«Խուճապ» օպերացիա Երեւանում` ուկրաինական ձեռագրով

Իրավական

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ ապրիլի 11-ին՝ ժամը 23:00-ից արձանագրվել են հայկական «Տելեգրամ» ալիքներին ուղարկվող անանուն հաղորդագրություններ՝ իբրեւ Երեւանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչական գործողությունների մասին։ Ըստ ԱԱԾ նախնական գնահատականի, գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է չմատնվել խուճապի՝ նկատի ունենալով նաեւ, որ նման դրսեւորումները կարող են կրկնվել: Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասված է ԱԱԾ հայտարարության մեջ:

Թե ո՞ւր են տանում Երեւանում «խուճապ» օպերացիայի հետքերը, բավական ուշագրավ է: Ընդամենը Google որոնողական համակարգում փնտրելով այն ֆեյք հաղորդագրությունները, որոնք տարածվել են «Տելեգրամ»-ում` բացահայտվում է, որ համանման լուսանկարներով ահաբեկող հաղորդագրություններ տարածվել են դեռեւս մեկ ամիս առաջ` բելառուսական քաղաք Գոմելի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է մեդիափորձագետ Արթուր Պապյանը: Ավելին` պարզվում է` նմանատիպ հաղորդագրություններ տարածվել են նաեւ ՌԴ տարբեր քաղաքներում, ինչին ռուսաստանյան մասնագետներն արդեն առանց էմոցիաների են վերաբերվում` նկատի ունենալով, որ սա իրականում ուկրաինական տեղեկատվական, այսպես կոչված, զենքերից է: Հետեւապես, հարցերի հարցը շարունակում է մնալ այն, թե ովքեր են կանգնած ուկրաինական տեխնոլոգիաներով Երեւանն ահաբեկելու փորձերի հետեւում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=280952&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ