Դուք չեք կարողացել 44 օրյայի զոհերի անունները հրապարակել, 1,5 միլիոն զոհի անուն հրապարակո՞ղ եք

Տեսանյութեր

Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել` ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված հայրենակիցների ամբողջ ցանկը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի եւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Ըստ իշխող ՔՊ-ական պատգամավորի` ամենակարեւորը` պետք է ունենալ այդ միլիոնուկեսի ազգանունները՝ որտե՞ղ, ինչպե՞ս, ի՞նչ պայմաններում կոտորվեցին, որպեսզի դա լինի շատ թիրախային։ Ա. Քոչարյանի գնահատմամբ` «իրական Հյաաստանը տալիս է այդ հնարավորությունը նաեւ ցեղասպանության այդ բացթողումը դարձնել իրականություն»։ Այս եւ մի շարք այլ հարցերի մասին «Իրավունք»-ը զրուցել է «Որդիների Կանչ» ՀԿ նախագահ, 44 օրյա պատերազմում նահատակված Հակոբ Ռոստոմյանի հոր` ԱՐԱ ՌՈՍՏՈՄՅԱՆԻ հետ:

— Անդրանիկ Քոչարյանի կարծիքով` երբ ասում ենք միլիոնուկես հայ է կոտորվել Հայոց ցեղասպանության ժամանակ, պետք է միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում կարողանանք հանել, դնել, եւ Ցեղասպանության թանգարանի պատը պետք է լրացված լինի այդ ազգանուններով։ Ի՞նչ կասեք այս մասին:

— Չեմ ուզում վատ բառեր ասել, բայց մինչեւ հիմա 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ լինելով հանդերձ` Անդրանիկ Քոչարյանը դեռ 44-օրյա պատերազմի զոհերի անունները չի հրապարակել, եւ նաեւ այն, թե ով ինչ պայմաններում է զոհվել: Նույնիսկ 2022 թվականի սեպտեմբերի 13-14–ին զոհված 200 անունը չեն կարողացել հրապարակել, մինչդեռ արդեն երկու տարի է անցել: Ու հիմա ուզում են 109 տարի առաջվա միլիոնուկես զոհերի անուն-ազգանո՞ւնը գտնել ու հրապարակել, երբ Դեր Զորի անապատներում այդ մարդիկ անձնագիր էլ չեն ունեցել: Սա աբսուրդի ժանրից է: Ձեր օրոք տեղի ունեցած սպանդի զոհերի անուն-ազգանունները մինչեւ հիմա չգիտեք, ասում եք` 44-օրյա պատերազմում 4100 զոհ ենք ունեցել, իսկ մեր իմանալով` շատ ավելի է: Եթե կարողանում եք, դե հրապարակեք, իմանանք, նոր զբաղվեք 1915 թվականի ցեղասպանության միլիոնուկես զոհերով: Ուզում են ասել, թե իրական Հայաստանը անդրադառնում է նաեւ ա՞յս հարցին եւ պատին գրելո՞ւ են միլիոնուկես զոհերի անուն-ազգանունները, երբ հրաժարվում են ցեղասպանությունից, ուզում են այն հանել Սահմանադրությունից: Սա մանիպուլիցա է, հերթական սուտը` իրենց հավատացողների ուղեղները լվանալու համար: Բայց արդեն պայթել է փուչիկը, եւ ժողովուրդը հասկանում է, որ օրվա իշխանություններն ուղղակի ամեն քայլափոխին ստում են: Ի դեպ, օրեր առաջ էլ Նիկոլ Փաշինյանը դասախոսություն էր կարդում եւ նոր թուրքական օրակարգ էր առաջ բերում: Խոսքը վերաբերում էր «Արցախ» բառին: Նա քմծիծաղով ներկայացնում էր, թե Արցախը 80-ականներին եղել է Իջեւանի ռեստորանի անունը, եւ բոլորն իբրեւ ասում էին, թե մեծանան, գնան Արցախ: Երեւի, իր համար փոքր տարիքում անհասանելի է եղել ու ամեն անգամ անցնելուց եւ սովի զգացում ունենալուց մտածել է` մեծանամ այս Արցախը ջնջեմ: Մեծացավ իրական Արցախը ջնջեց: Այնինչ մենք իրական Հայաստան ունեինք` Արցախով հանդերձ:

— Իշխանությունը նաեւ նոր ռեպրեսիաների ալիք է սկսել`ամեն օր ականատես ենք կալանքի վերաբերյալ քաղաքական դատավարությունների, նոր ձերբակալությունների եւ քրեական գործերի հարուցման: Ինչո՞վ է սա պայմանավորված:

— Այս ռեպրեսիաների շարքն արդեն քանի տարի է` շարունակվում է: Եվ մենք` ծնողներս էլ անմասն չենք մնացել այդ ռեպրեսիաներից: Իմ բախտակիցներից երկուսը դեռ դատական պրոցեսների մեջ են, անընդհատ ձգձգվում է այդ դատավարությունները, որպեսզի չավարտվի, եւ մահակը միշտ իրենց ձեռքը լինի: Ինչ վերաբերում է նոր ռեպրեսիաներին, դրանք սկսվեց այն բանից հետո, երբ Նիկոլը հայտարարեց, որ պետք է Տավուշի չորս գյուղերը հանձնի, ինչի դեմ շատ բնական ալիք ձեւավորվեց: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում է ձեւավորվել, որի մաս են կազմում վճռական տեղաբնակները եւ հայաստանյան տարբեր շրջաններից ներկայացուցիչներ, խորհուրդ է ստեղծվել: Եվ այս ալիքի ֆոնի վրա փորձում են նոր ռեպրեսիաներ սկսել: Ասեմ, որ Տավուշում տեղի ունեցած հավաքին ես էլ էի ներկա եւ ամենահուսադրողը ոսկեպարցիների զգալի մասի վճռական տրամադրված լինելն էր: Նույնիսկ իրենց համայնքի ղեկավարն իր խոսքում ասաց, որ` մենք թույլ չենք տալու սահմանն անցնի մեր բակով: Սա ոգեւորող էր:

— Առանց մեկ կրակոցի հանձնված Աղավնոյում էլ էին ոգեւորված, ի՞նչ անել, որպեսզի Ոսկեպարում չկրկնվի նույնը:

— Խնդիրն այլ դաշտում է: Հայաստանի իշխանությունները ձեռքները լվացել էին, եւ Աղավնոյի բնակիչները մնացել էին մենակ: Եթե կհիշեք, մարդիկ Կոռնիձոր էին գնում, որպեսզի այնտեղից գոնե ոգեւորեն: Ինչ խոսք, պետք է տեղացիներին ոգեւորել, ինչի համար էլ ձեւավորվում են այս շարժումները: Եթե մարդիկ չգնային Ոսկեպար, ոսկապարցիները, հուսահատված լինելով, շատերը հնարավոր է լքեին իրենց տները, վաճառեին եւ ուղղակի դուրս գային: Մինչդեռ հիմա իրենց մեջ պայքարի ոգի է ձւավորվել, եւ այդ պայքարի ոգին պետք է տարածվի ամբողջ Տավուշում եւ Տավուշից էլ` ամբողջ Հայաստանում: Այնտեղ ես էլ իմ խոսքում ասացի, որ շարժումը սկսում է Տավուշից, բայց ավարտվելու է Երեւանում: Եթե գնում ենք Տավուշ եւ փորձում ենք այնտեղ ինչ-որ բան անել, վերջնանպատակը ազատվելն է օրվա իշխանությունից, որպեսզի կարողանանք փրկել Տավուշ աշխարը եւ մնացած ամբողջ Հայաստանը: Եթե որեւէ քայլ չանենք, Տավուշի այս չորս գյուղերը հանձնելուց հետո` չորս-չորս գյուղ էլի հանձնելու են: Մինչեւ այս պահը Հայաստանի Հանրապետությունը 29 800 քառ.կմ էր, հետո գտան հանրագիտարան կամ, այսպես ասած, բրիտանացի գիտնականները պեղեցին մի քարտեզ, որտեղ այն դարձավ 29.743 քառ.կմ: Վաղը կարող է իրենց նկուղից մի ուրիշ քարտեզ գտնի եւ ասի` 25 հազ. քառ.կմ է մեր երկրի տարածքը: Այնուհետեւ նույն իրական եւ պատմական Հայաստանի խոսույթով որոշի, թե եւս չորս գյուղ մերը չէ, իրական Հայաստանը առանց այդ չորս գյուղերի է: Երբ Ադրբեջանը պահանջի Սյունիքից հատված, կտա ու կասի` իրական Հայաստանն առանց Սյունիքի է, իրական Հայաստանը միայն Երեւանն է: Իսկ երբ Երեւանն էլ չլինի, կասի` ժողովուրդ, պարզվեց, որ իրական Հայաստան չենք էլ ունեցել, միայն պատմական Հայաստան է եղել, որը էլ չունենք:

— Այս առումով չե՞ք կարծում, որ ընդդիմությունը շատ է ուշանում: Փաստացի արձանագրվում են հնարավոր բոլոր վտանգները, բայց այս գահավիժումը կասեցնելու հակընդդեմ քայլեր չեն ուրվագծվում:

— Ինչ խոսք, ընդդիմությունն ուշանում է եւ բավականին շատ է ուշացրել: Ինչպես դուք նշեցիք, Աղավնոն, Բերձորը եւ Սուսը, երբ հանձնվեց, այն ժամանակ էլ ալիք կար, բայց ուղղորդող չկար: Բայց հիմա Բագրատ սրբազանն իր ձեռքն է վերցրել այդ շարժումը: Նա իր խոսքում ասաց, որ քաղաքականությամբ չենք զբաղվում, զբաղվում ենք` կյանքեր ու հայրենիք փրկելով: Բագրատ սրբազանի խոսքը շատ հուսադրող էր: Թող ընդդիմությունը փորձի իր ռեսուրսով, իր ուժերով օգնել այդ շարժման խորհրդին, եւ այդ ալիքը Տավուշից տարածվի նաեւ մյուս մարզեր եւ վերջնական հասնի Երեւան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=281193&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ