Ֆրանսիական զորք Հայաստան չի գալու, մոռացե՛ք. Լեո Նիկոլյան

Ներքաղաքական

Իշխող քաղաքական ուժն իր վարած արտաքին քաղաքականությամբ մեծ հույսեր է կապում Ֆրանսիայի հետ, այդ թվում՝ անվտանգային հարցեր լուծելու համար: Իսկ արդյոք ֆրանսիական զորքերը պատրաստ են գալ Հայաստան՝ պաշտպանելու մեզ թշնամիներից, կամ եթե նույնիսկ պատրաստ են, ո՞ր ճանապարհով, ինչպե՞ս եւ ի՞նչ ժամկետներում են տեղ հասնելու, այս հարցերի պատասխանները «Իրավունք»-ը փորձել է պարզել ֆրանսահայ հետաքննող եւ ռազմական լրագրող ԼԵՈ ՆԻԿՈԼՅԱՆԻՑ:

— Արցախը կորցրեցինք, որովհետեւ ոչ ոք չէր ուզում այն ճանաչել, այդ թվում եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Բայց հիմա, երբ արդեն Հայաստանն է վտանգի տակ, կներեք, բայց սիրուն խոսքերից բացի, էլի ոչ ոք ոչինչ չի առաջարկում: Միսաք Մանուշյանին ֆրանսիական պանթեոնում վերահուղարկավորելն էլ միշտ հայերս խնդրել ենք իրականացնել, բայց ֆրանսիական իշխանությունը միշտ մերժել է, այդ թվում եւ Մակրոնի օրոք, բայց մեկ տարի առաջ կայացրին նման որոշում, որովհետեւ այն կարող էին օգտագործել՝ որպես հակապուտինյան քայլ եւ ցույց տալ, թե իրենք Հայաստանի կողքին են: Բացի այդ, շուտով Եվրախորհրդարանի ընտրություններն են, եւ Միսաք Մանուշյանի վերահուղարկավորումը բարձր մակարդակով կազմակերպելով՝ իրենք արժանացան ֆրանսահայերի ծափահարություններին, այդ թվում՝ ՀՅԴ-ի, որը միշտ դեմ է եղել Միսաք Մանուշյանին, քանի որ վերջինս կոմունիստ էր: Իսկ արդյունքում այս ամենը կնպաստի նրան, որ հայերը Եվրախորհրդարանում ձայն տան Էմանուել Մակրոնին: Այս ամենը Է. Մակրոնն անում է բացառապես իր շահերի համար, բայց մի՞թե Հայաստանը չի հասկանում, որ Ֆրանսիան իրեն իրականում ոչինչ չի տալիս, միայն վաճառում է ռադարներ՝ առանց հրթիռների, որն անիմաստ է, եւ մեքենաներ, որոնք ոստիկանության օգտագործման համար հարմար է, բայց` ոչ բանակի: Դրանցից հրաժարվել են անգամ ուկրաինացիները եւ աֆրիկացիները: Եվ, վերջիվերջո, ֆրանսիական զորք Հայաստան չի գալու, մոռացե՛ք, այլապես վաղուց եկած կլինեին: Ֆրանսիացի մի քանի մասնագետ կգա եւ հայերին կսովորեցնի տիրապետել որոշակի զինտեխնիկայի եւ վերջ: Օրինակ, վերջին ինքնաթիռը, որ եկել է Հայաստան Ֆրանսիայից, բերել են նշածս ռադարները եւ մոտ 300 դիպուկահարի համար նախատեսված զենք, քանի որ ավել չունեն, պետք է արտադրվի: Բայց ֆրանսիական զորքեր չկան եւ չեն էլ լինելու, ուրիշ հարց է դիտորդները: Մինչդեռ նույն Էմանուել Մակրոնը երկու շաբաթ առաջ հայտարարեց, որ Ուկրաինային 3 միլիարդ եվրոյի զենք-զինամթերք է ուղարկելու, իսկ Հայաստանին ուղարկում է միայն սիրուն խոսքեր: Ի դեպ, ֆրանսիական զորքերն արդեն վաղուց գտնվում են Ուկրաինայում, իհարկե, դեռ ոչ մեծ քանակով, բայց խոսակցություններ կան նաեւ մեծ քանակով զորք ուղարկելու մասին: Իսկ Հայաստան ուղարկել են Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ան-Լորենս Պետելին, որ այստեղ ֆռֆռա եւ ասի, թե Ֆրանսիան Հայաստանի կողքին է: Բայց հայերս այլեւս սիրուն խոսքերի չենք սպասում, դա միշտ էլ լսել ենք, այլ սպասում ենք հստակ քայլերի: Ան-Լորենս Պետելը, որ եկել է, ի՞նչ ներդրում է անելու, ոչի՛նչ: Ֆրանսիական ո՛չ ներդրում, ո՛չ օգնություն Հայաստանում չեմ տեսնում: Ավելին՝ լուրեր են շրջանառվում, որ ֆրանսիական ընկերություն համարվող, բայց արաբներին վաճառված «Քարֆուր» հիպերմարկետների ցանցը պատրաստվում է հեռանալ Հայաստանից՝ իր բիզնեսը վաճառելով հայերին: Այնպես որ, թե Ֆրանսիային որեւէ պահի իր սեփական շահի համար պետք լինի, կասի, որ Հայաստանի կողքին է: Այդ դերասանությունը լավ են անում, բայց դա բավարար չէ մեր երկրի անվտանգությունը պաշտպանելու համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=279981&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ