Մի՛ վռազեք` կարծիք հայտնել ռուսների դուրս գալու հետ կապված, Արցախի հարցը փակված չէ. Իսրայելյան

Տեսանյութեր

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է լուրերն այն մասին, որ մեկնարկել է Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը: «Այո, դա իրոք այդպես է»,- այսպես է արձագանքել նա` ի պատասխան ճեպազրույցի ժամանակ հնչած համապատասխան հարցի, բայց այլ մանրամասներ չի նշել։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Վերածնվող Արցախ» շարժման համակարգող, «Հայկական աշխարհ» հասարակական կազմակերպության ղեկավար ԱՆԱՍՏԱՏ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ հետ:

«ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՎԵԼ Է ՈՉ ԻՐԵՆՑ ՄԵՂՔՈՎ»

— Արդեն իսկ տարբեր մեկնաբանություններ կան` Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ դուրս գալու հետ կապված: Ձեր գնահատմամբ` ի՞նչ է սա նշանակում:

— Ռուս խաղաղապահների Արցախում հիմա լինելն այդքան կարեւոր չէր` արցախահայության այնտեղից ամբողջովին դուրս գալուց հետո: Այն առաքելությամբ, որով ռուս խաղաղապահները մտել էին Արցախ, խոչընդոտվել է եւ չի իրականացվել ամբողջովին, բայց ոչ իրենց մեղքով:, Չմոռանանք, որ Հայաստանի իշխանության կողմից արձանագրվեց, թե` ճանաչում են ադրբեջանական տարածքային ամբողջությունը` Արցախով հանդերձ: Պետականորեն այս մոտեցումը ՀՀ իշխանությունների կողմից արդեն հնարավորություն չտվեց ռուս խաղաղապահներին` իրենց հետագա շարունակական գործողությունների համար: Բայց եկեք չվռազենք` ռուսների դուրս գալու հետ կապված մտքեր արտահայտել:

— Ի՞նչ նկատի ունեք, կարծում եք` դեռ հնարավո՞ր է իրադարձությունների անիվն այլ ուղղությամբ պտտել:

— Այս տարածաշրջանում արդեն լարվածության ուրիշ օջախներ են բռնկվում: Առաջին հերթին նկատի ունեմ Իրանի եւ Իսրայելի միջեւ առկա կռիվը: Ի վերջո, այդ կռիվը եթե ոչ այսօր, ապա վաղը լինելու է: Ընդհանրապես, ես համարում եմ Իսրայելին Ադրբեջանի հանցակիցը` 44-օրյա պատերազմի ժամանակ: Քանի որ Իսրայելը սատարել է Ադրբեջանին, վերջինս ունի պարտք` Իսրայելի առաջ: Այս համատեքստում տեսնում եմ հեռանկարում ավելի լուրջ բախումներ, իսկ ռուս խաղաղապահների Արցախից դուրս գալը հիմա մի քիչ մտածելու տեղ է թողնում: Դրա համար էլ ասում եմ` մի՛ վռազեք, այլ երկների ղեկավարները ավելի հեռատես են` համեմատած Հայաստանի հանրապետության ղեկավարի հետ, որը մի օրվա մասին է մտածում, իսկ վաղվա օրվա մասին չի մտածում: Այնպես որ, կարծում եմ` Արցախի հարցը շարունակություն դեռ ունենալու է: Արցախի հիմնախնդիրը փակված չէ, եւ այս մասին իրենց ելույթներում ու մեկնաբանություններում փաստում նաեւ ռուսաստանյան տարբեր քաղաքագետներ, դիվանագետներ:

«ԸՆԴԱՄԵՆԸ ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂԻՆ ԶԻՋՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՀԱԶԱՐԱՄՅԱ ՀՈՂԵՐԸ»

— Այնուհանդերձ, որոշ շրջանակներ մեղադրանքների սլաքներ են ուղղում, թե ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Արցախից: Որքանո՞վ է տեղին նեղսրտելը դրանից` հայաստանյան իշխանության «Արցախն Ադրբեջան է» թեզից եւ Արցախի հայաթափումից հետո:

— Այստեղ ամենամեծ մեղավորությունը Հայաստանի Հանրապետության իշխանությանն է, մասնավորապես` մեղքը ՀՀ ղեկավարի հնչեցրած մտքերն են: Մենք պատմության մեջ չենք ունեցել ղեկավար, որ Արցախը երբեւէ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ կամ Ադրբեջանի տարածք: Մինչդեռ այսօր այդ ամենը նա կրկնում է ՀՀ սահմանամերձ շրջանում, ինչպես, օրինակ, նույն Ոսկեպարում ասում է, թե սահմանամերձ գյուղը պետք է տրվի Ադրբեջանին, որովհետեւ իրենց տարածքն է: Սա ինչպե՞ս հասկանա մեր հազարամյա պատմություն ունեցող ազգը: Աննորմալ տրամաբանություն է, որ ընդամենը հարյուր տարվա պատմություն ունեցողին մենք այսօր զիջում ենք մեր հազարամյա հողերը եւ ասում` ձերն է:

— Պարոն Իսրայելյան, շարունակում է լարված մնալ իրավիճակը Ոսկեպարում: Ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում:

— Նույն պայմանավորված ծրագիրն է, ինչպես Արցախը հանձնվեց: Այսօր նույն կերպ փորձում են հանձնել Տավուշի գյուղերը: Բայց հասունացել է մի իրավիճակ, որ ընդհանրապես չպետք է թողնել, որ այսպես շարունակվի: Մեր խնդիրն այդ տեսակ մարդն է, որը նստած է երկրի ղեկավարի աթոռին: Արդեն չգիտեմ էլ ինչպես անվանեմ, որովհետեւ չի էլ վիրավորվում եւ վիրավորանքները համարում է նորմալ: Ուրիշներին մեղադրել պետք չէ` ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Արեւմուտքին, էլի եմ ասում` մենք խնդիր ունենք երկրի ղեկավարի հետ, որին օգտագործում են, որովհետեւ ինքն իրեն այդպես է դրսեւորել: Ընդհանրապես, հետագա գործողություններից ես դրական սպասելիքներ չունեմ` մինչեւ տեղի չունենա իշխանափոխություն, եւ այս մարդը չհեռանա իշխանության գլխից` իր պես մտածող բոլոր իշխանավորներով հանդերձ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

https://iravunk.com/sim/?p=281449&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ