Սա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա Զոհրաբյան

Ներքաղաքական

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների եւ պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի արդյունքում 44-օրյա պատերազմի մասնակից, քաղակտիվիստ Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող։ Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տրանսպորտում ունեցած միջադեպից հետո Ս. Վարդանյանը բերման էր ենթարկվել, ապա երեկոյան՝ համապատասխան քննչական գործողություններից հետո, երբ նրան Ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր էին տեղափոխել, ճանապարհին ենթարկվել էր արժանապատվությունը նսեմացնող գործողությունների։ Անդրադառնալով վերոնշյալին` «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆՆ ասաց, որ նման բռնության գնում է միայն հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունը:

— Երիտասարդը, տրանսպորտում հանդիպելով ՔՊ-ական պատգամավորին,  առանց բռնության, նրան ասել է այն, ինչ Նիկոլ Փաշինյանի իշխանությանն այսօր ասում է ՀՀ քաղաքացիների 90 տոկոսը: Ես փորձեմ զուգահեռ անցկացնել` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին ասել էր «ազգակործան պատուհաս»։ Ի՞նչ տարբերություն՝ «ազգակործան պատուհասի» եւ «հողատու վիժվածքի» միջեւ։ Կարծում եմ` առաջին նախագահի բնորոշումն ավելի կոշտ ու կոպիտ է, որը նա հնչեցրել է ուղիղ Նիկոլ Փաշինյանի հասցեին, իսկ երկրորդը` քաղաքացին իր վերաբերմունքն էր հայտնել ՔՊ-ական շարքային ներկայացուցչի հանդեպ: Ու դրանից հետո խուլիգանության, ռասայական, ազգային խտրականություն հրահրելու մեղադրանքով ձերբակալում են Սամվել Վարդանյանին եւ կազմակերպում են Հայաստանի պատմության մեջ գոյություն չունեցող եւ չտեսնված անբարո «շոու»: Սա «բեսպրեդել» է։ Բայց այստեղ մի նրբություն կա` նման «բեսպրեդելի», նման անբարո բռնաճնշումների դիմում է միայն այն իշխանությունը, որն այլեւս սարսափում է յուրաքանչյուր քաղաքացուց, այն իշխանությունը, որն այլեւս կլինիկական մահվան մեջ է:

Նշենք, որ դատարանի որոշմամբ` Սամվել Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է 7 միլիոն գրավը եւ 2-ամսյա տնային կալանքը:

https://iravunk.com/sim/?p=281548&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ