Հայաստանն այսօր կառավարվում է Արեւմուտքի դուրսպրծուկների, Սորոսի եւ ամերիկյան որոշակի կառույցների կողմից. Խոմերիկի

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է Վրաստանի ազգերի համաշխարհային կոնգրեսի նախագահ, Ռուս եւ վրացի ժողովուրդների միասնության հիմնադրամի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ՎԼԱԴԻՄԻՐ ԽՈՄԵՐԻԿԻԻ հետ:

Վլադիմիր Կիրիլովիչ, իրավիճակը մեր տարածաշրջանում բավական լարված է: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ է սպասվում թե՛ Վրաստանին, թե՛ Հայաստանին:

Իսկապես, հիմա շատ մեծ փորձությունների միջով է անցնում թե՛ Հայաստանը, թե՛ Վրաստանը: Տարածաշրջանում իրավիճակը լարված է, իսկ լուծումները՝ բարդ: Այս տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը փոխվում է։ Արեւմտյան երկրների եւ Միացյալ Նահանգների հետաքրքրությունն այս տարածաշրջանում միայն այն պլացդարմ դարձնելն է սեփական շահերի համար՝ բացարձակապես հաշվի չառնելով ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Վրաստանի շահերը։ Իսկ մեր հարեւանությամբ ՆԱՏՕ-ի անդամ մեծ պետություն կա՝ ի դեմս Թուրքիայի, որը, բնականաբար, ունի իր հեռահար ծրագրերը մեր երկու պետությունների տարածքների առնվազն մի մասի նկատմամբ, եւ նա, ամեն կերպ ապակայունացնելով իրավիճակը տարածաշրջանում, փորձելու է ամրապնդել իր դիրքերը։ Թուրքիայի էքսպանսիան շարունակվում է: Մենք այսօր տեսնում ենք նաեւ, թե ինչպես է այն գործում Ուկրաինայում ընդդեմ Ռուսաստանի, ինչպես է երախը բացել Ղրիմի դեմ: Այնպես որ, մեր երկու պետություններն էլ կանգնած են մեծ մարտահրավերների առաջ։ Դրա համար մեր երկրների ղեկավարությունը եւ առողջ ընդդիմությունը պետք է միավորվեն, որպեսզի պաշտպանեն իրենց պետությունների անկախությունը, թույլ չտան, որ դրանք կլանվեն ուրիշի կողմից, գործեն միասին՝ անկախ եւ ուժեղ մնալու համար։ Իսկ դրա համար, բնականաբար, նրանց գործընկեր է պետք: Գործընկեր, որն անհիշելի ժամանակներից ունեցել ենք, Ռուսաստանն է, որը ժամանակին փրկել է Վրաստանը (նկատի ունեմ Գեորգիեւյան պայմանագիրը) եւ Հայաստանը՝ թուրքական ջարդից։ Ռուսաստանը երբեք ոտնձգություն չի կատարել մեր երկրների տարածքի հանդեպ, քանի դեռ մեր պետությունները չեն սկսել նրան որոշակի տհաճ մարտահրավերներ նետել՝ փորձելով վտանգները մոտեցնել իր սահմաններին։ Ուստի, կարծում եմ՝ այսօր ստեղծված իրավիճակը պահանջում է հենց առողջ դիրքորոշումների միավորում: Այս առումով ողջունելի է այն պլատֆորմը, որը ձեւավորել է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը՝ առաջնորդվելով առողջ ուժերի միավորմամբ եւ առաջին հերթին՝ սեփական պետության ու ժողովրդի շահով:

— Ռուսաստանի հարցում Վրաստանը, կարծես թե, սկսել է բավական զուսպ քաղաքականություն վարել, ավելի կառուցողական դաշտում դիրքավորվել: Կարելի՞ է ասել, որ ի տարբերություն Հայաստանի՝ Վրաստանը դասեր քաղել է անցյալից:

— Այո, միանգամայն ճիշտ եք: Համապատասխան եզրակացություններ Վրաստանն արել է: Վրաստանն անցավ այս ամենի միջով, բայց, ցավոք, Հայաստանն էլ կրկնեց այդ ճանապարհը ու կորցրեց Ղարաբաղը։ Վրաստանը եւ Հայաստանը, ցավոք, այսօր կառավարվում են Արեւմուտքի դուրսպրծուկների, Սորոսի եւ ամերիկյան որոշակի կառույցների կողմից, որոնք հատուկ պատրաստել են մասնագետների, որպեսզի փոխեն տարածաշրջանի արտաքին վեկտորը եւ մեր պետությունները դարձնեն պարզապես իրենց վասալները։ Սա մենք տեսանք Սահակաշվիլիի վարած քաղաքականության օրոք, որը հանգեցրեց տարածքի մի մասի կորստի եւ, ըստ էության, երկրի հետագա փլուզման։ Այսօր, իհարկե, Վրաստանում եկել են նոր իշխանություններ, որոնք այս հարցը վերցրել են իրենց ձեռքը։ Բայց, ցավոք սրտի, նրանք նույնպես մեծ ճնշման տակ են դրսից։ Նրանց փորձում են ներքաշել Ուկրաինա ռազմական հակամարտության մեջ, կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ եւ այլն: Սակայն Վրաստանի այսօրվա ղեկավարությունը հստակ հայտարարել է, որ մենք գործում ենք` մեր երկրի եւ մեր ժողովրդի շահերից ելնելով։ Սա նրանք հասկացել են, թեպետ Վրաստանը ՆԱՏՕ-ում ունի թեկնածուի կարգավիճակ, որը 10 տարի հետո կարող է ինչ-որ իրավական ուժի մեջ մտնել, բայց, ամենայն հավանականությամբ, իհարկե, չի էլ ստանա այդ կարգավիճակը: Պարզապես, նրանք առայժմ ստիպված են խաղալ այս խաղերը եւ կատարել այն, ինչ պարտադրվում է՝ ԼԳԲՏ-ականների համար «կանաչ լույս վառել» եւ այլն: Հայ ժողովուրդը պետք է ուշադիր լինի եւ չկրկնի Վրաստանի սխալը: Դուք կորցրիք Ղարաբաղը, հաջորդիվ կարող է Հայաստանի մյուս տարածքները կորցնեք: Սա պետք է զգուշացնել հայ ժողովրդին: Ձեզ օրինակ թող լինի Վրաստանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=279968&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ