Եթե բոլորի բողոքը մեկի նկատմամբ է՝ ի՞նչն է խանգարում կոնսոլիդացվենք եւ այդ մարդուն հեռացնենք. Իսրայելյան

Ներքաղաքական

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կողմից կազմակերպված «Ընդհանուր հաղթանակ - ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովին, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին, մասնակցում էր նաեւ «Վերածնվող Արցախ» շարժման համակարգող, «Հայկական աշխարհ» հասարակական կազմակերպության ղեկավար ԱՆԱՍՏԱՍ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ, ում հետ զրուցել է «Իրավունքը»:

Պարոն Իսրայելյան, կկիսվե՞ք համաժողովի վերաբերյալ Ձեր տպավորություններով։

— Այսօրվա իրավիճակում նման տեսակ միջոցառումներ բավական հաճախ պետք է իրականացվեն, քանի որ հայ-ռուսական հարաբերությունների մասին որ կողմից եւ ինչ կերպ սերմանում են՝ հանրությունն այդ կերպ էլ ընդունում է։ Ներկայիս բարդ իրավիճակում հայ-ռուսական հարաբերությունները, հատկապես այս տեսակ միջոցառումների միջոցով, կարելի է ընդգծելի դարձնել՝ հանրության հետ շփվելով, մարդկանց մեջ արթնացնելով իրական ճշմարտությունը: Այժմ մարդիկ այնպիսի բարդ իրավիճակում են, որ չգիտեն՝ ո՞ւմ հավատան։ Դա որոշակի առումով մտավորականների գործն է։ Ինքս միշտ նշել եմ, որ բոլոր ծանր ժամանակներում մտավորականները մեծ դեր են ունեցել ամեն երկրի, ամեն ազգի լինել- չլինելու հարցում։ Ներկայիս հայաստանյան իրավիճակում եւս մեր մտավորականները պետք է կարեւոր դեր խաղան ու պատասխանատվություն պետք է ընկնի նաեւ իրենց վրա, որպեսզի հանրությանը կարողանան այս շեղումներից «անջատել» եւ բերել կենտրոնացնել այն ճշմարտության առաջ, որի բովանդակային հիմքը մենք գիտենք, որ հայ ազգ լինելու շուրջ է կայանում։

— Այս համատեքստում ի՞նչ նշանակություն ունի Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը հայ ազգի համար:

— Ինքս` որպես արցախցի, Հայրենական մեծ պատերազմի մասին կարող եմ ասել, թե Արցախն ի՞նչ տաղանդներ եւ հերոսներ է տվել ու, թե ինչպես են մեր գեներալները, մարշալները կարողացել հայ ազգի անունն ու պատիվը բարձր պահել՝ մեծ դեր խաղալով Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի գործում: Սակայն, այստեղ եւս մեկ հանգամանք կա՝ հաշվի առնելով, որ այդ մարդիկ ի ծնե արցախցիներ են եղել, եւ մենք իրենց սերունդներն ենք, Ադրբեջանն այսօր վերցնում եւ քանդում է այդ պատերազմի հաղթանակ բերող մարդկանց հիշատակն Արցախում։

Պարոն Իսրայելյան, իսկ ի՞նչպես եք պատկերացնում մեր ապագան։

— Մենք հազարամյա տարիներով գոյատեւած, ապրած եւ ներկայիս իրավիճակում էլ ապրող ազգ ենք։ Մենք հզոր ազգ ենք եւ ունենք մեկ խնդիր, որը եղել է բոլոր ժամանակներում։ Եթե ունեցել ենք լավ ղեկավար, ապա հաղթանակներ ենք գրանցել, իսկ եթե ունեցել ենք անպիտան ղեկավարություն՝ հանգել ենք վատ վիճակի։ Այժմ եթե մենք ցանկանում ենք ամեն ինչ բարելավել կամ կրկին գանք հաղթանակների՝ առաջնային հարցը պետք է սկսենք այս անպիտան թուրքամետ եւ դավաճան ղեկավարից։ Այս անձը, որ կա այժմ՝ դա առաջին հերթին մեր դժբախտության պատճառն է։ Մենք ուրիշներին չպետք է մեղադրենք, քանի որ մեր աչքի առաջ այս իշխանությունն իրականացնում է այն ամենը, ինչից հետո ուրիշ պետություններն առիթավորվում են։ Մեր ուժը միշտ եղել է համախմբվածության մեջ, եւ ինքներս պետք է մեկ բռունցք լինենք, քանի որ մեր հաղթանակները միշտ եղել են համախմբվածության արդյունքում։ Հայտնի մարդիկ անգամ, որոնք իրենց շեշտումներն արել են մեր՝ հայերիս մասին, մշտապես ընդգծել են, որ հայ ազգը եթե համախմբված է, անքննելի է։ Եթե բոլորի բողոքը մեկի նկատմամբ է՝ ի՞նչն է խանգարում, որպեսզի կոնսոլիդացվենք եւ այդ մարդուն հեռացնենք։ Հետո արդեն մեր բոլորի ծրագրերն իրականացվելու են։ Եթե առողջ եւ տրամաբանող ծրագրեր են, պարզապես, չեն կարող չիրականանալ։

— Ինչպե՞ս կնկարագրեք ներկայիս բարդ իրավիճակը, եւ ինչո՞վ է այն տարբերվում մյուս ժամանակահատվածներից։

— Այն, որ ասում են, թե՝ առաջնորդ չկա, իսկ գիտե՞ն, որ ժողովուրդը պատրաստ է ընդունել այն մարդուն, ով պատրաստ է իրեն նվիրաբերելու՝ բառի ուղիղ իմաստով: Ի վերջո, ինքդ քեզ կարող ես նվիրաբերել ոչ միայն մարտի դաշում։ Այժմ, ասես, շատերի հայրենասիրության մակարդակը հաճախ հասնում է մեկ կետի եւ ավարտվում, բայց այդպես չպետք է լինի։ Եթե գնում ես՝ պետք է նպատակին հասնես։ Ես ինքս երկար տարիներ ապրելով Ռուսաստանում՝ 2020 թվականին եկել եմ Արցախ եւ կռվին մասնակցել։ Տեսնելով այդ բարդ իրավիճակը՝ ընտանիքով վերադարձել եմ իմ հայրենիք՝ առաջին հերթին ցույց տալով, որ այժմ այն իրավիճակն է, երբ մենք պետք է մեր նման քայլերով նաեւ օրինակ ծառայենք մյուսների համար։ Երկրորդ` իմ հնարավորությունը դրսում որքան եղել է՝ փորձել եմ այն ներգրավվել հանուն Արցախի։ Ես ստեղծել եմ Սփյուռքի կենտրոն, 60 միջազգային կազմակերպություն ներգրավվել Արցախ, որպեսզի բոլորի ուշադրությունն այնտեղի վրա կենտրոնանա։ «Վերածնվող Արցախ» եմ հիմնադրել, մտավորականներին ներգրավել, ասել եմ` աշխատեք, ժողովուրդն այդ ամենի կարիքն ունեն, 800 հազար դոլարի օգնություն եմ բերել Արցախ՝ միայնակ կազմակերպելով այդ ամենը։ Բայց ես հարցիս պատասխանն ինքս ինձ միշտ ունեմ՝ եթե ամեն մեկս մեր հնարավորության չափ արած լինեինք՝ մենք այս օրին չէինք հասնի։ Եթե մենք մեջբերումներ ենք անում մեր հերոսներից, մեր առաջնորդներից, այժմ եկել է մի ժամանակ, որպեսզի մենք դառնանք օրինակելի՝ ապագա սերունդների համար։ Կարո՞ղ ենք մենք լինել առաջնորդ, կարո՞ղ ենք մենք լինել հերոս, խնդրեմ… Բարդ ժամանակներ են, բայց նաեւ` հպարտանալու, որ ամեն մեկս կարող ենք տալ մեր պարտքը, որպեսզի այդքան արյուն թափածներին որեւէ կերպ շնորհակալ լինենք։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=282404&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ