի դա լինի շատ թիրախային»։ Նրա գնահատմամբ` «իրական Հյաաստանը տալիս է այդ հնարավորությունը նաեւ ցեղասպանության այդ բացթողումը դարձնել իրականություն»։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԱՍԱԼԱ-յի նախկին անդամ, Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող, քաղաքագետ-թուրքագետ ՎԱԶԳԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ:

— Անդրանիկ Քոչարյանն իր հայտարարությամբ, թե` Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել` ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված հայրենակիցների ամբողջ ցանկը, ըստ էության, քննարկման առարկա դարձրեց, թե արդյոք միլիոնուկես են եղել ցեղասպանության զոհերը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Այդ հարցը կարող է տալ թուրքը` Թուրքիայի պատմաբանների միությունը, Էրդողանն ու Ալիեւը, բայց եթե մարդն ինքն իր անունը հայի անուն է դնում եւ նմանատիպ հայտարարություն է անում, նշանակում է, որ հայ չէ: Իսկ եթե հայ չէ, անկեղծ ասած, բացարձակապես ցանկություն չունեմ իրեն պատասխանելու: Բայց որպեսզի մնացած ազգերի, պատմաբանների համար ավելի պարզ լինի, ասեմ, որ երբ աշխարհի 30 եւ ավել երկիր դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, դրանք պետություններ են, ոչ թե անհատներ, ինչը նշանակում է, որ բոլոր հիմքերը կան, ամբողջ փաստաթղթերը կան: Եվ եթե մի քանի հայանուն կենդանի իրենք իրենց վերապահում են այդպիսի հայտարարություններ անել, դա իրենց խնդիրն է, ոչ թե` մեր ժողովրդի: Հետեւապես, մեր ժողովուրդը չպետք է մտնի սրանց կողմից առաջ քաշած օրակարգերի մեջ: Իրենք ցանկանում են մեզ ոչնչացնել, իսկ ոչնչացնելու համար կեղծ օրակարգեր են գցում եւ դրանցով շարժվում են առաջ:

— Իսկ ինչպե՞ս կգնահատեք Ոսկեպարի շուրջ ստեղծված իրավիճակը: Իշխանական մամուլը գրում էր, թե այս անգամ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից տավուշցիները գոհունակություն են հայտնել:

— Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել: Նիկոլ Փաշինյանն էլ ժամանակին գոռում էր` «Արցախը Հայաստան է եւ վերջ», բայց հանձնեց: Այս մարդը եթե ասի` մածունը սպիտակ է, պետք է կասկածել` կա՛մ մածունի, կա՛մ սպիտակ գույնի էության մասին: Նիկոլը ստի, կեղծիքի, խաբեբայության, դավաճանության օրակարգով եկել է եւ իշխում է Հայաստանին: Հիմա ով ուզում է իր օրակարգով շարժվել, ուրեմն` ինքն էլ այդ օրակարգի մաս է: Հիտլերը ժամանակին հետաքրքիր միտք է ասել. լրագրողը իրեն հարց է տվել, թե` «ո՞վ է աշխարհի ամենաստոր մարդը», նա պատասխանել է. «Աշխարհի ամենաստոր մարդը նա է, ով համագործակցեց ինձ հետ, որ ես տիրանամ իր երկրին: Երկիրը մայր է, իսկ ես տիրանում եմ իրենց մայրերին…»: Ալիեւն այսօր Նիկոլի օգնությամբ տիրացել է Արցախին:

— Երեւանում տեսնում ենք քաղաքական պայքարի կայծեր: Ի՞նչ պետք է անի ընդդիմությունը, որ այդ պայքարի կրակն ի վերջո բռնկվի:

— Ժամանակին դպրոցում անպայման բոլորս էլ սովորել ենք, որ ֆիզիկայի մեջ կա Բրոունյան շարժում: Հասարակության մեջ միշտ պետք է լինեն Բրոունյան շարժումներ, որի արդյունքում առաջանում է կայծը: Այս պրոցեսը, որն ընթանում է, բնական է, քաղաքագիտորեն ապացուցված է: Սա անբնական գործընթաց չէ: Հասարակական, քաղաքական գործողություններն ուղիղ գիծ չեն, խառնաշփոթության մեջ են` մեկ բարձրանում են վերեւ, մեկ` անկում ապրում, խճճվում, տեղի է ունենում դավաճանություն, հուսալքություն, հազարումի պրոցես: Բայց եթե դու հաստատակամ ես, ծրագիրդ հստակ է եւ գիտակցում ես քաղաքական պայքարի բոլոր մանրուքները, այդ ժամանակ հաղթում ես:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=281550&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ